Whirlpool | BSNF 9152 OX | Use and care guide | Whirlpool BSNF 9152 OX User guide

Whirlpool BSNF 9152 OX User guide
Առողջության և Անվտանգության, Օգտագործման և Խնամքի և
Տեղադրման ուղեցույց
www.whirlpool.eu/register
ՀԱՅԵՐԵՆ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 3
2
HY
ՀԱՅԵՐԵՆ
ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
ԵՎ ԽՆԱՄՔԻ և ՏԵՂԱԴՐՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԵՐ
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ WHIRLPOOL ԱՐՏԱԴՐԱՆՔԸ ԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ:
Ավելի համապարփակ օգնություն և աջակցություն ստանալու համար գրանցեք Ձեր
արտադրանքն այստեղ www.whirlpool.eu/register
Ինդեքս
Առողջության և անվտանգության ուղեցույց
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 4
ՊԱՀՊԱՆԵԼ ՄԻՋԱՎԱՅՐԸ. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 6
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 6
Օգտագործման և Խնամքի ուղեցույց
ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 7
ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄ. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 7
ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԱՀԱՆԱԿ. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 8
ԴՈՒՌ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 9
ՍԱՌՆԱՐԱՆԻ ԼՈՒՅՍ. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 9
ԴԱՐԱԿՆԵՐ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 9
ՕԴԱՓՈԽԻՉ + ՀԱԿԱԲԱԿՏԵՐԻԱԼ ՖԻԼՏՐ. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 9
ՍԱՌՆԱՐԱՆԻ ՉՍԱՌՑԱԿԱԼՈՂ ԽՑԻԿ. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 9
ՍԱՌՆԱՐԱՆԻ ՉՍԱՌՑԱԿԱԼՈՂ ԽՑԻԿ. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 10
ՊԱՐԱԳԱՆԵՐ. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 10
ԻՆՉՊԵՍ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ՍԱՐՔԱՎՈՐՒՈՄԸ. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 11
ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄՅԱ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 11
ՏԵՂԱԴՐՈՒՄ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 11
ԱՄԵՆՕՐՅԱ ՕԳՏԱԳՈՐԾՈՒԾ. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 12
ՄԹԵՐՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 15
ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄԸ ՉՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 19
ՄԱՔՐՈՒՄԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 20
ԱՆՍԱՐՔՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՂԵՑՈՒՅՑԵՎ ՎԱՃԱՌՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ. . . . . . . . . . . 21
ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ՀՆՉՅՈՒՆՆԵՐ. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 21
ԱՆՍԱՐՔՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 22
ՎԱՃԱՌՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 24
Տեղադրման ուղեցույց. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 25
3
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ
դյուրավառ նյութեր, ինչպիսիք են
աերոզոլների տարաները, ինչպես
նաև դնել կամ օգտագործել բենզին
կամ այլ դյուրավառ նյութեր սարքի
մոտ քանի որ հրդեհ կարող է
բռնկվել, եթե սարքավորումը
պատահաբար միացված լինի:
Այս սարքավորումը նախատեսված է
կենցաղում և նմանատիպ
միջավայրերում օգտագործելու
համար, ինչպիսիք են`
– խանութները, գրասենյակները և
այլ աշխատանքային միջավայրերում
աշխատակազմի համար նախատեսված
խոհանոցային տարածքները,
– գյուղատնտեսական տները և
հյուրանոցներից, մոթելներից և այլ
բնակելի միջավայրերից օգտվող
հաճախորդները,
– անկողնային նախաճաշի համար
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ
նախատեսված միջավայրերը,
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ
– սննդի կամ նմանատիպ ոչ
Շատ փոքր (0-3 տարեկան) և փոքր
մեծածախ միջավայրերը:
երեխաներին (3-8 տարեկան) պետք է Սարքավորման ներսում գտնվող
հեռու պահել սարքերից և
լամպը հատուկ նախագծված է
շարունակաբար վերահսկել:
կենցաղային տեխնիկայի համար և
8 տարեկան և ավելի երեխաները,
հարմար չէ սենյակի ընդհանուր
ինչպես նաև այն անձիք ովքեր ունեն լուսավորման համար (ԵՀ Կանոն
թույլ ֆիզիկական, զգայական և
244/2009)
մտավոր կարողություններ և սարքերի Սարքավորումը նախատեսված է
վերաբերյալ փորձի և գիտելիքի
շահագործել այն վայրերում, որտեղ
պակաս, կարող են առնչվել այդ
ջերմաստիճանը գալիս է հետևյալ
սարքերի հետ, եթե նրանց տրվել է
տիրույթներից ըստ գնահատման
դրանց օգտագործման համար
սանդղակի վրա նշված կլիմայական
անհրաժեշտ անվտանգության
դասի: Սարքը չի կարող աշխատել,
ցուցումներ, ինչպես նաև գիտակցում եթե այն երկար ժամանակ մնացել է
են թե ինչպիսի վտանգ են դրանք
տվյալ տիրույթում չնախատեսված
պարունակում: Երեխաները չպետք է
ջերմաստիճանի ներքո:
խաղան սարքերի հետ: Դրանց
Կլիմայական դաս, միջավայրի
մաքրումը և պահպանումը չպետք է
ջերմաստիճանը (°C)
իրականացվի երեխաների կողմից
SN 10-ից 32
առանց խորհրդատվության:
N 16-ից 32
ST 16-ից 38
ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ
T 16-ից 43
Այս սարքավորումը չի պարունակում
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ Այս սարքավորումը
ՔՖԱ-ներ: Սառեցման նյութը
նախատեսված չէ արտաքին
