Whirlpool | WMTL 601 L CIS | Instruction for Use | Whirlpool WMTL 601 L CIS User guide

Whirlpool WMTL 601 L CIS User guide
1
a
12
7
A
b
c
13
8
d
g
g
e
f
2
14
A
B
9
3
15
4
10
C
16
D
5
A
B
11
6
The brands Ariston, Hotpoint Ariston and Hotpoint differ by sales territory.
17
ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ
Այս լվացքի մեքենան նախատեսված է
բացառապես ընտանիքի կենցաղային
կարիքներին համապատասխանող
քանակությամբ, մեքենայով լվանալուն ենթակա
իրերը լվանալու համար:
• Այս լվացքի մեքենան օգտագործելիս
առաջնորդվեք սույն Շահագործման
•
ձեռնարկում, ինչպես նաև Ծրագրերի
աղյուսակում պարունակվող ցուցումներով
Պահպանեք այս Շահագործման ձեռնարկը և
Ծրագրերի աղյուսակը: Մեքենան մեկ այլ անձի
տրամադրելու դեպքում, փոխանցեք նրան
նաև Շահագործման ձեռնարկը և Ծրագրերի
աղյուսակը:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
1. Անվտանգության
վերաբերյալ ցուցումներ
• Լվացքի մեքենան
նախատեսված է միայն փակ
տարածքում օգտագործելու
համար:
• Սարքի մոտակայքում
դյուրավառ հեղուկներ մի
պահեք:
• Մեքենայի կափարիչին մի
դրեք էլեկտրական սարքեր:
• Թույլ մի տվեք երեխաներին
խաղալ սարքի հետ:
• 3 տարեկանից փոքր
երեխաներին անհրաժեշտ
է չթողնել մոտենալ լվացքի
մեքենային կամ նրանց
մշտական վերահսկողության
տակ պահել:
• Լվացքի մեքենան
կարող է շահագործվել
8 տարեկանից բարձր
երեխաների, ինչպես նաև
սահմանափակ ֆիզիկական,
սենսորային կամ մտավոր
կարողություններով
մարդկանց կողմից՝ եթե
նրանց գործողությունները
վերահսկվում են կամ նրանց
տրվել են լվացքի մեքենայի
անվտանգ շահագործման
վերաբերյալ ցուցումներ, և
նրանք գիտակցում են սարքի
•
•
•
•
HY 1
օգտագործման հետ կապված
վտանգները: Երեխաներին
թույլ մի տվեք խաղալ
լվացքի մեքենայի հետ:
Լվացքի մեքենայի խնամքը
և տեխսպասարկումը չպետք
է իրականացվի երեխաների
կողմից առանց պատշաճ
վերահսկողության:
Չփորձեք ուժ գործադրելով
բացել կափարիչը:
Անհրաժեշտության դեպքում
հոսանքի լարը կարող է
փոխարինվել միևնույն
տեսակի մեկ այլ լարով,
որը կարող եք ձեռք բերել
մեր հետվաճառքային
սպասարկման կենտրոնից:
Հոսանքի լարի փոխարինումը
կարող է իրականացնել
միայն համապատասխան
որակավորում ունեցող
մասնագետը:
Մեքենան մաքրելուց կամ
սպասարկելուց առաջ
անջատեք այն կամ հանեք
խրոցը էլեկտրասնուցման
վարդակից:
Հարկավոր է խուսափել
լվացքի մեքենայի հիմքի վրա
գտնվող օդափոխության
անցքերը հաստ գորգով
փակելուց:
2. Փաթեթավորում
•
օգտագործումն անհնարին դարձնելու
նպատակով:
Փաթեթավորման նյութերը 100%-ով ենթակա
են կրկնակի վերամշակման և կրում են
վերամշակման համապատասխան նշանը՝
: Փաթեթավորման նյութերն օտարելիս
անհրաժեշտ է կատարել համապատասխան
կանոնակարգերի պահանջները:
4. Տեղափոխումը և պահպանումը:
3. Փաթեթավորման և հին լվացքի
մեքենաների օտարում
• Տվյալ սարքը մակնշված է էլեկտրական և
էլեկտրոնային սարքավորումների թափոնների
վերաբերյալ (WEEE) ԵՀ թիվ 2002/96/EC
հրահանգի համաձայն: Այս արտադրանքի
պատշաճ օտարումն ապահովելու միջոցով
դուք կօգնեք կանխել շրջակա միջավայրի և
մարդկանց առողջության համար հնարավոր
բացասական հետևանքները, որոնք կարող են
առաջանալ հակառակ դեպքում:
• Արտադրանքի կամ դրան ուղեկցող
փաստաթղթերի վրա առկա
պատկերը
նշանակում է, որ դրա հետ չի կարելի
վարվել ինչպես սովորական կենցաղային
թափոնների հետ: Փոխարենն այն
անհրաժեշտ է հանձնել էլեկտրական և
էլեկտրոնային սարքավորումների ընդունման
համապատասխան կենտրոնին՝ հետագա
վերամշակման նպատակով: Օտարումը պետք
է իրականացվի թափոնների հեռացման
համապատասխան կանոնակարգերի
պահանջներին համաձայն: Այս արտադրանքի
օգտագործման, օտարման կամ վերամշակման
կանոնների մասին ավելի մանրամասն
տեղեկություններ ստանալու համար դիմեք
տեղական մարմիններին, կենցաղային
թափոնների հեռացման ծառայությանը կամ
այն խանութին, որից տվյալ արտադրանքը
գնել եք:
• Լվացքի մեքենան պատրաստված է
կրկնակի օգտագործման համար պիտանի
նյութերից: Այն անհրաժեշտ է օտարել
աղբահանման վերաբերյալ համապատասխան
կանոնակարգերի պահանջներին համաձայն:
• Նախքան մեքենան որպես թափոն հանձնելը,
դրանից հեռացրեք լվացքի միջոցների
բոլոր մնացորդները, ինչպես նաև կտրեք
հոսանքի լարը՝ լվացքի մեքենայի հետագա
• Փաթեթավորված լվացքի մեքենան պետք
է պահվի 80%-ից ցածր հարաբերական
խոնավության պայմաններում փակ՝
բնական օդափոխությամբ ապահովված
տարածքներում:
