Whirlpool | TI 60 X | Instruction for Use | Whirlpool TI 60 X User guide

Whirlpool TI 60 X User guide
TI 60 X
TI 60 W
ԱՆԳԼԵՐԵՆ
Հրահանգներ օգտագործման համար
Էջ 2
1
ՀՐԱՀԱՆԳ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ
ԵՓՈՂ ՄԱԿԵՐԵՍԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԱՌԱՋ
ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ՆԱԽԱԶԳՈՒՇԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
ԽՆԱՄՔ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ
ՀԵՏ-ՎԱՃԱՌՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՏԵՂԱԴՐՈՒՄ
ԱՊՐԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿ
2
ԿԵՐԱԿՈՒՐԻ ԵՓՈՂ ՄԱԿԵՐԵՍԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԱՌԱՋ
• Եփող մակերեսի շահագործﬕց լիարժեք
բավականթյն ստանալ համար, խնդրմ ենք
շադիր կարդացեք այս հրահանգները և պահեք
դրանք հետագա խորհրդատվթյան համար:
•
•
•
Փաթեթավորման նյութերը (պլաստիկ տոպրակները, պոլիպրոպիլենային մասերը և այլն) պահեք
երեխաներից հեռու, քանի որ դրանք պոտենցիալ վտանգ են ներկայացնում։
Ստուգե՛ք, թե արդյոք եփող մակերեսը չի վնասվել տեղափոխման ընթացքում:
Համոզվե՛ք, որ տեղադրումը և էլեկտրական միացումները իրականացվում են
որակավորված տեխնիկական մասնագետի կողմից, ըստ արտադրողի հրահանգների և
ընթացիկ տեղական անվտանգության կանոնակարգերի համաձայն:
ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Փաթեթավորում
Փաթեթավորման նյութը ամբողջովին վերամշակելի է, և դա նշված է վերամշակման խորհրդանիշով
, որը
դասակարգում է դա, որպես նյութի տեսակ, որն անհրաժեշտ է ուղարկել տեղական թափոնների-հեռացման
կենտրոններ։ է իրականացնել թափոնների հեռացման վերաբերյալ տեղական բնապահպանական կանոնակարգերին
համապատասխան։ Սարքավորման գործածման, վերականգնման և վերամշակման վերաբերյալ լրացուցիչ
տեղեկությունների համար, դիմե՛ք ձեր իրավասու տեղական մարմնին, կենցաղային թափոնների հավաքման
ծառայությանը կամ խանութին, որտեղից գնել եք սարքը։
Կենցաղային սարքեր
Այս սարքը պիտակավորված է ըստ Էլեկտրական և էլեկտրոնային սարքավորումների թափոնների (ԷԷՍԹ/WEEE)
վերաբերյալ Եվրոպական հրահանգի 2012/19/ԵՀ: Ապահովելով սարքի պատշաճ կերպով հեռացումը, դուք
կարող եք կանխել շրջակա միջավայրի և մարդու առողջության համար հնարավոր վնասակար հետևանքները:
Սարքի վրա կամ դրան առնչվող փաստաթղթերում նշված
խորհրդանիշը, ցույց է տալիս, որ այս ապրանքը
անհրաժեշտ չէ մշակել որպես կենցաղային թափոն, այլ պետք է տեղափոխել մոտակա հավաքման կենտրոն
էլեկտրական և էլեկտրոնային սարքավորումների վերամշակման նպատակով։ Սարքի հեռացումը անհրաժեշտ
ՆԱԽԱԶԳՈՒՇԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ
• Ցանկացած մաքրում կամ տեխնիկական սպասարկում կատարելուց առաջ,
անջատե՛ք եփող մակերեսը ցանցային էլեկտրասնուցումից։
• Երկարատև օգտագործման դեպքում, կարող է անհրաժեշտ լինել լրացուցիչ
օդափոխություն (բացեք պատուհան կամ մեծացրեք օդափոխիչի օդամղման ուժը)։
• Երեխաներին հեռու պահեք եփող մակերեսից, երբ այն օգտագործվում է։