պարունակում է R600a (HC):
ժամանակաչափի կամ
Մեթիլպրոպան պարունակող սարքեր
հեռակառավարվող համակարգի
(R600a). Մեթիլպրոպանը բնական
միջոցով գործարկելու համար:
գազ է առանց շրջակա միջավայրի
Այս սարքավորումը նախատեսված է
ազդեցության, բայց դյուրավառ է:
բացառապես տնային օգտագօրծման
Հետևաբար համոզվեք, որ սառեցնող
համար այլ ոչ թե պրոֆեսիոնալ
նյութի խողովակները վնասված չեն:
օգտագործման:
Հատուկ ուշադրություն դարձրեք,
Չի կարելի սարքն օգտագործել
որպեսզի խողովակները վնասվելու
դրսում:
դեպքում դատարկեք սառեցնող նյութը:
Չի կարելի պահել պայթուցիկ կամ
ԿԱՐևՈՐ Է ԿԱՐԴԱԼ ԵՎ ԴԻՏԱՐԿԵԼ
Նախքան սարքի օգտագործումը,
ընթերցեք անվտանգության այս
հրահանգները:
Պահեք դրանք հետագայում
անդրադառնալու համար:
Այս ցուցումներն ու
սարքավորումները պարունակում են
կարևոր անվտանգության
նախազգուշացումներ, որոնք պետք է
դիտարկել ցանկացած ժամանակ:
Արտադրողը որևէ
պատասխանատվություն չի կրում այս
անվտանգության ցուցումներին
չհետևելու, սարքերի ոչ պատշաճ
օգտագործման և վերահսկողության
համակարգի սխալ տեղադրման
համար:
4
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Չի կարելի վնասել
սարքի սառեցնող նյութի
խողովակները:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Սարքի
պատյանի կամ ներկառուցված
օդափոխության անցքերը մաքուր
պահեք:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Չի կարելի
օգտագործել մեխանիկական,
էլեկտրական կամ քիմիական
միջոցներ սառեցման գործընթացն
արագացնելու համար, բացառությամբ
եթե դրանք նախատեսված չեն
արտադրողի կողմից:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Չի կարելի
օգտագործել կամ սարքի խցիկում
տեղադրել էլեկտրական սարքեր,
որոնք լիցենզավորված չեն
Արտադրողի կողմից:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Սառուցի
պատրաստման պարագաներում և/
կամ ջրի դիսպենսերներում, որոնք
անմիջապես միացված չեն ջրի
մատակարարման աղբյուրին, պետք է
լցնել միայն խմելու ջուր:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Ավտոմատ
սառույց պատրաստող պարագաները
և/կամ ջրի դիսպենսերները պետք է
միացնել ջրի մատակարարման
աղբյուրին, որը միայն խմելու ջուր է
մատակարարում և ջրի ճնշումը
խողովակում 0,17 -ից 0,81 ՄՊա
պետք է լինի:
(1,7 և 8,1 բար):
Չի կարելի կուլ տալ սառցե (ոչ
թունավոր) բեկորները (որոշ
մոդելներում):
Չի կարելի ուտել սառցե
խորանարդիկներն անմիջապես
սառցարանից հանելուց հետո, քանի
որ դրանք կարող են սառը
այրվածքներ առաջացնել:
Այն արտադրանքները, որոնք ունեն
օդազտիչներ օդափոխության
համակարգում, զտիչները պետք է
միշտ իրենց դիրքում լինեն երբ
սառնարանն աշխատում է:
Չի կարելի հեղուկով լցված ապակե
տարաներ պահել սառցարանում քանի
որ դրանք կարող են կոտրվել:
Չի կարելի խոչընդոտել հովացման
համակարգին (եթե առկա է) որևէ
սնունդով:
Սնունդը դնելուց հետո ստուգեք
արդյոք բոլոր հատվածները պատշաճ
կերպով փակվեցին, հատկապես
սառցարանի դուռը
Վնասված խցիկը պետք է
հնարավորինս շուտ փոխել:
Սառնարանի խցիկն օգտագործեք
միայն թարմ մթերք պահելու համար,
իսկ սառցարանի խցիկը միայն
սառեցված մթերք պահելու, ինչպես
նաև թարմ մթերքը սառեցնելու և
սառցե խորանարդիկներ
պատրաստելու համար:
Խուսափեք պահել չփաթեթավորված
սնունդ, որն ուղիղ շփման մեջ կլինի
սառնարանի կամ սառցախցիկի
ներքին մակերեսների հետ:
Սարքը հնարավոր է հատուկ խցիկներ
ունենա (Թարմ Մթերքի Խցիկ, Զրո
Աստիճան Խցիկ,...): Եթե այլ կերպ
նշված չէ ապրանքի հատուկ
գրքույկում, դրանք կարող եք հանել՝
պահպանելով համարժեք
իրականացվելիք քայլերը:
C-Pentane (մեթիլբութանի և
մեթիլպրոպանի խառնուրդ)
օգտագործվում է որպես ուռացնող
նյութ մեկուսացման փրփուրի մեջ և
այն դյուրավառ գազ է:
ՏԵՂԱԴՐՈՒՄ
Սարքավորումը պետք է տեղադրեն
երկու կամ ավելի անձիք: Պետք է
օգտագործել պաշտպանիչ ձեռնոցներ
սարքը փաթեթավորումից հանելու և
տեղադրելու համար:
Տեղադրումը և վերանորոգումը պետք
է իրականացվի որակյալ տեխնիկի
կողմից ըստ արտադրողի ցուցումների
և տեղի անվտանգության կանոնների:
Չի կարելի վերանորոգել կամ փոխել
սարքի որևէ մաս, եթե տվյալ
արտադրանքի ձեռնարկում նշված չէ:
Երեխաները չպետք է կատարեն
տեղադրման աշխատանքներ: Հեռու
պահել երեխաներին սարքավորումը
տեղադրելիս: Փաթեթավորման
նյութերը (պլաստմասե արկղեր,
պենոպոլիստիրոլե մասեր և այլն)
պետք է հեռու պահել երեխաներից
տեղադրման ժամանակ և դրանից
հետո:
Հարկավոր է զգույշ լինել, որպեսզի
սարքը տեղափոխելու ժամանակ
հատակը չվնասվի: Սարքը տեղադրեք
հատակին կամ լավ հենեք այնպիսի
վայրում, որը համապատասխան կլինի
սարքի քաշի համար, ինչպես նաև
հարմար կլինի վերջինի չափսերի և
օգտագործման համար:
Սարքավորումը փաթեթավորումից
հանելուց հետո պետք է համոզվել, որ
այն չի վնասվել տեղափոխման
ժամանակ: Խնդիրների դեպքում կապ
հաստատեք մատակարարի կամ Ձեր
մոտակա Վաճառված Ապրանքների
Սպասարկման Ծառայության հետ:
Սարքավորումը չպետք է միացված
լինի հոսանքին նախքան տեղադրելը:
Տեղադրման ընթացքում համոզվեք որ
սարքավորումը չի վնասել հոսանքի
մալուխը:
Օդափոխության պատշաճ
ապահովման համար պետք է
սարքավորման երկու կողմերում և
վերևում ազատ տարածություն
թողնել: Սարքավորման ետևի մասի և
պատի միջև հեռավորությունը պետք
է լինի 50 մմ տաք մակերեսների
մուտք գործելուց խուսափելու համար:
Այդ տարածքի կրճատումը
կբարձրացնի արտադրանքի
էներգիայի սպառումը:
Ակտիվացրեք սարքավորումը միայն
երբ տեղադրումն ավարտել եք:
Սպասեք առնվազն երկու ժամ
նախքան սարքավորումը միացնելը,