• Եթե մեքենան չի նախատեսվում օգտագործել
երկար ժամանակով և պահվելու է չջեռուցվող
տարածքում, հարկավոր է ամբողջությամբ
դատարկել ջուրը դրանից:
• Տեղափոխման և պահման ժամանակ
պաշտպանել ապրանքատեսակը՝
մթնոլորտային ազդեցությունից և
մեխանիկական վնասվածքներից:
Ապրանքատեսակները պետք է պահվեն
փաթեթավորված՝ ջեռուցվող տարածքներում՝
+ 5°С-ից +40°С ջերմաստիճանի տակ:
• Տեղափոխելուց առաջ պետք է տեղադրեք
տեղափոխման պտուտակները/խրոցակները՝
մեքենայի թմբուկը հնարավոր վնասներից
զերծ պահելու համար: Մեքենան պետք
է տեղափոխվի աշխատանքային դիրքով
(ուղղահայաց) և ծածկ ունեցող ցանկացած
մեքենայով (ՉՄՈՌԱՆԱՔ ամուր ամրացնել այն):
• ԶԵՐԾ ՊԱՀԵՔ մեքենան ուժեղ հարվածներից՝
այդ գործողությունները կատարելիս:
5. Խորհուրդներ ընդհանուր
գործածության վերաբերյալ
• Երբ մեքենան չի օգտագործվում, այն անջատեք
էլեկտրասնուցման ցանցից: Փակեք ծորակը:
6. ԵՀ Համապատասխանության
հայտարարագիր
•
Այս սարքը համապատասխանում է հետևյալ
եվրոպական ստանդարտներին՝ Հրահանգ
2006/95/EC ցածրավոլտ էլեկտրական
սարքավորումների վերաբերյալ և Հրահանգ
2004/108/EC էլեկտրամագնիսական
համատեղելիության վերաբերյալ:
Արտադրողը պատասխանատվություն չի կրում
լվացքին հասցված վնասի համար, որն առաջացել
է հագուստի կամ այլ ապրանքների խնամքի
վերաբերյալ ցուցումներին չհետևելու կամ դրանք
սխալ կատարելու հետևանքով:
ԼՎԱՑՔԻ ՄԵՔԵՆԱՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒՑ ԱՌԱՋ
1. Հանեք փաթեթավորումից և
ստուգեք
b. Կտրեք և հանեք ցելոֆանե թաղանթը:
c. Հեռացրեք վերևի և անկյունների պաշտպանիչ
շերտերը:
d. Թեքեք մեքենան հետևի անկյուններից
մեկի վրա և հեռացրեք տակի մասի
պաշտպանիչ շերտը: Ստուգեք
նաև, որպեսզի պաշտպանիչ շերտի
պլաստմասե բաղկացուցիչ մասը (եթե
առկա է տվյալ մոդելի վրա) չմնա
մեքենայի տակի մասում, այլ դուրս գա
շերտի հետ միասին:
Սա շատ կարևոր է, քանի որ պլաստմասե
մասը կարող է վնասել մեքենան գործածման
ժամանակ:
e. Կափարիչը բացելու համար թեթևակի սեղմեք
այն և բարձրացրեք բռնակը: Հեռացրեք
պոլիստիրոլե ներդիրը (եթե առկա է տվյալ
մոդելի հետ):
f. Հեռացրեք վահանակից կապույտ պաշտպանիչ
ժապավենը (եթե առկա է տվյալ մոդելի հետ):
HY 2
• Փաթեթավորումը հեռացնելուց հետո
համոզվեք, որ լվացքի մեքենայի վրա
վնասվածքներ չկան: Եթե կասկածներ ունեք,
մի օգտագործեք լվացքի մեքենան: Դիմեք
հետվաճառքային սպասարկման կենտրոն կամ
տեղային ներկայացուցչին:
• Փաթեթավորման նյութերը (պլաստիկ
փաթեթներ, պոլիստիրոլային մասեր և այլն)
պահեք երեխաների համար անհասանելի
տեղում, դրանք կարող են վտանգավոր լինել:
• Եթե մինչև առաքումը մեքենան գտնվել է սառը
վայրում, ապա միացնելուց առաջ այն մի քանի
ժամ պահեք սենյակային ջերմաստիճանի
պայմաններում:
2. Հեռացրեք տեղափոխման
լծակները
• Մեքենայի վրա ամրացված են տեղափոխման
համար նախատեսված պտուտակներ և
լծակներ: Դրանք ապահովում են մեքենայի
անվնաս առաքումը: Մինչ մեքենան
օգտագործելը՝ հեռացրեք տեղափոխման
լծակները (տես «Տեղադրում»/«Տեղափոխման
լծակների հեռացում» բաժինը):
3. Լվացքի մեքենայի տեղադրում
• Մեքենան տեղադրեք հարթ և կայուն
մակերևույթի վրա:
• Կարգաբերեք ոտիկները այնպես, որ
մեքենան լինի կայուն և համահարթ
(տես «Տեղադրում»/«Ոտիկների
կարգավորում» բաժինը):
• Փայտյա կամ այսպես կոչված «լողացող»
հատակների (օրինակ՝ մանրահատակների
կամ լամինատե հատակների որոշ տեսակների)
դեպքում մեքենան տեղադրեք հատակին
ամրացրած 40 x 60 սմ մակերեսով և առնվազն
3 սմ հաստությամբ նրբատախտակի վրա:
• Համոզվեք, որ լվացքի մեքենայի հիմքի վրա
գտնվող օդափոխության անցքերը (դրանց
առկայության դեպքում) ծածկված չեն գորգով
կամ նման որևէ այլ նյութերով:
4. Ջրի մատակարարումը
• Միացրեք ջրի ընդունող ճկախողովակը՝
հետևելով տեղի ջրմուղ կայանի
կանոնակարգումներին (տես
«Տեղադրում»/«Ջրի ընդունող ճկախողովակի
միացում» բաժինը):
• Ջրի մատակարարումը. Միայն սառը ջրի
դեպքում
• Ծորակը. 3/4” ճկախողովակի պարուրակավոր
միակցիչ
• Ճնշումը. 100-1000 կՊա (1-10 բար):
• Լվացքի մեքենան ջրամատակարարման
աղբյուրին միացնելու նպատակով
օգտագործեք միայն նոր ճկախողովակներ:
Նախկինում օգտագործված ճկախողովակները
հետագա շահագործման ենթակա չեն:
•
6. Միացում էլեկտրասնուցման
ցանցին
• Էլեկտրասնուցման ցանցին միացումը կարող
է իրականացվել միայն համապատասխան
որակավորում ունեցող մասնագետների
կողմից՝ արտադրողի ցուցումներին և
գործող անվտանգության կանոնակարգերի