• Սարքը չպետք է օգտագործվի սահմանափակ ֆիզիկական, զգացողական կամ
մտավոր ունակություններով կամ առանց փորձի կամ փորձառության մարդկանց
կողմից (այդ թվում՝ երեխաները), եթե նրանք իրենց անվտանգության համար
պատասխանատու անձանց կողմից չեն ստացել դրա օգտագործման վերաբերյալ
հրահանգներ։
• Օգտագործումից հետո, ստուգե՛ք համոզվելու, որ եփող մակերեսի կարգավորիչ
գլխիկները գտնվում են զրոյական դիրքում։
Համապատասխանության հռչակագիր
• Այս ջեռոցը նախատեսված է սննդի պատրաստման համար և համապատասխանում է (ԵՀ)
թիվ 1935/2004 կանոնակարգին։
• Այս եփող մակերեսը (Կարգ Y) նախատեսված է միայն կերակուր պատրաստելու համար։
Ցանկացած այլ օգտագործում (ինչպես օրինակ՝ սենյակի ջեռուցում) սխալ է և վտանգավոր։
• Այս եփող մակերեսը նախագծվել, կառուցվել և վաճառվել է համապատասխան՝
- «Ցածր լարման» վերաբերյալ 2006/95/ԵՀ հրահանգի անվտանգության պահանջների
(փոխարինող 73/23ԵՏՀ, փոփոխված)։
- «ԷՄՀ» 89/336 ԵՏՀ հրահանգի պահպանման պահանջների։
- 93/68 ԵՏՀ հրահանգի պահանջների։
ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
• Եփող մակերեսն ունի տարբեր տրամագծերի տաքացնող սալիկներ։ Օգտագործե՛ք կաթսաներ
և թավաներ, որոնց հատակամասի տրամագիծը հավասար է տաքացնող սալիկի տրամագծին,
կամ փոքր ինչ լայն է։
• Օգտագործե՛ք միայն հարթահատակ կաթսաներ և թավաներ։
• Մի միացրե՛ք տաքացնող սալիկը առանց դրա վրա տարա տեղադրելու։
• Կերակուր եփելիս, եթե հնարավոր է տարան ծածկեք կափարիչով։
• Բանջարեղենը, կարտոֆիլը, այլ մթերքներ, եփե՛ք ջրի քիչ քանակությամբ՝ եփելու ժամանակը
կրճատելու նպատակով։
• Արագաեփը թույլ է տալիս խնայել ավելի շատ էներգիա և ժամանակ։
3
ԽՆԱՄՔ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ
Եփող մակերեսի մաքրում
• Եփող մակերեսը մաքրելուց առաջ, անջատե՛ք այն ցանցային էլեկտրասնուցումից
և սպասե՛ք մինչև հովանա։
• Կարևոր նշում՝ սարքը երբեք մի մաքրեք գոլորշի մաքրող սարքավորումով։
• Այն մաքրեք տաք ջրով խոնավացրած կտորով և օճառով կամ նոսրացված հեղուկ լվացող
միջոցով։
• Մի օգտագործե՛ք քերող կամ քայքայող, քլոր պարունակող նյութեր կամ մետաղական սպունգ։
• Մի պահե՛ք թթվային կամ ալկալային նյութերը, ինչպիսիք են քացախը, աղը կամ կիտրոնի
հյութը և այլն եփող մակերեսի վրա։
Էլեկտրական տաքացնող սալիկների մաքրում
Էլեկտրական տաքացնող սալիկները պետք է մաքրել, երբ դրանք գտնվում են գոլ
վիճակում։ Մաքրե՛ք դրանք տաք ջրով և աղով խոնավացրած կտորով, և փայլեցրեք յուղով
խոնավացրած կտորով
Չժանգոտող պողպատյա մակերես
• Մաքրե՛ք այն հատուկ կոմերցիոն արտադրանքով։
Նշում՝ եթե եփող մակերեսը օգտագործվում է շարունակաբար, ապա տաքացնող
սալիկների գույնը կարող է փոխվել բարձր ջերմաստիճանից։
ՀԵՏ - ՎԱՃԱՌՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
• Հետ-վաճառքային ծառայություն դիմելուց առաջ՝
1. Վերագործարկե՛ք եփող մակերեսը՝ ստուգելու, թե արդյոք ճիշտ գործարկումն արդեն վերականգնվել է։
2. Եթե անսարքությունը դեռ կա, ապա զանգահարե՛ք Հետ-վաճառքային ծառայություն։
Տրամադրե՛ք հետևյալ տեղեկատվությունը՝