որպեսզի համոզվեք որ սառեցնող
նյութը լիովին արդյունավետ է:
Համոզվեք արդյոք սարքավորումը մոտ
չի գտնվում որևէ ջերմության
աղբյուրի:
ԷԼԵԿՏՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ
Որպեսզի տեղադրումը իրականացվի
գործող անվտանգության
կանոնակարգերին համապատասխան,
բազմաբևեռ անջատիչ է հարկավոր
նվազագույնը 3 մմ կոնտակտային
անցքով և սարքը պետք է հատակին
դրված լինի:
Եթե հոսանքի մալուխը վնասվել է,
փոխարինեք այն դրան համարժեք
մալուխով: Հոսանքի մալուխը պետք է
փոխի միայն որակավորված տեխնիկը
ըստ արտադրողի ցուցումների և
ընթացիկ անվտանգության
կանոնների: Կապ հաստատեք
լիազորված սպասարկման կենտրոնի
հետ:
Անհրաժեշտ է կապ հաստատել
որակավորված տեխնիկի հետ եթե
նախատեսված վարդակը չի
համապատասխանում Ձեր խրոցակին:
Հոսանքի մալուխը պետք է
բավականաչափ երկար լինի սարքին
HY
միացնելու համար: Չի կարելի քաշել
հոսանք մատակարարող մալուխը:
Չի կարելի օգտագործել երկարացման
լարեր, բազմաթիվ վարդակներ կամ
ադապտերներ:
Չի կարելի օգտագործել
սարքավորումը, եթե այն ունի
վնասված լարեր կամ վարդակ, կամ
եթե այն պատշաճ կերպով չի
աշխատում, կամ եթե այն վնասվել
կամ ընկել է: Անհրաժեշտ է լարը
հեռու պահել տաք մակերեսներից:
Էլեկտրական բաղադրիչները չպետք է
հասանելի լինեն օգտագործողին
տեղադրելուց հետո:
Չի կարելի դիպչել սարքավորմանը
մարմնի որևէ թաց մասով և չի
կարելի այն շահագործել երբ
ոտաբոբիկ եք:
ՄԱՔՐՈՒՄԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
Երբեք չօգտագործել գոլորշիով
մաքրող սարքավորումներ:
Մաքրման և պահպանման համար
անհրաժեշտ է կրել պաշտպանիչ
ձեռնոցներ:
Սարքը պետք է անջատել հոսանքից
նախքան պահպանման հետ կապված
որևէ գործողություն սկսելը:
Չի կարելի օգտագործել հղկող կամ
կոպիտ մաքրիչներ ինչպիսիք են
պատուհանի ցողիչները, սանրող
մաքրիչները, դյուրավառ հեղուկները,
մաքրող մոմերը, կոնցենտրացված
լվացող միջոցները, գունավոր
նյութեր հեռացնող հեղուկները որոնք
պարունակում են նավթամթերքներ
պլաստմասե մասերի, դռների
երեսամասերի կամ խցիկների վրա:
Չի կարելի օգտագործել թղթե
սրբիչներ, սանրող բարձիկներ կամ
այլ կոպիտ մաքրող գործիքներ:
5
ՊԱՀՊԱՆԵԼ ՄԻՋԱՎԱՅՐԸ
ՀԵՌԱՑՆԵԼ ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆ
ՆՅՈՒԹԵՐԸ:
Փաթեթավորման նյութը 100%-ով
վերամշակման ենթակա է և նշված է այդ
նշանով:
Փաթեթավորման տարբեր մասերը պետք է
հեռացնել պատշաճ կերպով և աղբի
հեռացման տեղի իրավական կանոններին
համապատասխան:
ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԴԵՆ
ՆԵՏՈՒՄԸ (ՀԵՌԱՑՈՒՄԸ)
Սարքավորումը հեռացնելիս անհրաժեշտ է
այն հանել օգտագործումից անջատելով
հոսանքի մալուխը և հեռացնելով դռներն ու
դարակները (եթե առկա են), որպեսզի
երեխաները չկարողանան հայտնվել այնտեղ
և փակվեն դրանց մեջ:
Այս սարքավորումն արտադրված է
կամ վերաօգտագործվող
վերամշակվող
նյութերից: Դրա հեռացումն անհրաժեշտ է
կատարել տեղի աղբահանման կանոններին
համապատասխան:
Կենցաղային էլեկտրատեխնիկաների
վերանորոգման և վերամշակման
վերաբերյալ ինֆորմացիա ստանալու համար
անհրաժեշտ է կապ հաստատել Ձեր
տեղամասի կենցաղային աղբի հավաքման
ծառայության հետ կամ դիմել այն խանութը
որտեղից գնել եք սարքավորումը:
Այս սարքավորումը նշված է ըստ
Եվրոպական հրահանգի 2012/19/ԵՄ,
Թափոնների էլեկտրական և էլեկտրոնային
սարքավորումներ:
Համոզվելով որ այս արտադրանքը հեռացվել
է պատշաճ կերպով, դրանով օգնած կլինեք
կանխելու հնարավոր բացասական
հետևանքները շրջակա միջավայրի և
մարդու առողջության վրա, որը կարող է
առաջանալ տվյալ արտադրանքի ոչ
պատշաճ աղբահանության արդյունքում:
Արտադրանքի վրա կամ դրա
ցույց է
փաստաթղթերում նշված նշանը
տալիս որ այն չպետք է մշակվի որպես
կենցաղային աղբ այլ պետք է տեղափոխել
համապատասխան կենտրոն, որտեղ
կատարվում է էլեկտրական և էլեկտրոնային
սարքերի վերամշակում:
ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ
ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
Անհրաժեշտ է սարքավորումը տեղադրել
չոր, լավ օդափոխվող սենյակում և հեռու
որևէ ջերմային աղբյուրից (օրինակ`
ռադիատոր, կաթսա և այլն) և այնտեղ
որտեղ արևի ուղիղ ճառագայթներ չկան:
Անհրաժեշտության դեպքում օգտագործել
մեկուսիչ թիթեղ:
Պատշաճ օդափոխություն ապահովելու
համար անհրաժեշտ է հետևել
հրահանգներին: Սարքավորման ետևում ոչ
բավարար օդափոխությունը բարձրացնում է
էներգիայի սպառումը և նվազեցնում
սառեցման արդյունավետությունը:
Դուռը հաճախակի բացելով՝ կարող եք
Էներգիայի Սպառման աճի պատճառ
դառնալ:
Շրջակա միջավայրը, դռան հաճախակի
բացումը, ինչպես նաև սարքի գտնվելու
վայրը կարող են ազդել Սարքի ներքին
ջերմաստիճանի և Էներգիայի Սպառման
վրա: Ջերմաստիճանը կարգավորելիս պետք
է հաշվի առնել այս գործոնները:
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ
Այս սարքավորումը նախագծվել, կառուցվել
և բաշխվել է համաձայն ԵՀ
կանոնակարգերի.
ՑԼՀ 2014/35/ԵՄ, ԷՄՀ 2014/30/ԵՀ և
ՎՆՍ 2011/65/ԵՄ:
6
Այս սարքավորումը նախագծվել, կառուցվել
և բաշխվել է համաձայն ԵՀ հրահանգների
Էկոդիզայնի և էներգիայի պիտակավորման
պահանջների. 2009/125 / ԵՀ և 2010/30
/ ԵՄ:
Անրաժեշտ է դռան բացումը հասցնել
մինիմումի:
Երբ սառցակալած մթերքը հալվում է, դրեք
այն սառնարանում: Սառցակալումից հետո
հալեցված և ցածր ջերմաստիճանի հասած
մթերքներն անհրաժեշտ է սառեցնել
սառնարանում:
Թողնել որպեսզի տաք սնունդն ու
ըմպելիքները զովանան նախքան
սարքավորման մեջ դնելը:
Դարակների տեղադրումը սառնարանի մեջ
ազդեցություն չի ունենում էներգիայի