պահանջներին համաձայն:
• Տեխնիկական տվյալները (լարումը, հոսանքի
հզորությունը և ֆազերը) նշված են լվացքի
մեքենայի հետնամասում փակցրած պիտակի
վրա:
• Մի օգտագործեք երկարացման լարեր կամ
բազմաբնիկ վարդակներ:
• Մեքենան տեղադրելուց հետո անհրաժեշտ
է մշտապես ապահովել էլեկտրասնուցման
լարի խրոցի անարգել օգտագործման,
ինչպես նաև երկբևեռ փոխանջատիչի
միջոցով էլեկտրասնուցման անջատման
հնարավորությունը:
• Մի օգտագործեք լվացքի մեքենան, եթե
այն տեղափոխման ընթացքում վնասվել է:
Այդ մասին տեղեկացրեք հետվաճառքային
սպասարկման կենտրոնի մասնագետներին:
• Էլեկտրասնուցման լարի փոխարինումը կարող
է իրականացվել միայն հետվաճառքային
սպասարկման կենտրոնի մասնագետների
կողմից:
• Մեքենան միմիայն պետք է միացնել
հողանցումով վարդակի՝ հետևելով գործող
կանոնակարգերին: Հատկապես այն
մեքենաների համար, որոնք տեղադրված
են լոգասենյակներում, պետք է ապահովել
լրացուցիչ անվտանգություն՝ առնվազն
30 մԱ հզորության հոսանքի սարքերի
միջոցով: Մեքենայի հողանցումը պարտադիր
է՝ համաձայն օրենքների: Արտադրողը
հրաժարվում է օգտագործման ցուցումներում
նշված հրահանգների անմիջական կամ ոչ
անմիջական խախտումների հետևանքով
առաջացած՝ մարդկանց կամ կենդանիներին
կամ գույքին պատճառած վնասի
պատասխանատվություններից:
• Եթե անհրաժեշտ է օգտագործել մնացորդային
հոսանքների անջատիչ (RCCB), ապա
օգտագործեք միայն
պատկերը
պարունակող մոդելը:
Մոտավոր չափերը.
Լայնությունը. 400 մմ
Բարձրությունը. 900 մմ
Խորությունը.
600 մմ
5. Արտամղման ճկախողովակ
•
Եթե լվացքի մեքենան միացված է
ջրահեռացման ներկառուցված համակարգին,
ապա համոզվեք, որ վերջինս ապահովված է
հատուկ անցքով, որը թույլ է տալիս խուսափել
ջրի միաժամանակ մատակարարումից և
հեռացումից (սիֆոնացման էֆեկտ):
Ջրահեռացման ճկախողովակն ամուր միացրեք
սիֆոնին կամ ջրահեռացման մեկ այլ անցքին:
HY 3
ԼՎԱՑՔԻ ՄԵՔԵՆԱՅԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ (նկար 1)
a. Կափարիչ
(ֆիլտրի կափարիչի հետևում)
b. Լվացամիջոցի բաժնորոշիչ
f. Տեղափոխման լծակ (եթե առկա է տվյալ
մոդելի վրա): Մեքենան տեղափոխելու համար.
մի փոքր դուրս հանեք բռնակը և մինչև վերջ
ոտքով դուրս քաշեք:
c. Թմբուկ
d. Ֆիլտրի հետևում տեղակայված պոմպի մուտք
e. Հետվաճառքային սպասարկման պիտակ
g. Կարգավորվող ոտիկներ
ՏԵՂԱԴՐՈՒՄԸ
Տեղափոխման լծակի հեռացումը
Ուշադրություն. Մեքենան թավ գորգի
վրա տեղադրելու դեպքում, ոտիկները
կարգավորելիս՝ նկատի ունեցեք, որ մեքենայի
տակ պետք է բավարար տարածություն լինի օդի
շրջանառության համար:
Լվացքի մեքենայի վրա տեղադրված են լծակներ,
որոնք տեղափոխման ընթացքում մեքենան
պաշտպանում են վնասվածքներից:
ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ. Մինչ
մեքենան օգտագործելը անպայման
ՊԵՏՔ Է հեռացվի հետևի մասում գտնվող
տեղափոխման լծակը:
Ջրի ընդունող ճկախողովակի
միացումը (նկար 7)
1. Զգուշությամբ պտուտակեք ջրի ընդունող
ճկախողովակը մեքենայի (A) հետևի մասում
գտնվող կափույրի մեջ, ճկախողովակի մյուս
ծայրը ձեռքով ամրացրեք ծորակին:
2. Համոզվեք, որ ճկախողովակը ծալված տեղեր
չունի:
3. Ստուգեք մեքենայի և ծորակի միացումների
ամրությունը՝ ամբողջովին բացելով ծորակը:
• Եթե ճկախողովակը կարճ է, կարող եք դրա
փոխարեն օգտագործել ճնշադիմացկուն ավելի
երկար ճկախողովակ (ամենաքիչը՝ 1000 կՊա,
EN 61770 ստանդարտին համապատասխանող):
• Ավելի երկար հիդրոմեկուսիչ ճկախողովակի
անհրաժեշտության դեպքում դիմեք
հետվաճառքային սպասարկման կենտրոն կամ
ձեր վաճառողին:
• Պարբերաբար ստուգեք ճկախողովակը՝
արդյոք ճաքեր և ծալքեր չկան նրա վրա և,
անհրաժեշտության դեպքում, փոխեք:
1. Տափակ պտուտակահանի կամ համար 8
վեցանիստ մանեկի բանալու օգնությամբ
հեռացրեք երկու պտուտակները՝ «A» և չորս
պտուտակները՝ «B» (նկար 2):
2. Հեռացրեք տեղափոխման լծակը (նկար 3):
3. Դրեք չորս արտաքին պտուտակները՝ «B»
մեքենայի վրա և ձգեք (նկար 2):
4. Ամրացրեք երկու կափարիչները՝ «C», որոնք
դրված են մեքենայի անցքերի մեջ «D» (նկար
4):
Ուշադրություն. Չմոռանաք տեղադրել և
ձգել չորս արտաքին պտուտակները:
Կարգավորեք ոտիկները (նկար 5, 6)
Մեքենան տեղադրեք համահարթ մակերևույթին,
միևնույն ժամանակ այն պետք է մոտ գտնվի
էլեկտրասնուցմանը, ջրի մատակարարման և
արտամղման միացումներին:
Եթե հատակը անհարթ է, անհարթությունը
կարող եք կարգավորել ոտիկների օգնությամբ
(ոտքերի տակ չդնեք փայտի, ստվարաթղթի և այլ
կտորներ).