• անսարքության տեսակը,
• եփող մակերեսի մոդելը,
• սպասարկման համարը (օրինակ՝ այն թիվը, որը հաջորդում է «ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» բառին, եփող
մակերեսի ստորին մասում գտնվող վարկանիշի պիտակի և երաշխիքային թղթի վրա),
• ձեր լրիվ հասցեն,
• ձեր հեռախոսահամարը և տարածքային կոդը։
ՏԵՂԱԴՐՈՒՄ
Տեխնիկական տեղեկատվություն տեղադրողի համար
Այս եփող մակերեսը կարող է ներկառուցվել 20-50 մմ հաստությամբ աշխատանքային
մակերեսում։
Եթե եփող մակերեսի տակ որևէ այլ սարք չի տեղադրվում, ապա դրա ստորին մասից առնվազն
90 մմ հեռավորության վրա տեղադրեք տարանջատող վահանակ։
• Եթե կահույքի ուղղահայաց կտոր է տեղադրվում, ապա դրա և եփող մակերեսի եզրի միջև
պետք է լինի առնվազն 100 մմ բաց տարածություն։
Եփող մակերեսի տեղադրում
• Եփող մակերեսի վերնամասը մաքրելուց հետո (եթե այն արդեն տեղակայված է) կիրառե՛ք
մատակարարված միջնաշերտը, ինչպես ցույց է տրված նկարում։
A – Եթե աշխատանքային մակերեսը պատրաստված է փայտից, ապա օգտագործեք մատակարարված
զսպանակները։
1. Տեղադրե՛ք 4 զսպանակները A արկղի տակ գտնվող համապատասխան տեղում։
2. Աշխատանքային մակերեսի վրա պատրաստե՛ք բացվածք, հաշվի առնելով ապրանքի նկարագրության
թերթիկում նշված չափերը։
3. Տեղադրե՛ք եփող մակերեսը աշխատանքային մակերեսի վրա։
B- Եթե աշխատանքային մակերեսը պատրաստված է մարմարից կամ այլ նյութերից (պլաստմասսա,
կերամիկա կամ քար), ապա եփող մակերեսը անհրաժեշտ է ամրացնել անկյունակ-ամրանների միջոցով B,
որոնք կարող եք պատվիրել Հետ-վաճառքային ծառայությունից (կոդ 4819 310 18528)։
1. Հավասարեցրե՛ք անկյունակ-ամրանները հորատանցքերի հետ և ամրացրե՛ք դրանք պտուտակներով։
2. Աշխատանքային մակերեսի վրա պատրաստե՛ք բացվածք, հաշվի առնելով ապրանքի նկարագրության
թերթիկում նշված չափերը։
3. Տեղադրե՛ք եփող մակերեսը աշխատանքային մակերեսի վրա։
• Եփող մակերեսը տեղադրելուց առաջ, հեռացրե՛ք պլաստիկ ժապավենը, որը պաշտպանում է այն, եթե կա։
Եփող մակերեսին հարակից կահույքի կամ սարքերի արտաքին մակերեսները պետք է լինեն ջերմակայուն
(ջերմային պաշտպանություն “Y”, համաձայն EN 60335-2-6 չափորոշիչների)։
• Տեղադրումը պետք է համապատասխանի տեղական գործող անվտանգության կանոնակարգերին։
4
Ցանկացած վերանորոգման անհրաժեշտության դեպքում, խնդրում ենք դիմել լիազորված
Հետ-վաճառքային ծառայություն ինչպես նշված է երաշխիքում։ Հնարավոր դեպքերում, երբ
շահագործումը կամ վերանորոգումը իրականացվում է ոչ իրավասու տեխնիկական մասնագետի կողմից,
ապա միշտ պահանջե՛ք կատարված աշխատանքների հավաստագիր և պնդե՛ք օգտագործել օրիգինալ
պահեստամասեր։ Այս հրահանգներին չհամապատասխանելը կարող է վտանգել ապրանքի
անվտանգությունը և որակը։
ՏԵՂԱԴՐՈՒՄ
Էլեկտրական միացում
• Էլեկտրական միացումները պետք է համապատասխանեն տեղական
կանոնակարգերին։
• Լարման և հզորության կլանման վերաբերյալ տվյալները նշված են Վարկանիշի
պիտակի վրա։
• Սարքի հողանցումը պարտադիր է օրենքով։ Արտադրողը չի կարող
պատասխանատվություն կրել անձանց կամ կենդանիների վնասվածքի կամ գույքի