արդյունավետ օգտագործման վրա: Սնունդը
դարակներում պետք է տեղադրել այնպես որ
օդի շրջանառությունը պատշաճ կերպով
կատարվի (սնունդը չպետք է դիպչի մեկը
մյուսին, ինչպես նաև սննդի և հետևի
պատի միջև հեռավորությունը պետք է
պահպանվի):
Դուք կարող եք ավելացնել սառեցված
սննդի պահեստային կարողությունները`
հեռացնելով զամբյուղները և, եթե առկա է,
Դադարեցնել Սառեցում դարակը`
պահպանելով համարժեք էներգիայի
սպառումը:
Բարձր էներգիայի դասի արտադրանքներն
արտադրված են բարձր արդյունավետության
շարժիչներով, որոնք շահագործվում են
երկար ժամանակ բայց ունեն ցածր
էներգասպառողականություն: Պետք չէ
անհանգստանալ եթե շարժիչը շարունակում
է դեռ երկար ժամանակ աշխատել:
HY
Օգտագործման և Խնամքի ուղեցույց
ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄ
1
2
3
4
7
8
9
10
11
12
13
20
21
22
23
24
5
6
14
15
16
17
18
19
Սառնարանի խցիկ
1. Օդափոխիչ
2. Օդափոխիչի պատյան և
հակաբակտերիալ ֆիլտրի տարածք
3. Էլեկտրոնային վերահսկողության
վահանակ / լույսի միավոր
4. Դարակներ
5. Շշի դարակ (եթե առկա է)
6. Պանրի արկղիկ + Կափարիչ (եթե
առկա է)
7. Բազմահոս սառը օդի տարածք
8. Սենսորի պատյան
9. Թարմության Գոտի 0° (լավագույն
տարբերակն է մսի և ձկան համար)
10. Տեխնիկական տվյալների սանդղակն
առևտրային անվանմամբ
11. Մրգի և բանջարեղենի դարակ
12. Սառնարանի դարակի բաժանարար
(եթե առկա է)
13. Դռան հետադարձելիության սարք
14. Ձվի դարակ
15. Դռան դարակներ
16.Փոքր սննդամթերքների համար
նախատեսված կիսաբաց տարածք
(եթե առկա է)
17. Շշի տարանջատիչ (եթե առկա է)
18. Շշի ցանցե դարակ (եթե առկա է)
19. Դռան դրոշմանիշ
Սառցարանի խցիկ
19.Դռան դրոշմանիշեր
20.Վերևի դարակ ամենասառը գոտի,
լավագույնը թարմ մթերք սառեցնելու
համար
21. Արագ Սառույց / Դյուրահալ
համաձուլվածքներ
22.Դարակներ
23.Սառցարանի դարակի բաժանարար
(եթե առկա է)
24.Սառցարանի դարակներ
7
ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԱՀԱՆԱԿ
1. Ցուցիչ լուսադիոդներ (ընթացիկ
ջերմաստիճանի նշանակված կետը
կամ Արագ Սառեցման գործառույթը
ցույց տալու համար)
2. Միացման/Սպասման Կոճակ /
Ջերմաստիճանի կոճակ
1
2
8
HY
ԴՈՒՌ
ԴՌԱՆ ՀԵՏԱԴԱՐՁԵԼԻՈՒԹՅՈՒՆ
Ծանուցում. Դռան բացման ուղղությունը կարող է փոխվել:
Եթե այս գործողությունն իրականացվում է Վաճառված
Ապրանքների Սպասարկման Կենտրոնի կողմից, ապա այն չի
կարող երաշխիք պարունակել:
Խորհուրդ է տրվում, որպեսզի դռան հակադարձելիության
գործողությունն իրականացվի երկու անձանց կողմից:
ՀետևեքՏեղադրման Ուղեցույցում տրված ցուցումներին:
ՍԱՌՆԱՐԱՆԻ
ԼՈՒՅՍ
Սառնարանի խցիկի լուսային համակարգը բաղկացած է
Լուսադիոդային լամպերից, որոնք ապահովում են ավելի լավ
լուսավորություն, ինչպես նաև սպառում են ցածր էներգիա:
Եթե Լուսադիոդային լուսավորության համակարգը չի
աշխատում, ապա կապ հաստատեք Սպասարկող կենտրոնի հետ
այն փոխարինելու համար:
Կարևոր է. Սառնարանի խցիկի լույսը միանում է, երբ
սառնարանի դուռը բացվում է: Եթե դուռը 4 րոպեից ավել
մնում է բաց, ապա լույսն ավտոմատ կերպով անջատվում է:s
ԴԱՐԱԿՆԵՐ
Բոլոր դարակները, բացովի եզրերը և զամբյուղները
շարժական են:
ՕԴԱՓՈԽԻՉ + ՀԱԿԱԲԱԿՏԵՐԻԱԼ ՖԻԼՏՐ
Օդափոխիչը բարելավում է ջերմաստիճանի բաշխումը
սառնարանի խցիկի ներսում, որը թույլ է տալիս պահվող
մթերքն ավելի լավ պահպանել:
Ծանուցում. Չի կարելի օդակլանիչի տարածքը խոչընդոտել
սննդամթերքներով:
Եթե սարքավորումն ունի Օդափոխիչ, այն կարող է
համալրված լինել հակաբակտերիալ ֆիլտրով:
Հանեք այն մրգի և բանջարեղենի
դարակի մեջ դրված արկղից և
տեղադրեք օդափոխիչի պատյանի
մեջ - ինչպես նշված է նկարում:
Փոխարինման կարգը ներառված է
ֆիլտրի արկղիկում:
ՍԱՌՆԱՐԱՆԻ
ՉՍԱՌՑԱԿԱԼՈՂ ԽՑԻԿ
Սառնարանի խցիկի հալեցումը կատարվում է միանգամայն
ավտոմատ կերպով:
Հալած ջուրն ավտոմատ կերպով լցվում է արտահոսքի
խողովակի մեջ, իսկ հետո հավաքվում տարայում, որտեղ այն
գոլորշիանում է:
9
ՍԱՌՆԱՐԱՆԻ ՉՍԱՌՑԱԿԱԼՈՂ
ԽՑԻԿ
Չսառցակալող սառցարաններն ապահովում են սառեցված օդի
շրջանառությունը պահպանման տարածքներում, և կանխում
են սառույցի առաջացումը` այդպիսով վերացնելով հալեցման
անհրաժեշտությունը:
Սառեցված մթերքները չեն կպչում պատերին,
պիտակավորումը մնում է ընթեռնելի, իսկ պահպանման
տարածքը մնում է կոկիկ և մաքուր:
ՊԱՐԱԳԱՆԵՐ
ՁՎԻ ԴԱՐԱԿ
ՊԱՆՐԻ ԱՐԿՂԻԿ
ՇՇԻ ԴԱՐԱԿ
ՇՇԻ ՏԱՐԱՆՋԱՏԻՉ
ՍԱՌՑԱՐԱՆԻ ԴԱՐԱԿԻ ԲԱԺԱՆԱՐԱՐ
ՍԱՌՆԱՐԱՆԻ ԴԱՐԱԿԻ ԲԱԺԱՆԱՐԱՐ
ԱՐԱԳ ՍԱՌՈՒՅՑԻ ԽՑԻԿ
ԴՅՈՒՐԱՀԱԼ ՀԱՄԱՁՈՒԼՎԱԾՔՆԵՐ/
ԱՐԱԳ ՍԱՌՈՒՅՑԻ ՍԿՈՒՏԵՂՆԵՐ
10
HY
ԻՆՉՊԵՍ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ՍԱՐՔԱՎՈՐՒՈՄԸ
ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄՅԱ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ
ԻՆՉՊԵՍ ՄԵԿՆԱՐԿԵԼ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄԸ
Սարքավորումը հիմնական լարից միացնելուց հետո այն
ավտոմատ կերպով սկսում է աշխատել:
Սարքավորումը մեկնարկելուց հետո սպասեք առնվազն 4-6
ժամ, նախքան դրա մեջ մթերք դնելը:
Երբ սարքավորումը միանում է էլեկտրամատակարարմանը,
էկրանի լույսը վառվում է և մոտավորապես 1 վայրկյանում
բոլոր պատկերները հայտնվում են էկրանին: Սառնարանի
խցիկի կարգավորումների հիմնական (գործարանային)
միջակայքերը լուսավորվում են:
ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ
Սարքավորման ջերմաստիճանը սահմանված է գործարկման
համար նորմալ գործարանային միջին ջերմաստիճանի:
Ջերմաստիճանի սահմանման մանրամասների համար նայել
Ամենօրյա Տեղեկատու Ուղեցույցը:
Ծանուցում. Նշանակված կետերը, որոնք ցուցադրվում են