1. Ձեռքով թուլացրեք մեքենայի ոտիկը՝
պտտելով ժամացույցի ուղղությամբ 2-3
պտույտ, ապա թուլացրեք վրաեկ մանեկը
պտուտակաբանալիով:
• Ստուգեք ծորակի ճկախողովակի մետաղական
ծայրակալի հետ ճիշտ հավասարեցումը (ըստ
նկար 8-ի):
• Մեքենան կարելի է միացնել առանց հակադարձ
կափույրի:
Հիդրոմեկուսիչ հակաջրահորդ
համակարգ (նկար 9)
(առկայության դեպքում)
2. Ձեռքով կարգավորեք ոտիկի բարձրությունը:
• Ամրացրեք ճկախողովակը
ջրամատակարարման ծորակին: Մինչև
վերջ բացեք ջուրը և ստուգեք միացման
ամրությունը:
3. Նորից ձգեք վրաեկ մանեկը՝ պտտելով
ժամսլաքի հակառակ ուղղությամբ, դեպի
մեքենայի ստորին մասը:
• Մեքենան չի կարելի միացնել սովորական
ճնշման տակ աշխատող ջրատաքացուցիչի
խառնիչ ծորակին:
Համոզվեք, որ ոտիկները ճիշտ են
կանգնած հատակի վրա, և, որ լվացքի
մեքենան համահարթ և կայուն է (ստուգեք
սպիրտային հարթաչափի միջոցով):
Մեքենայի տեղադրման համար հարկավոր է 40 սմ
լայնությամբ և 63 սմ խորությամբ տարածք:
• Ճկախողովակի հակաջրահորդ սարքը չպետք
է ընկղմվի ջրի մեջ, հակառակ դեպքում այն
կկորցնի իր պաշտպանիչ գործառույթը:
• Ճկախողովակը վնասվելու դեպքում մեքենան
HY 4
անջատեք էլեկտրասնուցման վարդակից,
փակեք ծորակը և փոխեք վնասված
ճկախողովակը:
• Եթե ճկախողովակը շատ կարճ է, փոխարինեք
այն 3 մ երկարությամբ հիդրոմեկուսիչ
ճկախողովակով (հասանելի է հետվաճառքային
սպասարկման կենտրոնում կամ վաճառողի
մոտ):
Ջրի արտամղող ճկախողովակի
միացումը (նկար 10)
Անջատեք արտամղման ճկախողովակը ձախ
ամրակից (տես նկարի «A» սլաքը):
Ջրահեռացման ճկախողովակն ամուր միացրեք
սիֆոնին կամ ջրահեռացման մեկ այլ անցքին:
Եթե ուզում եք միացնել երկարացման լարի
միջոցով, օգտագործեք նույն չափի ճկուն
խողովակ և ամրացրեք միացումները
ճկախողովակի ամրակների վրայի
պտուտակներով:
Արտամղման ճկախողովակի առավելագույն
երկարությունը՝ 2,50 մ:
Արտամղման ճկախողովակի առավելագույն
բարձրությունը՝ 100 սմ:
Արտամղման ճկախողովակի նվազագույն
բարձրությունը՝ 55 սմ:
Կարևոր տեղեկություններ.
Համոզվեք, որ արտամղման ճկախողովակը
ծալված տեղեր չունի և, որ այն չի ընկնի
մեքենայի աշխատանքի ընթացքում:
Կարևոր տեղեկություններ.
