Whirlpool | BI18A1DIC | Use and care guide | Whirlpool PFVI 829 A+ User guide

Whirlpool PFVI 829 A+ User guide
Օգտագործողի ձեռնարկ
ՕԳՏԱԳՈՐԾՈՂԻ ՁԵՌՆԱՐԿ
ԻՆԴԵՔՍ
Օգտագործման & և խնամքի ուղեցույց . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Սառնարանի լույս . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Շիկացման լամպի կամ Լուսադիոդի փոխարինում (կախված մոդելից) . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Դարակներ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Դուռ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Ինչպես օգտագործել սարքավորումը . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Առաջին օգտագործում . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Սառնարանի խցիկ և մթերքի պահեստ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Ինչպես պահել թարմ մթերքը և ըմպելիքը . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Սառցարանի խցիկ և մթերքի պահեստ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Պահեստավորման պարագաներ տնային պայմաններում սառեցրած մթերքների համար . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Ինչպես հալեցնել սառցարանի խցիկը . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Ֆունկցիոնալ հնչյուններ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Խորհուրդներ` սարքավորումը չօգտագործելու դեպքում . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Մաքրում և պահպանում . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
1
2
2
2
2
2
3
3
3
3
4
4
4
5
5
6
Օգտագործման & և խնամքի ուղեցույց
Սառնարանի լույս
HY
Սառցարանի խցիկի ներսի լուսային համակարգը Լուադիոդներ են, որոնք ավելի լավ լուսավորություն են ապահովում ավանդական լույսի լամպերի
հետ համեմատած, ինչպես նաև շատ քիչ էներգիա են սպառում: Փոխարինման անհրաժեշտության դեպքում, կապ հաստատեք Տեխնիկական
Աջակցության Ծառայության հետ:
Կարևոր. Սառնարանի խցիկի լույսը միանում է, երբ սառնարանի դուռը բացվում է:
Շիկացման լամպի կամ Լուսադիոդի փոխարինում (կախված մոդելից)
Միշտ անջատեք սարքավորումն էլեկտրամատակարարումից նախքան շիկացման լամպի փոխարինելը: Այնուհետև հետևեք ցուցումներին`
հիմք ընդունելով Ձեր արտադրանքի համար նախատեսված շիկացման լամպի տեսակը: Փոխարինեք շիկացման լամպը նորով, որն ունի նույն
հատկանիշները և այն կարող եք ձեռք բերել Տեխնիկական Աջակցման Ծառայությունից և իրավասու վաճառողներից:
Լույսի տեսակ 1)
Շիկացման լամպը հանելու համար պտտեք այն ժամացույցի սլաքի ուղղությանը հակառակ,
ինչպես նշված է նկարում: Սպասեք 5 րոպե նախքան սարքավորումը նորից միացնելը:
ԼՈՒՍԱԴԻՈԴԱՅԻՆ շիկացման լամպ (մաքսիմում 25Վտ)
Լույսի տեսակ 2)
Եթե արտադրանքն ունի Լուսադիոդային լամպեր, ինչպես նշված է ներքևի նկարներում, կապ հաստատեք Տեխնիկական Աջակցման
Ծառայության հետ, եթե այն փոխելու անհրաժեշտություն կա: Լուսադիոդներն ավելի երկար են օգտագործվում քան ավանդական շիկացման
լամպերը, լավացնում են ներքին տեսանելիությունը և հաճելի են միջավայրի համար:
Դարակներ
Բոլոր դարակները, դռան դարակները և դարակաշարերը շարժական են:
Դուռ
Դռան հետադարձելիություն
Նշում՝ Դռան բացման ուղղությունը կարող է փոխվել: Եթե այս գործողությունն իրականացվում է Վաճառված Ապրանքների Սպասարկման Կենտրոնի
կողմից, ապա այն չի կարող երաշխիք պարունակել: ՀետևեքՏեղադրման Ուղեցույցում տրված ցուցումներին:
2
Օգտագործման & և խնամքի ուղեցույց
Ինչպես օգտագործել սարքավորումը
Առաջին օգտագործում
Տեղադրելուց հետո, սպասեք առնվազն երկու ժամ` նախքան սարքավորումը հոսանքին միացնելը:
Սարքավորումը միացրեք
էլեկտրամատակարարմանը և այն կսկսի ավտոմատ կերպով աշխատել: Մթերքի պահպանման իդեալական ջերմաստիճանը նախապես նշանակվում է
գործարանում:
Սարքավորումը միացնելուց հետո անհրաժեշտ է սպասել 4-6 ժամ ճիշտ պահպանման ջերմաստիճանին հասնելու համար: Դիրքավորեք
հակաբակտերիալ ֆիլտրը օդափոխիչի մեջ այնպես, ինչպես նշված է ֆիլտրի փաթեթավորման վրա (առկայության դեպքում): Եթե լսվում է
ձայնային ազդանշան, ապա նշանակում է, որ ջերմաստիճանի ահազանգը միացել է. սեղմեք կոճակը ձայնային ահազանգերն անջատելու համար:
Սառնարանի խցիկ և մթերքի պահեստ
Սառնարանի խցիկում կարող եք պահել թարմ մթերք և խմիչք: Սառնարանի խցիկն ավտոմատ կերպով ամբողջությամբ հալչում է: Խցիկի ետևի
ներքին պատի վրա ջրի կաթիլների պատահական հայտնվելը նշան է այն բանի, որ այն ավտոմատ հալեցման փուլում է: Հալած ջուրը լցվում է
արտահոսքի խողովակի մեջ, իսկ հետո հավաքվում տարայում որտեղ այն գոլորշիանում է:
Նշում՝ Շրջակա միջավայրի ջերմաստիճանը` կախված դռան բացման հաճախականությունից և սարքավորման դիրքից, կարող է ազդեցություն ունենալ
երկու խցիկների ներքին ջերմաստիճանի վրա: Սահմանեք ջերմաստիճանները կախված այս գործոններից: Շատ խոնավ պայմաններում սառնարանի
խցիկում կարող է գոլորշու խտացում առաջանալ, հատկապես ապակե դարակներին: Այս դեպքում խորհուրդ է տրվում փակել հեղուկով լի տարաները (օր.`
կաթսա), փաթաթել բարձր ջրի պարունակություն ունեցող մթերքները (օր.` բանջարեղեն) և միացնել օդափոխիչը, եթե առկա է: Բոլոր դարակները, դռան
դարակները և դարակաշարերը շարժական են:
Օդափոխություն
Օդափոխիչի շնորհիվ խցիկների ներսում ջերմաստիճանը բաշխվում է հավասարապես և, հետևաբար, մթերքն ավելի լավ է պահպանվում և ավելորդ
խոնավության առաջացման հավանականությունը նվազում է: Չի կարելի խոչընդոտել օդափոխության տարածքին:
Ինչպես պահել թարմ մթերքը և ըմպելիքը
Այն մթերքները, որոնցից առաջանում է մեծ քանակության էթիլեն գազ (խնձոր, ծիրան, տանձ, դեղձ, ավոկադո, թուզ, սալորաչիր, հապալաս,
եմիշ, լոբի) և այն մթերքները, որոնք զգայուն են այդ գազի նկատմամբ, ինչպիսիք են` բանջարեղենը և աղցանը, անհրաժեշտ է առանձնացնել
կամ փաթեթավորել այնպես, որ պահպանման ժամկետը չկրճատվի. օրինակ, լոլիկները չի կարելի պահել կիվիի կամ կաղամբի հետ: Չի
կարելի մթերքները չափազանց մոտ պահել, որպեսզի բավարար չափով օդի շրջանառություն կատարվի: Օգտագործեք վերամշակվող պլաստմասե,
մետաղական, ալյումինե և ապակե տարաներ և կպչուն ժապավեն մթերքները փաթեթավորելու համար:
Եթե դուք ունեք քիչ քանակության մթերք սառնարանում պահելու համար, ապա խորհուրդ է տրվում օգտագործել մրգի և բանջարեղենի դարակը,