էկրանին, համապատասխանում են ամբողջ սառնարանի միջին
ջերմաստիճանին
ՏԵՂԱԴՐՈՒՄ
ՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ՏԵՂԱԴՐՈՒՄ
Օդափոխության պատշաճ ապահովման համար պետք
է սարքավորման երկու կողմերում և վերևում ազատ
տարածություն թողնել:
Սարքավորման ետնամասի և դրա ետևի պատի միջև եղած
հեռավորությունը պետք է լինի առնվազն 50մմ:
Այդ տարածքի կրճատումը կբարձրացնի արտադրանքի
էներգիայի սպառումը:
50mm
50mm
11
ԱՄԵՆՕՐՅԱ ՕԳՏԱԳՈՐԾՈՒԾ
ԻՆՉՊԵՍ ԱՎԵԼԱՑՆԵԼ ՍԱՌՑԱՐԱՆԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ
ՏԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
•
•
•
Չի կարելի խոչընդոտել դուրս եկող օդի տարածքը (ետևի
պատը և սարքավորման ներսի հատվածի ստորին մասը)
մթերքներով:
Բոլոր դարակները և զամբյուղները շարժական են:
Սարքավորման ներքին ջերմաստիճանի վրա կարող է
ազդեցություն ունենալ շրջակա միջավայրի ջերմաստիճանը,
•
•
•
•
հանեք զամբյուղները, որպեսզի կարողանաք չափերով մեծ
մթերքներ դնել:
դրեք մթերքներն անմիջապես սառցարանի դարակներում:
հանեք լրացուցիչ շարժական պարագաները:
դռան բացելու հաճախականությունը, ինչպես նաև
սարքավորման գտնվելու վայրը: Ջերմաստիճանը
կարգավորելիս պետք է հաշվի առնել այս գործոնները:
Սարքավորման պարագաներն աման լվանալու սարքի մեջ
լվանալու համար անվտանգ չեն:
ՍԱՌՑԱՐԱՆԻ ԴԱՐԱԿԻ ՏԱՐԱՅԻ ՀԱՆՈՒՄԸ
• Բացեք սառցարանի դուռը
• Վերևի տարան քաշեք դեպի վեր` աջ և ձախ անկյուններից
(1)
• Հանեք դարակը (2)
1
•
2
Տեղադրեք վերևի տարան հակառակ հերթականությամբ
ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ
ՄԻԱՑՈՒՄ/ՍՊԱՍՈՒՄ
Այս գործառույթն ակտիվացնում է
սառնարանի Միացում/Սպասում ռեժիմը:
Սարքավորումը Սպասում ռեժիմում դնելու
համար սեղմեք և պահեք Միացում/Սպասում
կոճակը 3 վայրկյան:
Ջերմաստիճանի բոլոր ցուցիչներն
անջատվում են:
Երբ սարքավորումը Սպասում ռեժիմում է,
սառնարանի խցիկի լույսը չի աշխատում:
Հիշեք, այս գործողությունից սարքավորումը
չի անջատվում հոսանքից:
Սարքավորումը կրկին միացնելու համար
պարզապես սեղմեք Միացում/Սպասում
կոճակը:
6TH SENSE
ԹԱՐՄՈՒԹՅԱՆ
ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ
Այս գործառույթն արագ ապահովում
է պահպանման համար օպտիմալ
պայմաններ (կախված ջերմաստիճանից և
խոնավությունից) սարքավորման ներսում:
6th Sense Թարմության Հսկողությունն
աշխատում է ավտոմատ կերպով:
ԱՐԱԳ ՍԱՌԵՑՈՒՄ
Այս գործառույթը խորհուրդ է տրվում
օգտագործել այն ժամանակ, երբ սառնարանի
և սառցարանի խցիկներում մեծ քանակության
մթերք եք դնում:
Օգտագործելով Արագ Սառեցման
գործառույթը` կարող եք ավելացնել
սառեցման հզորությունը սառնարանի և
սառցարանի խցիկներում:
Ծանուցում. Արագ Սառեցման գործառույթը
նույնպես պետք է միացած լինի, նախքան
սառցարանի խցիկում թարմ մթերք դնելը,
որպեսզի սառեցման հզորությունը մաքսիմալի
հասցվի:
12
HY
ԴՌԱՆ ԲԱՑՄԱՆ ԱՀԱԶԱՆԳ
Ահազանգի պատկերը վառվում է թարթելով
և հնչում է ձայնային ահազանգը: Ահազանգն
ակտիվանում է, երբ դուռը 2 րոպեից ավել
մնում է բաց:
Դռան ահազանգն անջատելու համար փակեք
դուռը կամ մեկ անգամ սեղմեք Ահազանգի
Կանգնեցում կոճակը` ձայնային ահազանգը
խլացնելու համար:
ԱՐԱԳ ՍԱՌՈՒՅՑ
ԻՆՉՊԵՍ ՊԱՏՐԱՍՏԵԼ ՍԱՌՑԵ
ԽՈՐԱՆԱՐԴԻԿՆԵՐ
Դրեք դատարկ սառցե խորանարդիկների
սկուտեղները սառցարանում 24 ժամ
առաջ` օգտագործելով Արագ Սառույցի
հատկությունը, դրանք սառեցնելու
համար: Արագ Սառույցի սկուտեղների
օգտագործումից լավագույն արդյունք
ստանալու համար խորհուրդ է տրվում դրանք
մշտապես պահել սառցարանում և պահպանել
-18°C սահմանված ջերմաստիճանը կամ
ավելի սառը:
Հանեք արագ Սառույցի սկուտեղը` քաշելով
այն դեպի Ձեզ:
Տեղադրեք կափարիչը սկուտեղի վրա և
նորից դրեք այն համապատասխան տեղը`
սառցարանի ամենավերևի դարակում:
Զգույշ եղեք, որպեսզի ջուրը չթափեք:
Հանեք կափարիչը և սկուտեղը լցրեք խմելու
ջրով (մաքսիմում մակարդակը = սկուտեղի
ընդհանուր տարողության 2/3-ը):
Սպասեք առնվազն 30 րոպե, մինչև
սառցե խորանարդիկները ձևավորվեն (այս
ժամանակը կարող է մի փոքր ավելի երկար
լինել, եթե սկուտեղներն օգտագործվում
են անմիջապես սարքավորման առաջին
օգտագործումից հետո):
ԻՆՉՊԵՍ ՊԱՏՐԱՍՏԵԼ ՍԱՌՑԵ
ԽՈՐԱՆԱՐԴԻԿՆԵՐ
Երբ սառույցը պատրաստ է, բացեք կափարիչը
և հանեք խորանարդիկները:
13
ԱՐԱԳ ՍԱՌՈՒՅՑԻ
ՍԿՈՒՏԵՂՆԵՐԻ
ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ՈՐՊԵՍ
ԴՅՈՒՐԱՀԱԼԻՉՆԵՐ
Արագ սառույցի սկուտեղները կարող են
նաև օգտագործվել որպես դյուրահալիչներ`
հոսանքի խափանման դեպքում սառած
մթերքը պահելու համար: Դրանք լավագույնս
օգտագործելու համար, դրեք սառցարանի
խցիկի ամենավերևի դարակում պահվող
մթերքի վերևում:
Այս դիրքում սկուտեղները դեռ կարող են
օգտագործվել սառցե խորանարդիկներ
պատրաստելու համար, սակայն դրա համար
պահանջվող ժամանակը կարող է մի փոքր
ավելի երկար լինել:
ԹԱՐՄՈՒԹՅԱՆ ԳՈՏԻ 0°
ԹԱՐՄՈՒԹՅԱՆ ԳՈՏԻ 0° խցիկը հատուկ
նախատեսված է ցածր ջերմաստիճանի և
համապատասխան խոնավության մակարդակի
պահպանման համար, որպեսզի մթերքները
ավելի երկար ժամանակ թարմ մնան (ինչպես
օրինակ՝ միս, ձուկ, միրգ և ձմեռային
բանջարեղեններ):
Դարակի ներսի ջերմաստիճանը -2C-ից +3C
է:
Եթե այս հատուկ գործառույթներից որևէ
մեկն ընտրվել է, ապա ԹԱՐՄՈՒԹՅԱՆ
ԳՈՏԻ 0 խցիկի ներսում եղած թարմ մթերքը
պետք է հանել:
Երբ ջրի մեծ քանակություն պարունակող
մթերք կամ այլ ապրանքներ են տեղադրվում
ԹԱՐՄՈՒԹՅԱՆ ԳՈՏԻ 0° խցիկում,
դարակների վրա հնարավոր է խտացում
առաջանա:
Խցիկի պատշաճ աշխատանքի համար կարևոր
են հետևյալ գործոնները.