ՉԹՈՒԼԱՑՆԵՔ արտամղման ճկախողովակը
աջ միացումից, (տես նկարի «B» սլաքը):
Թուլացնելու դեպքում կարող է ջրի հոսք
առաջանալ կամ կարող եք այրվել տաք ջրով:
ՄԵՔԵՆԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒՑ
ԱՌԱՋ
Գործարանային փորձարկումներից հետո մնացած
հեղուկը մեքենայից հեռացնելու համար խորհուրդ
ենք տալիս իրականացնել լվացքի կարճ ցիկլ՝
առանց մեքենայի մեջ իրեր բեռնելու:
1. Բացեք ջրի ծորակը:
2. Փակեք թմբուկի փականը:
3. Լվացքի միջոցների դոզաչափի հիմնական
լվացքի բաժնում
փոքր քանակությամբ
լվացքի միջոց ավելացրեք (թեթև աղտոտված
իրերի համար արտադրողի կողմից խորհուրդ
տրվող առավելագույն քանակի 1/3-ը):
4. Փակեք կափարիչը:
5. Ընտրեք և գործարկեք «Սինթեթիկ» ծրագիրը
60°C ջերմաստիճանի տակ (տես առանձին
կցվող «Ծրագրերի աղյուսակը»):
HY 5
ԼՎԱՑՔԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ
Իրերի տեսակավորում
•
•
1. Տեսակավորեք իրերն ըստ…
• Գործվածքի / խնամքի տեսակի Բամբակ,
խառը գործվածքներ, հեշտ խնամվող/
սինթետիկ իրեր, բուրդ, ձեռքով լվանալու
համար նախատեսված իրեր:
• Գույնի
Սպիտակ իրերն առանձնացրեք
գունավորներից: Նոր գունավոր իրերը լվացեք
առանձին:
• Չափի
Տարբեր չափերի իրերը լվացեք միասին՝
լվացքի արդյունավետությունը բարձրացնելու
և թմբուկի մեջ իրերի բաշխումը բարելավելու
համար:
• Գործվածքի նրբության
Նուրբ իրերը լվացեք առանձին՝ օգտագործեք
հատուկ ծրագիրը, որը նախատեսված է
Նոր մաքուր բրդի
, վարագույրների և
այլ նուրբ իրերի համար: Վարագույրների
վրայից պարտադիր հեռացրեք օղակները
կամ վարագույրները օղակների հետ միասին
դրեք բամբակե պարկի մեջ: Ձեռքով լվանալու
համար նախատեսված գործվածքների համար
օգտագործեք հատուկ ծրագիրը: Գուլպաները,
գոտիները և այլ մանր իրերը, ինչպես նաև
կեռիկներով իրերը (օրինակ՝ կրծկալները)
լվացեք մեքենաների համար նախատեսված
հատուկ բամբակե պարկերում կամ շղթայով
փակվող բարձի երեսներում:
Իրերի բեռնում
2. Դատարկեք գրպանները
Մետաղադրամները, գնդասեղները և
նմանատիպ այլ առարկաները կարող են
վնասել լվացքը, ինչպես նաև լվացքի մեքենայի
թմբուկը և բաքը:
3. Ամրակներ
Կոճկեք բոլոր շղթաները, կոճակները և
կեռիկները, իսկ գոտիներն ու ժապավենները
կապեք միմյանց:
Բծերի հեռացում
• Արյան, կաթի, հավկիթների և այլ օրգանական
նյութերի բծերը, որպես կանոն, հեռացվում
են ծրագրի համապատասխան փուլում՝
ֆերմենտների ազդեցության տակ:
• Կարմիր գինու, սուրճի, թեյի, խոտի և մրգերի
բծերը հեռացնելու համար լվացքի միջոցների
բաժնորոշիչի հիմնական լվացքի բաժնում
ավելացրեք բծահան միջոց:
• Դժվար անցնող բծերը անհրաժեշտ է մշակել
բծահան միջոցով լվացքից առաջ:
1. Քաշեք մեքենայի կափարիչը դեպի վեր և բացեք
այն:
2. Բացեք թմբուկը՝
-- սեղմելով թմբուկի փականը (նկար 11,12),
11-րդ նկարում ցուցադրված մոդելները
ֆիքսված փականով են և դրանք չեն
սեղմվում:
-- բռնելով թմբուկի հետևի փականը, հետ
սահեցնելով սողնակը սլաքի ուղղությամբ և
ներս հրելով առջևի փականը դեպի թմբուկի
մեջ՝ մինչև որ փակող մեխանիզմը բացվի
(նկար 13):
3. Լվացվող իրերը մեկ-մեկ դրեք թմբուկի մեջ:
Չշարաշահեք ծրագրերի սխեմայում նշված
ծրագրերի համար նախատեսված բեռնվածքի
քաշը:
-- Մեքենան գերծանրաբեռնելու դեպքում
լվացքը մաքուր չի լվացվի և չափից ավել
կճմռթվի:
-- Ուշադիր եղեք, որպեսզի լվացքը շատ
չծանրաբեռնի թմբուկը: Շատ ծանրաբեռնելու
դեպքում հրեք լվացքը թմբուկի մեջ, որպեսզի
կարողանաք նորմալ փակել թմբուկի
փականները:
-- Փականների օգնությամբ չհրեք լվացքը
թմբուկի մեջ:
4. Թմբուկը փակելու համար կրկին բռնեք երկու
փականները մեջտեղում (նկար 14)՝ հետևի
փականը առջևի փականի վրայով:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Համոզվեք, փականները
ինչպես հարկն է փակվել են՝ կախված մոդելից.