քանի որ այն խցիկի ամենասառը տարածքն է: Մշտապես օգտագործեք փակ տարաներ հեղուկների և այն մթերքների համար, որոնք կարող են
տարածվել կամ փչանալ փոխանցվող երանգներից և հոտերից: Որպեսզի խուսափեք շշերի ընկնելուց, կարող եք օգտագործել շշի բռնակը (առկա է
ընտրված մոդելների վրա):
Պայմանական նշաններ
ՄԵՂՄ ԳՈՏԻ
Առաջարկվում է արևադարձային մրգերի, պահածոների, խմիչքների, ձվի,
սոուսների, թթու վարունգի, կարագի և ջեմի պահպանման համար:
ՍԱՌԸ ԳՈՏԻ
Խորհուրդ է տրվում պանրի, կաթի, կաթնամթերքի, դելիկատեսների,
յոգուրտի պահպանման համար:
ԱՄԵՆԱՍԱՌԸ ՏԱՐԱԾՔ
Առաջարկվում է` սառեցրած կտորների, աղանդերի, ձկան և մսի համար
**
ՄՐԳԻ ԵՎ ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ ԴԱՐԱԿ
**
3
Այն մոդելների համար, որոնք ունեն 0 °-ական գոտու խցիկ, որը համարվում է
ամենասառը տարածքը` նշված է պայմանական նշանների մեջ:
HY
Օգտագործման & և խնամքի ուղեցույց
Սառցարանի խցիկ և մթերքի պահեստ
Սառցարանի խցիկը
հնարավորություն է տալիս երկար պահել սառեցրած մթերքները և սառեցնել թարմ մթերքը: Թարմ մթերքի քանակը,
որը կարող է սառցակալել 24 ժամում, նշված է տեխնիկական տվյալների սանդղակի վրա: Թարմ մթերքը դասավորեք սառցարանի խցիկում`
բավականաչափ տեղ թողնելով փաթեթների շուրջ, որպեսզի օդի ազատ շրջանառություն կատարվի: Խորհուրդ չի տրվում նորից սառեցնել այն
մթերքը, որը մասամբ հալվել է: Կարևոր է մթերքն այնպես փաթեթավորել, որպեսզի ջուր, խոնավություն կամ գոլորշի ներս չթափանցի:
Սառցե խորանարդիկներ
Լցրեք սառցե սկուտեղի 2/3-ը ջրով և դրեք սառցարանի խցիկը: Ցանկացած պարագայում չի կարելի օգտագործել սուր առարկաներ սառույցը
հանելու համար:
Դարակների հանում
Դուրս քաշեք դարակներն այնքան ինչքան հնարավոր է, բարձրացրեք դրանք և հանեք: Ավելի շատ ծավալի համար, սառցարանի խցիկը հնարավոր
է օգտագործել առանց դարակների: Համոզվեք, որ դուռը պատշաճ փակ է մթերքը խորովելու ցանցի/դարակների հետևում դնելուց հետո:
Պայմանական նշաններ
ՍԱՌՑԱՐԱՆԻ ԴԱՐԱԿՆԵՐ
ՍԱՌԵՑՄԱՆ ԳՈՏՈՒ ԴԱՐԱԿ
(Առավելագույն սառը գոտի)
Առաջարկվում է` թարմ/եփած մթերքը սառեցնելու համար
***
Միայն CB310 e CB380 մոդելների համար (վերաբերվում է
տեխնիկական տվյալների տախտակին, որը գտնվում է մրգի և
բանջարեղենի դարակի կողքին)
***
Պահեստավորման պարագաներ տնային պայմաններում սառեցրած մթերքների համար
Արտադրանք
Պահպանման ժամկետ
Կարագ կամ մարգարին
6 ամիս
Պանիր
3 ամիս
Ձուկ
Shellfish (Ծովախեցի)
2/3 ամիս
1 ամիս
Մրգեր (բացառությամբ ցիտրուսի)
8-12 ամիս
Պաղպաղակ կամ շերբեթ
2/3 ամիս
Meat (ՄԻՍ)
Խոզապուխտ - Նրբերշիկ
Տապակած միս (տավարի-խոզի- գառան)
Սթեյքեր կամ կոտլետներ (տավարի- գառան - խոզի)
2 ամիս
8/12 ամիս
4 ամիս
Կաթ, թարմ հեղուկ
1-3 ամիս
Թռչնամիս (հավ-հնդկահավ)
5-7 ամիս
Բանջարեղեն
8-12 ամիս
Ինչպես հալեցնել սառցարանի խցիկը
1. Խորհուրդ է տրվում ջերմաստիճանը նշանակել ավելի սառը կամ միացնել Արագ Սառցակալման-ը 4 ժամ առաջ` նախքան սառցարանի
խցիկից մթերքը հանելը` երկարացնելով մթերքի պահպանումը հալեցման փուլի ժամանակ:
2. Հալեցնելու համար անհրաժեշտ է սարքավորումն անջատել և դարակները հանել: Դրեք սառցակալած մթերքը սառը տեղում: Բաց թողեք