վնասի համար, որոնք առաջանում են այդ պահանջները չկատարելու հետևանքով։
• Սարքի տեղադրելու ժամանակ, ապահովե՛ք բազմաբևեռ ավտոմատ անջատիչ
առանձին կոնտակտներով (առնվազն 3 մմ) բոլոր բևեռներում, որոնք ապահովում
են լիարժեք անջատում III կարգի գերլարման դեպքում և պետք է ներդրված լինեն
ամրացված էլեկտրագծերում՝ էլեկտրական էներգիայի վերաբերյալ ազգային
տեխնիկական կանոնակարգերի համաձայն։
• Տեղադրումից հետո, էլեկտրական մասերը չպետք է լինեն մատչելի։
• Էլեկտրական միացման համար օգտագործե՛ք H05RR-F մալուխը (տե՛ս աղյուսակը
ապրանքի նկարագրության թերթիկում)
• Հոսանքի մալուխը պետք է լինի բավականաչափ երկար, սարքը էլեկտրական
սնուցման միացնելու համար՝ այն հատկացված տեղում տեղակայելուց հետո։
• Տեղադրումից հետո, էլեկտրական բաղադրիչները չպետք է մատչելի լինեն
օգտագործողին։
ԿՈՂՄՆԱԿԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԵՓՈՂ ՄԱԿԵՐԵՍՆԵՐ
Միացում տերմինալային բլոկին
1. Բացե՛ք տերմինալային բլոկի կափարիչը և թուլացրեք պտուտակը A գործիքի միջոցով,
ինչպես ցույց է տրված նկարում։
2. Հեռացրե՛ք մալուխի պաշտպանող պատյանից մոտ 70 մմ։ 3. Բացե՛ք ներքին մալուխները մոտ 10 մմ, թուլացրե՛ք մալուխը սեղմող պտուտակը B, և
տեղադրեք մալուխը մալուխի սեղմակի մեջ։ • Տերմինալային բլոկը ունի 4 տերմինալ։
1-2 փոխկապակցված (գիծ)
3 (չեզոք)
4 (հողակցում)՝ նշված է խորհրդանիշով
4. Միացրե՛ք մալուխը տերմինալային բլոկին, հետևելով միացման սխեմայի
ցուցումներին՝ փակցված եփող մակերեսի ստորին մասում։ Ամրացրե՛ք մալուխի
սեղմակը և փակե՛ք կափարիչը։
5
ԱՊՐԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿ
1. Արագ տաքացնող սալիկ Ø 180 - 2000 Վտ
2. Սովորական տաքացնող սալիկ Ø 145 - 1000 Վտ
3. Սովորական տաքացնող սալիկ Ø 180 - 1500 Վտ
4
1
4. Սովորական տաքացնող սալիկ Ø 145 - 1000 Վտ
5. Արագ տաքացնող սալիկի կարգավորիչ գլխիկ Ø 180
9
5
6
3
6. Սովորական տաքացնող սալիկի կարգավորիչ գլխիկ Ø 145
7. Սովորական տաքացնող սալիկի կարգավորիչ գլխիկ Ø 180
8. Սովորական տաքացնող սալիկի կարգավորիչ գլխիկ Ø 145
9. Տաքացնող սալիկի շահագործման կարգավորիչ լյս
7
8
2
Էլեկտրական տաքացնող սալիկների շահագործմ
• Կարգավորե՛ք կարգավորիչ գլխիկը 1-6 դիրքերից որևէ ﬔկմ,
որոնք համապատասխանմ են տարբեր ջերմաստիճանների։
• Տաքացնող սալիկը անջատել համար, բերե՛ք կարգավորիչ գլխիկը «0» դիրք։
ԵՓՈՂ ՄԱԿԵՐԵՍԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՄԱԿԵՐԵՍԻ ՉԱՓԵՐԸ (մմ)
N.B.: Եփող մակերեսի վերևում օդափոխման համակարգի տեղադրման դեպքում, խնդրում ենք ընթերցել ճիշտ հեռավորության պահպանման
վերաբերյալ հրահանգները։
ՀԱՂՈՐԴԱԼԱՐԵՐ՝
ՀԱՄԱՐԸ ԵՎ ՉԱՓԸ
230V ~ +
3 x 2,5 մմ²
ՏԵՍԱԿ՝ PLETP 230Վ ~ 50Հց 5,5 կՎտ
6
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ
Մ
7
AM
400011136192
8
06/17
Was this manual useful for you? yes no
Thank you for your participation!

* Your assessment is very important for improving the work of artificial intelligence, which forms the content of this project

Download PDF

advertising