-- բոլոր մետաղական կեռիկները պետք է
նորմալ մտնեն հետևի դռան փականի մեջ
(տես նկար 15):
-- բոլոր մետաղական կեռիկները պետք է
նորմալ մտնեն հետևի դռան փականի մեջ,
իսկ կոճակը պետք է վրածածկի հետևի դռան
փականի ծայրը (տես նկար 16):
-- առջևի փականի սողնակը պետք է թեթևակի
վրածածկի հետևի փականը (տես նկար 17):
Համոզվեք, որ լվացվող իրերը չեն մնացել
փականների արանքում կամ փականների ու
թմբուկի արանքում:
Ներկում և սպիտակեցում
•
Հետևեք արտադրողի ցուցումներին:
Մեքենայի պլաստիկ և ռետինե մասերի վրա
կարող են մնալ ներկող կամ սպիտակեցնող
նյութերի բծեր:
Օգտագործեք միայն լվացքի մեքենաների
համար նախատեսված ներկեր և
սպիտակեցնող նյութեր:
HY 6
ԼՎԱՑԱՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ՀԱՎԵԼԱՆՅՈՒԹԵՐ
Լվացամիջոցները և հավելանյութերը
պահեք ապահով, չոր և երեխաների
համար անհասանելի տեղում:
Մի օգտագործեք լուծիչներ (օրինակ՝
բևեկնայուղ, բենզին): Մեքենայում մի
լվացեք լուծիչներով կամ դյուրավառ
հեղուկներով մշակված գործվածքներ:
Օգտագործեք միայն այն լվացամիջոցները
և/կամ հավելանյութերը, որոնք հատուկ
նախատեսված են կենցաղային լվացքի
մեքենաների համար: Հետևեք իրերի
խնամքի պիտակների վրա նշված
խորհուրդներին:
Լվացամիջոցի ընտրությունը կախված է՝
• Գործվածքի տեսակից
• Գույնից
• Լվացքի ջերմաստիճանից
• Աղտոտվածության տեսակից և աստիճանից
Լվացքի տեսակը
Լվացամիջոցի տիպը
Սպիտակ ամուր իրեր
(սառը-95°C)՝
Սպիտակ նուրբ իրեր
(սառը-40°C)՝
ուժեղ լվացամիջոցներ,
սպիտակեցնող նյութով
մեղմ լվացամիջոցներ,
սպիտակեցնող նյութով
և/կամ օպտիկական
սպիտակեցնող նյութերով
լվացամիջոցներ,
սպիտակեցնող նյութով
և/կամ օպտիկական
սպիտակեցնող նյութերով
գունավոր իրերի
համար նախատեսված
լվացամիջոցներ, առանց
սպիտակեցնող նյութերի/
օպտիկական սպիտակեցնող
նյութերի
սև/մուգ իրերի համար
նախատեսված հատուկ
լվացամիջոցներ
Բաց / պաստելային
երանգներով
գունավոր իրեր
(սառը-60°C)՝
Վառ գույներ ունեցող
իրեր (սառը-60°C)՝
Սև/մուգ գույնի իրեր
(սառը-60°C)՝
Հատուկ խնամք պահանջող իրերի համար
(օրինակ՝ բուրդ կամ մանրաթելեր) խորհուրդ
ենք տալիս օգտագործել շուկայում առկա
մասնագիտացված լվացամիջոցներ, հավելումներ
կամ նախամշակման միջոցներ:
• աղտոտվածության տեսակից և աստիճանից
• լվացքի չափից
-- ամբողջական բեռնում՝ հետևեք լվացամիջոցն
արտադրողի ցուցումներին.
-- կիսատ բեռնում՝ ամբողջական բեռնման
դեպքում օգտագործվող քանակի 3/4-ը.
-- նվազագույն բեռնում (մոտ 1 կգ)՝
ամբողջական բեռնման դեպքում
օգտագործվող քանակի կեսը.
եթե լվացամիջոցի փաթեթավորման վրա
նշված չէ բեռնվածության աստիճանը, ապա
հարկավոր է իմանալ, որ արտադրողները,
որպես կանոն, չափաբաժինների քանակները
նշում են 4,5 կգ լվացքի համար (ուժեղ
լվացամիջոցների դեպքում) և 2,5 կգ լվացքի
համար (թույլ լվացամիջոցների դեպքում):
• ձեր տարածքում մատակարարվող ջրի
կոշտությունից (համապատասխան
տեղեկությունները կարող եք ստանալ
ջրամատակարար ընկերությունից): Փափուկ
ջրի դեպքում պահանջում է ավելի քիչ
քանակությամբ լվացամիջոց, քան կոշտ ջրի
դեպքում:
Նշումներ՝
Լվացամիջոցի ավելորդ քանակը չափից ավելի
փրփուր է առաջացնում, ինչի հետևանքով
նվազում է լվացքի մեքենայի աշխատանքի
արդյունավետությունը: Ավելորդ քանակությամբ
փրփուր հայտնաբերելու դեպքում լվացքի
մեքենան կարող է քամում չիրականացնել կամ
երկարացնել ծրագրի տևողությունը և ավելացնել
ջրի սպառումը (տես նաև փրփուրի գոյացման
մասին նշումները «Անսարքությունների
վերացման ուղեցույցում»): Լվացամիջոցի
անբավարար քանակության դեպքում
իրերը կարող են դառնալ մոխրագույն, իսկ
տաքացուցիչի, թմբուկի և ճկախողովակների վրա
կարող են առաջանալ նստվածքներ:
Լվացամիջոցների և
հավելանյութերի բեռնում (նկար 18)
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար
այցելեք www.cleanright.eu կայքը:
Հիմնական լվացքի ժամանակ, երբ
միացնում եք «Նախնական լվացում»
ֆունկցիան, մի օգտագործեք հեղուկ
լվացամիջոց:
Մի օգտագործեք հեղուկ լվացամիջոցներ,
եթե ընտրված է հետաձգված «ցիկլի սկիզբ»
/ «ցիկլի ավարտ» ռեժիմը (կախված
մոդելից):
Դոզավորում
Նախնական լվացման բաժին
• Նախնական լվացման համար
նախատեսված լվացամիջոց (միայն եթե
միացված է «նախնական լվացման»
ընտրանքը)
Հիմնական լվացքի բաժին
• Հիմնական լվացման համար նախատեսված
լվացամիջոց (ավելացվում է լվացքի բոլոր
ծրագրերի համար)
• Բծերի հեռացման համար նախատեսված
հավելանյութ (կամընտիր)
• Ջուրը փափկացնող միջոց (կամընտիր,
խորհուրդ է տրվում օգտագործել, երբ ջրի
կոշտությունն ունի 4-րդ կամ ավելի բարձր
կարգ)
Հետևեք լվացամիջոցի փաթեթավորման վրա
նշված դոզավորման խորհուրդներին: Դոզաները
կախված են՝
HY 7
Փափկացնող միջոցի բաժին
• Գործվածքը փափկացնող միջոց
(կամընտիր)
• Ջրի մեջ լուծված օսլա (կամընտիր)
Լվացամիջոցը, հավելանյութերը կամ փափկացնող
միջոցն ավելացրեք միայն մինչև «MAX»
(առավելագույն) մակարդակը:
Տարբեր ծրագրերի համար լվացամիջոցների և
գործվածքը փափկացնող միջոցների կիրառման
մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու
համար ուսումնասիրեք առանձին կցվող
«Ծրագրերի աղյուսակը»:
Քլորային սպիտակեցնող նյութի
օգտագործում
• Լվացեք իրերն անհրաժեշտ ծրագրի
օգնությամբ (բամբակ, սինթետիկ)՝
ՓԱՓԿԱՑՆՈՂ ՄԻՋՈՑ բաժնում ավելացնելով
համապատասխան քանակությամբ քլորային
սպիտակեցնող նյութ, ապա ամուր փակեք
կափարիչը:
• Ծրագրի ավարտից անմիջապես հետո
գործարկեք «Պարզաջրում և քամում» ծրագիրը՝
սպիտակեցնող նյութի հնարավոր հետքերն
իրերից հեռացնելու համար: Ցանկության
դեպքում կարող եք ավելացնել փափկացնող
միջոց:
• Քլորային սպիտակեցնող նյութը և փափկացնող
միջոցը երբեք փափկացնող միջոցի բաժնում
միաժամանակ մի ավելացրեք:
Օսլայի փոշու օգտագործում
• Լվացքը լվանալիս ընտրեք ձեր ուզած ծրագիրը:
• Օսլայի լուծույթը պատրաստեք
փաթեթավորման վրա նշված ցուցումներին
համաձայն:
• Պատրաստի օսլայի լուծույթը (առավելագույնը
100 մլ) լցրեք փափկացուցիչի համար
հատկացված բաժնում:
• Փակեք կափարիչը և միացրեք «Պարզաջրում և
քամում» ծրագիրը:
ԶՏԻՉԻ ՄԱՔՐՈՒՄ/ՄՆԱՑՈՐԴԱՅԻՆ ՋՐԻ
ՀԵՌԱՑՈՒՄ
Մեքենան սարքավորված է ինքնամաքրող
պոմպով: Զտիչի մեջ հավաքվում են այնպիսի
առարկաներ, ինչպիսիք են՝ կոճակները,
մետաղադրամները, ամրակները և այլ իրեր,
որոնք մնացել են լվացքի մեջ:
Խորհուրդ ենք տալիս ստուգել և մաքրել զտիչը
պարբերաբար, տարեկան առնվազն երկու կամ
երեք անգամ:
Հատկապես.