-- սառցարանի խցիկի ջերմաստիճանը
պետք է լինի +5C-ի (միջին) և +2C-ի
(առավելագույնը) միջև:
-- խցիկը պետք է տեղադրել ակտիվացնելու
համար
-- հատուկ գործառույթ չպետք է ընտրել
(ինչպես Կանգառ, Հանգստի ռեժիմ – որտե
կիրառելի է):
Սա մեխանիկորեն տեղի ունեցող, ֆիքսված
հատկություն է, այդ իսկ պատճառով գնորդը
չի կարող այն վերահսկել:
14
ԹԱՐՄՈՒԹՅԱՆ ԳՈՏԻ 0° խցիկի դարակը
հնարավոր է հանել: Բայց եթե հանեք այն,
այդ հատվածը շատ ավելի սառը կլինի, քան
մյուս հատվածները, ավելին այն կարող է
սառեցնել սառցարանի ներքևի պլաստիկ
խցիկը:
HY
ՄԹԵՐՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
ՍԱՌՆԱՐԱՆԻ ԽՑԻԿ
Սառնարանն իդեալական պահպանման վայր է պատրաստի
ուտելիքների, թարմ և պահածոյացված մթերքի,
կաթնամթերքի, մրգի, բանջարեղենի և ըմպելիքների համար:
ՕԴԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Սառնարանի խցիկում օդի բնական շրջանառությունն
առաջացնում է տարբեր ջերմաստիճանային գոտիներ:
Ամենասառը գոտին անմիջապես մրգի և բանջարեղենի
դարակի վերևի հատվածն է և ետնամասի պատը: Խցիկի
ամենատաք հատվածն ամենավերևի մասն է:
Ոչ բավարար օդափոխությունը հանգեցնում է էներգիայի
սպառման բարձրացմանը և սառեցման գործընթացի
կրճատմանը:
Չի կարելի օդանցքերը փակել մթերքով - դրանք նախատեսված
են պատշաճ օդափոխության և մթերքի պահպանման համար:
ԻՆՉՊԵՍ ՊԱՀԵԼ ԹԱՐՄ ՄԹԵՐՔԸ ԵՎ ԸՄՊԵԼԻՔԸ
› Օգտագործեք վերամշակվող պլաստմասե, մետաղական,
ալյումինե և ապակե տարաներ և կպչուն ժապավեն`
մթերքները փաթեթավորելու համար:
› Մշտապես օգտագործեք փակ տարաներ հեղուկների և այն
մթերքների համար, որոնք կարող են տարածվել կամ փչանալ
փոխանցվող երանգներից և հոտերից:
› Այն մթերքները, որոնցից առաջանում է մեծ քանակության
էթիլեն գազ և այն մթերքները որոնք զգայուն են այդ գազի
նկատմամբ, ինչպիսիք են` միրգը, բանջարեղենը և աղցանը,
պետք է առանձնացնել կամ փաթեթավորել այնպես, որ դրա
պահպանման տևողությունը չկրճատվի, օրինակ, լոլիկները չի
կարելի պահել կիվիի կամ կաղամբի հետ:
› Չի կարելի մթերքները չափազանց մոտ պահել, որպեսզի
բավարար չափով օդի շրջանառություն կատարվի:
› Որպեսզի խուսափեք շշերի ընկնելուց, կարող եք
օգտագործել շշի բռնակը:
› Եթե դուք ունեք քիչ քանակության մթերք սառնարանում
պահելու համար, ապա խորհուրդ է տրվում օգտագործել մրգի
և բանջարեղենի դարակը, քանի որ այն խցիկի ամենասառը
տարածքն է:
› Զգոն եղեք, որպեսզի մթերքով չփակեք օդանցքերը:
ՈՐՏԵՂ ՊԱՀԵԼ ԹԱՐՄ ՄԹԵՐՔԸ ԵՎ ԸՄՊԵԼԻՔԸ
› Սառնարանի դարակներում. պատրաստի ուտելիքներ,
արևադարձային մրգեր, պանիրներ, նրբահամ ուտեստներ:
› Մրգի և բանջարեղենի դարակում. մրգեր, աղցան,
բանջարեղեն:
› Ամենասառը հատվածում (մրգի և բանջարեղենի դարակի
վերևում). միս, ձուկ, սառեցրած կտորներ, տորթեր
› Դռան մեջ. կարագ, ջեմ, սոուսներ, թթու վարունգ,
պահածոներ, շշեր, ըմպելիքի տուփեր, ձու:
15
Պայմանական նշաններ
ՄԵՂՄ ԳՈՏԻ
Առաջարկվում է արևադարձային
մրգերի, պահածոների, խմիչքների, ձվի,
սոուսների, թթու վարունգի, կարագի և
ջեմի պահպանման համար:
ՍԱՌԸ ԳՈՏԻ
Խորհուրդ է տրվում պանրի, կաթի,
կաթնամթերքի, դելիկատեսների, յոգուրտի
պահպանման համար:
ԱՄԵՆԱՍԱՌԸ ԳՈՏԻ
Առաջարկվում է ձկան, մսի և սառեցրած
կտորների պահպանման համար:
ՄՐԳԻ ԵՎ ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ ԴԱՐԱԿ
ՍԱՌԵՑՄԱՆ ԳՈՏՈՒ ԴԱՐԱԿ
(ՄԱՔՍԻՄԱԼ ՍԱՌԵՑՄԱՆ ԳՈՏԻ)
Առաջարկվում է թարմ/պատրաստված
մթերք սառեցնելու համար:
ՍԱՌՑԱՐԱՆԻ ԴԱՐԱԿՆԵՐ
Ծանուցում
Պայմանական նշանների մոխրագույն
երանգը չի համապատասխանում դարակների
գույնին
16
HY
ՍԱՌՑԱՐԱՆԻ ԽՑԻԿ
Սառցարանն իդեալական պահպանման վայր է սառցակալած
մթերք պահելու, սառցե խորանարդիկներ պատրաստելու և
սառցարանի խցիկում թարմ մթերք սառեցնելու համար:
Թարմ մթերքի մաքսիմում կիլոգրամը, որը կարող է սառեցվել
24 ժամվա ընթացքում, նշված է տեխնիկական տվյալների
սանդղակի վրա (…կգ/24ժ.):
Եթե դուք ունեք քիչ քանակության մթերք սառցարանում
պահելու համար, խորհուրդ է տրվում օգտագործել
սառցարանի խցիկի ամենասառը տարածքները, որը
համապատասխանում է մեջտեղի հատվածին:
ԹԱՐՄ ՄԹԵՐՔԻ ՍԱՌԵՑՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
› Խորհուրդ է տրվում սառեցվող ամբողջ մթերքը
պիտակավորել և թվագրել: Պիտակավորումը կօգնի Ձեզ
տարբերել մթերքները և իմանալ, թե երբ պետք է դրանք
օգտագործել, նաքան դրանց որակն ընկնելը: Չի կարելի կրկին
սառեցնել հալած մթերքը:
Որոշ մսի տեսակներ, հատկապես որսի միսը, պետք է կախել,
նախքան այն սառեցնելը:
› Նախքան սառեցնելը, մթերքը փաթեթավորեք և փակեք
հետևյալով. ալյումինե փայլաթիթեղ, կպչուն ժապավեն,
օդակայուն և ջրակայուն պլաստմասե տոպրակներ,
կափարիչով պոլիէթիլենե տարաներ կամ սառցարանի
տարաներ, որոնք հարմար են թարմ մթերք սառեցնելու համար:
› Անմիջապես հալած մթերքները կերեք ամբողջությամբ կամ
մասամբ:
Չի կարելի մթերքը նորից սառեցնել, եթե այն հալվելուց հետո
չի եփվել: Քանի որ եփվել է, հալած մթերքը կարող եք նորից
սառեցնել:
› Մթերքը պետք է լինի թարմ, հասուն և բարձր որակի,
որպեսզի ստանաք բարձրորակ սառեցված մթերք:
› Չի կարելի սառցարանում սառեցնել հեղուկով լիքը շշեր:
› Թարմ բանջարեղենը և միրգը նախընտրելի է սառեցնել
դրանք հավաքելուց ամնիջապես հետո, որպեսզի պահպանվի
դրանց սննդային արժեքը, կայունությունը, գույնը և համը:
› Միշտ թողեք որպեսզի տաք մթերքը սառի, նախքան այն
սառցարանում դնելը:
› Օգտագործեք արագ սառեցման գործառույթը այն
արագացնելու համար
սառեցման գործընթացն արագացնելու համար (նայել
Ամենօրյա Տեղեկատու Ուղեցույցը):
ՍԱՌԱԾ ՄԹԵՐՔ. ԳՆՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
Սառեցված սննդամթերք գնելիս.