դուռը որպեսզի սառույցը հալչի: Ջրի արտահոսքը կանխելու համար խորհուրդ է տրվում ներծծող կտոր դնել սառցարանի խցիկի հատակին
և պարբերաբար քամել այն:
3. Մաքրեք սառցարանի խցիկի ներսի հատվածը և զգուշորեն չորացրեք այն:
4. Միացրեք սարքավորւոմը և ետ դրեք մթերքը:
4
Օգտագործման & և խնամքի ուղեցույց
Ֆունկցիոնալ հնչյուններ
1. Սարքավորման աշխատանքի ժամանակ` կոմպրեսորի արձակած ձայնային
ազդանշանը համարվում է նորմալ:
2. Կլկլոցը և շխկոցը առաջանում են, երբ սառեցման գազը անցում է կատարում
դեպի հովացման խողովակ, հետևաբար, դա նորմալ է:
3. Դուք կարող եք լսել ճռռոցի ձայն, երբ կոմպրեսորը գտնվում է ակտիվ և ոչ
ակտիվ վիճակում. ըստ սարքավորման կառուցվածքի` դա համարվում է նորմալ
ձայն:
4. Ստուգեք, որպեսզի սառնարանի դռան պատշգամբերը և սառնարանի դարակները պատշաճ կերպով դիրքավորված լինեն` հնարավոր
թրթռումներից խուսափելու համար:
5. Չի կարելի ապակե տարաներն անմիջապես (շշեր, բանկաներ և այլն) մեկը մյուսին հպված դնել` հնարավոր թրթռումներից խուսափելու
համար:
6. Այս սարքավորումը հագեցած է մի կոմպրեսորով, որն աշխատում է օպտիմալ արագությամբ` էներգիայի սպառումը հասցնելով
նվազագույնի: Հետևաբար, կարող է պատահել այնպես, որ որոշ դեպքերում (ամռանը կամ երբ մեծ քանակության մթերք է դրվում)
կոմպրեսորը կարող է մեծացնել արագությունը և լինել ավելի աղմկոտ քան սովորաբար:
Խորհուրդներ` սարքավորումը չօգտագործելու դեպքում
Սարքավորումը չօգտագործելու դեպքում
Անջատեք սարքավորումն էլեկտրամատակարարումից, դատարկեք այն, հալեցրեք (եթե անհրաժեշտ է) և մաքրեք:
Թեթևակի բաց թողեք դռները, որպեսզի խցիկների ներսում օդի շրջանառություն կատարվի: Այս գործողությունն անելով դուք կխուսափեք բորբոսի
և վատ հոտերի առաջացումից:
Էլեկտրամատակարարման ընդհատման դեպքում
Փակ պահեք դռները, որպեսզի մթերքը հնարավորինս երկար մնա սառը: Նորից մի սառեցրեք այն մթերքը, որը մասամբ հալվել է: Եթե հոսանքը
երկար ժամանակ անջատված է, ապա քողարկված ահազանգը նույնպես կարող է ակտիվանալ (էլեկտրոնիկայի արտադրանքներում):
5
Օգտագործման & և խնամքի ուղեցույց
Մաքրում և պահպանում
HY
Նախքան մաքրման և պահպանման որևէ գործողություն իրականացնելը, սարքավորումն անջատեք հիմնական լարից կամ անջատեք հոսանքի
մատակարարումը:
Երբեք չօգտագործեք հղկող մաքրիչներ: Երբեք չմաքրեք սառնարանի մասերը դյուրավառ հեղուկներով:
Չի կարելի օգտագործել գոլորշիով մաքրիչներ:
Կոճակները և վերահսկողության վահանակի էկրանը չպետք է մաքրել ալկոհոլով կամ ալկոհոլ պարունակող նյութերով, այլև` չոր կտորով:
Ժամանակ առ ժամանակ մաքրեք սարքավորումը կտորով և տաք ջրի և չեզոք մաքրող նյութերի լուծույթով, հատկապես սառնարանի ներսի հատվածը
մաքրելու համար:
Հալեցման ջրի մշտական և ճիշտ հոսքն ապահովելու համար, անհրաժեշտ է
պարբերաբար մաքրել արտահոսքի խողովակը, որը գտնվում է սառնարանի խցիկի
ետնամասում` մրգի և բանջարեղենի դարակի մոտ` օգտագործելով դրա համար
տրամադրված պարագան:
400011372170
6
Was this manual useful for you? yes no
Thank you for your participation!

* Your assessment is very important for improving the work of artificial intelligence, which forms the content of this project

Download PDF

advertising