• եթե մեքենան ջուրն ինչպես հարկն է չի
հեռացնում կամ քամելու ցիկլի ընթացքում
տեղի են ունենում խափանումներ:
• եթե վառվում է «Պոմպ» ցուցիչը:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. նախքան սարքից ջուրը
հեռացնելը համոզվեք, որ ջուրը զովացել է:
Մնացորդային ջուրը պետք է արտամղվի նաև
մեքենան տեղափոխելուց առաջ:
1. Անջատեք լվացքի մեքենան հոսանքի
վարդակից:
2. Բացեք զտիչի կափարիչը մետաղադրամի
օգնությամբ (նկար 19):
3. Տակը ինչ-որ թաս դրեք:
4. Զտիչը դանդաղ պտտեք ժամսլաքի
հակառակ ուղղությամբ՝ մինչև ջուրը սկսի
դուրս հոսալ, բայց դեռ մի հանեք այն:
5. Սպասեք մինչև ամբողջ ջուրը դատարկվի:
6. Այժմ կարող եք ամբողջությամբ թուլացնել
զտիչի պտուտակները և դուրս հանել զտիչը
(նկար 20):
7. Մաքրեք զտիչը և նրա դարակը:
8. Համոզվեք, որ պոմպի շարժանիվը (եթե
կորպուսը ընկնում է զտիչի հետևում)
ծածկված չէ:
9. Հետ դրեք զտիչը տեղը և ձգեք
պտուտակներով ժամացույցի սլաքի
ուղղությամբ: Պտուտակները ձգեք
մինչև վերջ:
10. Թմբուկի միջով մոտ մեկ լիտր ջուր լցրեք
մեքենայի մեջ և համոզվեք, որ ջուրը դուրս
չի թափվում զտիչից:
11. Փակեք զտիչի կափարիչը:
12. Նորից միացրեք լվացքի մեքենան հոսանքի
վարդակին:
HY 8
ԽՆԱՄՔ ԵՎ ՏԵԽՍՊԱՍԱՐԿՈՒՄ
Տեխսպասարկման աշխատանքներ իրականացնելուց առաջ մեքենան պարտադիր
անջատեք հոսանքի աղբյուրից:
Լվացամիջոցի բաժնորոշիչ
Պարբերաբար մաքրեք լվացամիջոցի
բաժնորոշիչը՝ առնվազն տարին երեք
կամ չորս անգամ: Թույլ մի տվեք, որ
լվացամիջոցը կուտակվի այնտեղ.