› Համոզվեք որ փաթեթավորումը վնասված չէ (վնասված
փաթեթավորմամբ սառած մթերքը կարող է անորակ լինել):
Եթե փաթեթավորումն ուռած է կամ առկա են խոնավության
գծեր, ապա հնարավոր է որ այն օպտիմալ պայմաններում չի
պահվել և հալեցման գործընթացն արդեն սկսվել է:
› Գնումներ կատարելիս սառած մթերքները գնեք
ամենավերջում և տեղափոխեք դրանք ջերմակայուն սառը
տոպրակով:
› Քանի որ արդեն տանն եք, անմիջապես դրեք սառած մթերքը
սառցարանում:
› Եթե նույնիսկ մթերքը հալվել է մասամբ, ապա չի կարելի
այն նորից սառեցնել: Սպառեք այն 24 ժամվա ընթացքում:
› Խուսափեք կամ կրճատեք ջերմաստիճանի տատանումները
մինչև մինիմումի: Հաշվի առեք փաթեթավորման վրա նշված
ամսաթիվը:
› Միշտ հաշվի առեք փաթեթավորման վրա նշված պահպանման
վերաբերյալ ինֆորմացիան:
17
ՍԱՌԵՑՐԱԾ ՄԹԵՐՔԻ
ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ
ՄԻՍ
Տավարի միս
ամիսներ
8 - 12
ՇՈԳԵԽԱՇԱԾ ՄԻՍ
Միս, Թռչնամիս
Խոզի միս, հորթի միս
6-9
ԿԱԹՆԱՄԹԵՐՔ
Գառան միս
6-8
Կարագ
Ճագար
4-6
Աղացած միս/Փորոտիք
Նրբերշիկ
ՄՐԳԵՐ
Խնձոր
ամիսներ
12
Ծիրան
8
6
Մոշ
8 - 12
Պանիր
3
Սև հաղարջ / Կարմիր
հաղարջ
8 - 12
2-3
Կրկնակի սերուցք
1-2
Բալ
10
1-2
Պաղպաղակ
2-3
Դեղձ
10
Ձու
8
Տանձ
8 - 12
Սալոր
10
ԹՌՉՆԱՄԻՍ
ամիսներ
2-3
Հավ
5-7
ՍՈՒՊԵՐ և ՍՈՒՈՍՆԵՐ
Հնդկահավ
6
Սուպ
2-3
Ազնվամորի
8 - 12
Սագի փորոտիք
2-3
Մսի սուս
2-3
Ելակ
10
Պաշտետ
1
Խավարծիլ
10
8
Մրգային հյութեր
4-6
(նարինջ, լիմոն, թուրինջ)
ԽԵՑԳԵՏԻՆ
Կակղամորթ կրաբ,
ծովախեցգետին
1-2
Ռատատույ
Կրաբ, ծովախեցգետին
1-2
ՀՐՈՒՇԱԿԵՂԵՆ և ՀԱՑ
1-2
Հաց
Տորթեր (սովորական)
1-2
4
Ծնեբեկ
Ռեհան
8 - 10
6-8
Հրուշակեղեն (տորթեր)
2-3
Լոբի
12
ԾՈՎԱԽԵՑԻ
Ոստրե, Խեցեհանած
ՁՈՒԿ
ԲԱՆՋԱՐԵՂԵՆ
«յուղոտ» (սաղմոն,
ծովատառեխ, սկումբրիա)
2-3
Կրեպե
1-2
Արտիճուկներ
8 - 10
«անյուղ» (ձողաձուկ,
տափակաձուկ)
3-4
Հում խմորեղեն
2-3
Բրոկկոլի
8 - 10
Բլիթ
1-2
Բրյուսելյան կաղամբ
8 - 10
Պիցցա
1-2
Ծաղկակաղամբ
8 - 10
Գազար
10 - 12
Նեխուր
6-8
Սունկ
8
Մաղադանոս
6-8
Բիբար
10 - 12
Սիսեռ
12
Կանաչ լոբի
12
Սպանախ
12
Լոլիկներ
8 - 10
Ցուկկինի
8 - 10
18
HY
ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄԸ
ՉՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ
ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ / ԱՐՁԱԿՈՒՐԴ
Երկար բացակայության դեպքում խորհուրդ է տրվում մթերքն
օգտագործել և սարքավորումն անջատել, որպեսզի էներգիա
խնայեք:
ՏԵՂԱՓՈԽՈՒՄ
1.
Հանեք բոլոր ներքին մասերը:
2. Լավ փաթեթավորեք դրանք և ամրացրեք իրար կպչուն
ժապավենով այնպես, որ շխկոց չլսվի կամ կորչի:
3.
Պտտեք կարգավորման ոտիկներն այնպես, որ դրանք
չդիպչեն պաշտպանիչ մակերեսին:
4.
Փակեք և ամրացրեք դուռը կպչուն ժապավենով և
կրկին օգտագործեք կպչուն ժապավենը` հոսանքի մալուխը
սարքավորմանն ամրացնելու համար:
ՀՈՍԱՆՔԻ ԽԱՓԱՆՈՒՄ
Հոսանքի խափանման դեպքում զանգահարեք Ձեր տեղամասի
էլեկտրամատակարարող ընկերության գրասենյակ և հարցրեք
թե որքան կարող է այն տևել:
Ծանուցում. Հիշեք, որ սարքավորումը լիքը լցված վիճակում
կարող է ավելի երկար ժամանակ սառը մնալ քան մասամբ լցված
վիճակում:
Եթե սառույցի բյուրեղները դեռ տեսանելի են մթերքի վրա,
ապա այն կարելի է կրկին սառեցնել, թեև այն կարող է համի
և հոտի վրա ազդեցություն ունենալ:
Եթե մթերքը գտնվում է անմխիթար վիճակում, ապա ավելի լավ
է այն դեն նետել:
Հոսանքի խափանումների դեպքում, որը կարող է տևել մինչև
24 ժամ:
Սարքավորման դուռը պահեք փակ: Այն թույլ կտա, որպեսզի
պահվող մթերքը հնարավորինս երկար ժամանակ մնա սառը
վիճակում:
Հոսանքի խափանումների դեպքում, որը կարող է տևել 24
ժամից ավելի:
Դատարկեք սառցարանի խցիկը և մթերքը դասավորեք շարժական
սառցարանում: Եթե նմանատիպ սառցարան առկա չէ կամ չկան
արհեստական սառույցի փաթեթներ, ապա փորձեք օգտագործել
այն մթերքները, որոնք հեշտորեն փչանում են:
Դատարկեք սառույցի սկուտեղը:
19
ՄԱՔՐՈՒՄԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Նախքան մաքրման և պահպանման որևէ գործողություն
իրականացնելը, սարքավորումն անջատեք հիմնական լարից
կամ անջատեք հոսանքի մատակարարումը:
Երբեք չօգտագործեք հղկող մաքրիչներ: Երբեք չմաքրեք
սառնարանի մասերը դյուրավառ հեղուկներով:
› Պարբերաբար մաքրեք սարքավորումը կտորով, գոլ ջրի
լուծույթով և չեզոք ախտահանող նյութերով` հատկապես
սառնարանի ներսի հատվածը:
› Մաքրեք սարքավորման դրսի հատվածը և դռան
անկյունակները խոնավ կտորով և չորացրեք փափուկ կտորով:
› Կոնդենսատորը, որը տեղադրված է սարքավորման
ետնամասում, պետք է կանոնավոր կերպով մաքրել`
օգտագործելով փոշեկուլը:
20
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Չի կարելի օգտագործել գոլորշիով մաքրիչներ:
Կոճակները և վերահսկողության վահանակի էկրանը չպետք
է մաքրել ալկոհոլով կամ ալկոհոլ պարունակող նյութերով,
այլև` չոր կտորով:
կարևոր է.
› Կոճակները և վերահսկողության վահանակի էկրանը չպետք
է մաքրել ալկոհոլով կամ ալկոհոլ պարունակող նյութերով,
այլև` չոր կտորով:
› Սառեցման համակարգի խողովակները մոտ են գտնվում
հալեցման համար նախատեսված տարային և կարող են
տաքանալ: Պարբերաբար մաքրեք դրանք փոշեկուլով:
HY
ԱՆՍԱՐՔՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ
ԵՎ ՎԱՃԱՌՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ
ԿԵՆՏՐՈՆ
ՆԱԽՔԱՆ ՎԱՃԱՌՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ
ԿԵՆՏՐՈՆԻ ՀԵՏ ԿԱՊ ՀԱՍՏԱՏԵԼԸ
Աշխատանքի հետ կապված խնդիրները հաճախ կարող են
առաջանալ փոքր բաներից, որոնք կարող եք ինքներդ գտնել և
կարգավորել առանց որևէ տեսակի գործիքի:
ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ՀՆՉՅՈՒՆՆԵՐ
Ձեր սարքավորումից եկող ձայները միանգամայն նորմալ է, քանի որ
այն ունի մի քանի օդափոխիչներ և շարժիչներ, որոնք կարգավորում
են ավտոմատ միացման և անջատման աշխատանքները:
ՈՐՈՇ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ՀՆՉՅՈՒՆՆԵՐ ԿԱՐՈՂ ԵՔ ԿՐՃԱՏԵԼ
ՀԵՏևՅԱԼ ՁևՈՎ.
› Հավասարեցրեք սարքավորումը և տեղադրեք այն հարթ
մակերեսին:
› Ստուգեք արդյոք ներքին բաղադրիչները ճիշտ են
տեղադրված:
› Տարանջատեք և խուսափեք սարքավորման և կահույքի
հպումից:
› Ստուգեք արդյոք շշերը և տարաները չեն հպվում միմյանց:
ՀՆԱՐԱՎՈՐ Է ԼՍԵՔ ՄԻ ՔԱՆԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ
ՀՆՉՅՈՒՆՆԵՐ
Թշշոցի ձայն` սարքավորումն առաջին
անգամ միացնելու ժամանակ կամ երկար
դադարից հետո:
Կլկլոցի ձայն, երբ սառեցնող հեղուկը
մտնում է խողովակների մեջ:
ԲՌՌՌ ձայնը գալիս է կոմպրեսորի
աշխատանքից:
Տզզոցի ձայն, երբ ջրի փականը կամ
օդափոխիչը սկսում է աշխատել:
Շխկոցի ձայն, երբ կոմպրեսորն սկսում
է աշխատել:
Կտտոցը լսվում է ջերմաչափից,
որը կարգավորում է կոմպրեսորի
աշխատանքը:
21
ԱՆՍԱՐՔՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ
Խնդիր
Հնարավոր պատճառ
Լուծում
ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄԸ ՉԻ ԱՇԽԱՏՈՒՄ
Հնարավոր է սարքավորման հոսանքի
մատակարարման խնդիր կա:
› Ստուգեք արդյոք հոսանքի մալուխը
միացած է համապատասխան լարում
ունեցող աշխատող վարդակին:
› Ստուգեք արդյոք Ձեր տան հոսանքի
ապահովիչները և ապահովության
սարքերը լավ են աշխատում
ՀԱԼԵՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ
ՏԱՐԱՅԻ ՄԵՋ ՋՈՒՐ ԿԱ
Սա նորմալ է տաք և խոնավ եղանակի
ժամանակ: Տարան կարող է նույնիսկ
կիսով չափ լիքը լինել:
› Համոզվեք որ սարքավորումը հարթ
դիրքում է, որպեսզի ջուրը չարտահոսի:
ՍԱՌՆԱՐԱՆԻ ԽՑԻԿԻ ԵԶՐԵՐԸ, ՈՐՈՆՔ
ՀՊՎՈՒՄ ԵՆ ԴՌԱՆ ԱՆԿՅՈՒՆՆԵՐԻՆ,
ԴԻՊՉԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏԱՔ ԵՆ
Սա թերություն չէ:
Սա համարվում է նորմալ տաք եղանակի
և կոմպրեսորի աշխատանքի ժամանակ:
ԼՈՒՅՍԸ ՉԻ ԱՇԽԱՏՈՒՄ
Հնարավոր է լույսը փոխելու
անհրաժեշտություն կա:
Հնարավոր է սարքավորումը Միացում/
Սպասում ռեժիմում է
ԹՎՈՒՄ Է ԹԵ ՇԱՐԺԻՉԸ ՉԱՓԱԶԱՆՑ
ՇԱՏ Է ԱՇԽԱՏՈՒՄ
22
Շարժիչի աշխատանքի ժամանակը
կախված է տարբեր բաներից. դռան
բացման քանակից, պահվող մթերքի
քանակից, սենյակի ջերմաստիճանից,
ջերմաստիճանի վերահսկողության
կարգավորումից:
› Համոզվեք որ Ձեր տան հոսանքի
ապահովիչները և ապահովության
սարքերը լավ են աշխատում:
› Ստուգեք արդյոք հոսանքի մալուխը
միացած է համապատասխան լարում
ունեցող աշխատող վարդակին
› Լուսադիոդների կոտրվելու
դեպքում պետք է զանգահարել
համապատասխան Ծառայություն
նույն տիպով փոխարինելու համար,
որը կարող եք ձեռք բերել միայն մեր
Վաճառված Ապրանքների Սպասարկման
Կենտրոններից կամ լիազորված
մատակարարաներից:
› Համոզվեք որ սարքավորման
վերահսկողությունը ճիշտ է
սահմանված:
› Ստուգեք արդյոք մեծ քանակության
մթերք չի ավելացվել սարքավորման մեջ:
› Ստուգեք արդյոք դուռը հաճախակի չի
բացվել:
› Ստուգեք արդյոք դուռը պատշաճ
կերպով է փակվում:
HY
Խնդիր
Հնարավոր պատճառ
Լուծում
ՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԸ
ՉԱՓԱԶԱՆՑ ԲԱՐՁՐ Է
Դա հնարավոր է լինի տարբեր
պատճառներով (նայել «Լուծումներ»
բաժինը)
› Համոզվեք արդյոք կոնդենսատորի
վրա (սարքավորման ետևում) փոշի և
աղվամազ չկա:
› Համոզվեք արդյոք դուռը պատշաճ
կերպով էփակվում:
› Համոզվեք արդյոք դռան
անկյունակները պատշաճ կերպով
ամրացված են:
› Շոգ օրերին կամ եթե սենյակը տաք է,
շարժիչը բնականաբար ավելի երկար է
աշխատում:
› Եթե սարքավորման դուռը մի որոշ
ժամանակ մնացել է բաց կամ եթե մեծ
քանակության մթերք է այնտեղ դրվել,
ապա շարժիչն ավելի երկար կաշխատի,
որպեսզի սառեցնի սարքավորման ներսի
հատվածը:
ԴՌՆԵՐԸ ՊԱՏՇԱՃ ԿԵՐՊՈՎ ՉԵՆ
ԲԱՑՎՈՒՄ և ՓԱԿՎՈՒՄ
Դա հնարավոր է լինի տարբեր
պատճառներով (նայել «Լուծումներ»
բաժինը)
› Ստուգեք արդյոք մթերքի փաթեթները
չեն խոչընդոտում դռանը:
› Ստուգեք արդյոք ավտոմատ սառույց
պատրաստիչի ներքին մասերն իրենց
դիրքից դուրս չեն:
› Ստուգեք արդյոք դռան անկյունակները
կեղտոտ կամ կպչուն չեն:
› Համոզվեք արդյոք սարքավորումը
հարթ դիրքում է:
23
ՎԱՃԱՌՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ՆԱԽՔԱՆ ՎԱՃԱՌՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ ԶԱՆԳԱՀԱՐԵԼԸ
1.
Տեսեք արդյոք կարող եք ինքներդ լուծել խնդիրը
ԱՆՍԱՐՔՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ-ում տրված
առաջարկությունների օգնությամբ:
2.
Անջատեք սարքավորումը և կրկին միացրեք,
տեսնելու արդյոք խնդիրը վերացել է
ԵԹԵ ՎԵՐԸ ՆՇՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻՑ ՀԵՏՈ ԽՆԴԻՐԸ ԴԵՌ
ԱՌԿԱ Է, ԱՊԱ ԿԱՊ ՀԱՍՏԱՏԵՔ ՁԵՐ ՄՈՏԱԿԱ ՎԱՃԱՌՎԱԾ
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԵՏ
Աջակցություն ստանալու համար զանգահարեք երաշխիքի
գրքույկում նշված համարով կամ հետևեք վեբ կայքում
տրված ցուցումներին www.whirlpool.eu
Միշտ նշեք.
• խնդրի կարճ նկարագրությունը,
• սարքավորման տեսակը և ճշգրիտ մոդելը,
• ծառայության համարը (այն համարը որը գրված է
Ծառայություն բառից հետո` տեխնիկական տվյալների
սանդղակի վրա): Ծառայության համարը նաև նշված է
երաշխիքային գրքույկի վրա,
• Ձեր ամբողջական հասցեն,
• Ձեր հեռախոսի համարը:
Եթե վերանորոգման անհրաժեշտություն կա, ապա
կապ հաստատեք լիազորված վաճառված ապրանքների
սպասարկման կենտրոնի հետ (երաշխավորելու այն,
որ պետք է օգտագործվեն օրիգինալ կցամասերը և
վերանորոգումը ճիշտ է իրականացված):
Արտադրող.
Whirlpool Europe s.r.l. - Socio Unico
Viale Guido Borghi 27
21025 Comerio (VA)
Italy
24
HY
2
50mm
abc
4x
1x
1x
1x
A
B
C
D
1
c
2
3
4
5
b
a
c
c
6
c
c
a
25
8
7
9
c
a
10
11
12
c
b
13
B
14
b
a
D
B
15
A
26
b
HY
21
1
1
2
2
3
1
2
3
4
5
6
1
1
45
o
2
2
1
1
45
o
3
2
27
HY
400010886081
Whirlpool ԱՄՆ-ի գրանցված ապրանքանիշն է Whirlpool®
001
28
n
Was this manual useful for you? yes no
Thank you for your participation!

* Your assessment is very important for improving the work of artificial intelligence, which forms the content of this project

Download PDF

advertising