1. Սեղմեք կոճակը և դուրս հանեք բաժնորոշիչը
(նկար 21): Հնարավոր է, բաժնորոշիչի մեջ
մի փոքր ջուր մնացած լինի, դրա համար այն
դուրս հանեք ուղիղ դիրքով:
2. Լվացեք բաժնորոշիչը հոսող ջրի տակ:
Կարող եք նաև հանել և լվանալ բաժնորոշիչի
հետնամասում գտնվող սիֆոնե կափարիչը
(նկար 22):
3. Սիֆոնե կափարիչը նորից հետ դրեք տեղը (եթե
հանել էիք)
4. Բաժնորոշիչը նորից դրեք տեղը՝ տեղավորելով
տակի մասի ելուստները կափարիչի
համապատասխան անցքերի մեջ և հրելով
բաժնորոշիչը կափարիչի հակառակ
ուղղությամբ՝ մինչև այն կտտոցով մտնի տեղը:
Համոզվեք, որ լվացամիջոցի
բաժնորոշիչը ճիշտ է տեղադրվել:
Ջրի ներհոսքի ճկախողովակի զտիչ
Պարբերաբար ստուգեք և մաքրեք զտիչը
(տարեկան առնվազն երկու կամ երեք
անգամ):
1. Անջատեք լվացքի մեքենան հոսանքի
վարդակից:
2. Փակեք ծորակը:
3. Անջատեք ճկախողովակը ծորակից:
4. Զգուշությամբ մաքրեք ճկախողովակի ծայրին
տեղադրված զտիչը՝ առանց քանդելու: Դա
կարող եք անել օրինակ՝ ատամի խոզանակի
օգնությամբ:
Ուշադրություն. Չընկղմեք ճկախողովակը
ջրի մեջ:
5. Ձեռքով նորից ձգեք ճկախողովակը ծորակին:
Չձգեք աքցանի օգնությամբ (միացման տեղը
կարող է ճզմել):
6. Բացեք ջրի ծորակը և համոզվեք, որ բոլոր
միացումները ջրանթափանց են:
7. Մեքենան նորից միացրեք հոսանքի վարդակին:
Ջրի ներհոսքի ճկախողովակ
անհրաժեշտ է փոխարինել: Ջրի ներհոսքի
նոր ճկախողովակ ձեռք բերելու համար դիմեք
հետվաճառքային սպասարկման կենտրոն կամ
ձեր մասնագիտացված ներկայացուցչին: Ջրի
ներհոսքի խողովակն ըստ նկար 23-ի հեռացնելու
համար պտուտակները թուլացնելու ընթացքում
անհրաժեշտ է լծակը (B) (առկայության դեպքում)
սեղմել դեպի ներքև:
Եթե ձեր ներհոսքի ճկախողովակը պատված է
թափանցիկ ծածկույթով (նկար 24), պարբերաբար
ստուգեք ծածկույթի գույնը: Եթե ճկախողովակի
թափանցիկ պատվածքի գույնը տեղ-տեղ մգանում
է, դա նշանակում է, որ այն կարող է ունենալ
հոսակորուստ և պետք է փոխարինվի:
Նոր ճկախողովակ ձեռք բերելու համար դիմեք
հետվաճառքային սպասարկման մասնագետներին
կամ մասնագիտացված ներկայացուցչին:
Լվացքի մեքենայի իրանը և
կառավարման վահանակը
• Մաքրեք փափուկ խոնավ լաթով:
• Անհրաժեշտության դեպքում օգտագործեք
որոշակի քանակությամբ օճառաջուր կամ
չեզոք լվացամիջոց (մի օգտագործեք այնպիսի
լվացամիջոցներ, որոնք պարունակում
են լուծիչներ, կոպիտ լվացամիջոցներ,
ապակիների կամ ունիվերսալ մաքրող
միջոցներ. դրանք կարող են վնասել
մակերևույթը):
Լվացքի մեքենայի ներքին մասերը
• Ամեն անգամ լվացք անելուց հետո մեքենայի
կափարիչը որոշ ժամանակ բաց թողեք,
որպեսզի մեքենայի ներքին մասերը չորանան:
• Եթե 95°C ջերմաստիճանի ներքո երբեք լվացք
չեք անում, կամ դա անում եք շատ հազվադեպ,
ապա խորհուրդ ենք տալիս ժամանակ առ
ժամանակ գործարկել 95°C ծրագիրը առանց
մեքենայի մեջ իրեր բեռնելու և ավելացնելով
փոքր քանակությամբ լվացամիջոց՝ մեքենայի
ներքին մասերը մաքրելու նպատակով:
Կափարիչի միջադիր
• Պարբերաբար ստուգեք կափարիչի միջադիրի
վիճակը և ժամանակ առ ժամանակ մաքրեք
խոնավ լաթով:
(նկար 23, 24 կամ 25՝ մոդելից կախված)
Ջրի ներհոսքի ճկախողովակ(ներ)
Ջրի ներհոսքի ճկախողովակը պարբերաբար
ստուգեք դյուրաբեկության և ճաքերի
առկայության առումով և, անհրաժեշտության
դեպքում, այն փոխարինեք միևնույն տիպի նոր
ճկախողովակով:
Ջրի ներհոսքի խողովակը (տես նկար 23-ը)
ունի պաշտպանիչ կափույր, որը մեքենան
պաշտպանում է ջրի չվերահսկվող ներհոսքից:
Եթե պաշտպանիչ կափույրի դիտապատուհանը
(A) կարմիր է, դա նշանակում է, որ պաշտպանիչ
կափույրն ակտիվացված է և խողովակն
• Պարբերաբար ստուգեք ճկախողովակը՝
արդյոք ճաքեր և ծալքեր չկան նրա վրա:
Անհրաժեշտության դեպքում, փոխեք:
Զտիչ
• Պարբերաբար ստուգեք և մաքրեք զտիչը՝
տարեկան առնվազն 3 կամ 4 անգամ (տես
«Զտիչի մաքրում/Մնացորդային ջրի հեռացում»
բաժինը):
Սարքի մաքրելու նպատակով մի
օգտագործեք դյուրավառ հեղուկներ:
HY 9
Ինչպես հանել թմբուկի և բաքի
արանքում ընկած առարկաները
Եթե պատահմամբ որևէ առարկա է ընկնում
թմբուկի և բաքի միջև, այն կարող եք հանել
թմբուկի հեռացվելի շեղբի շնորհիվ:
1. Անջատեք լվացքի մեքենան հոսանքի
վարդակից:
2. Հանեք լվացքը թմբուկի միջից:
3. Փակեք թմբուկի փականները և կես պտույտ
պտտեք թմբուկը (նկար 26):
4. Պտուտակահանի միջոցով սեղմեք պլաստմասե
ծայրը՝ միևնույն ժամանակ սահեցնելով շեղբը
ձախից աջ (նկար 27, 28):
5. Այն կընկնի թմբուկի մեջ:
6. Բացեք թմբուկը և հանեք այդ իրը թմբուկի
անցքի միջից:
7. Նորից ամրացրեք շեղբը թմբուկի ներսի
կողմից: Դրեք պլաստմասե ծայրակալը
թմբուկի աջ կողմի անցքի վրա (նկար 29):
8. Ապա սահեցրեք պլաստմասե շեղբը աջից ձախ՝
մինչև այն տեղը մտնի:
9. Նորից փակեք թմբուկի փականները, կես
պտույտ պտտեք թմբուկը և ստուգեք շեղբի
դիրքավորումը իր բոլոր միացման կետերում:
10. Նորից միացրեք մեքենան հոսանքի վարդակին:
ՔԱՄԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԼՎԱՑՔՈՒՄ ՄՆԱՑՈՂ
ԽՈՆԱՎՈՒԹՅԱՆ ՔԱՆԱԿԸ
Քամելուց հետո լվացքում մնացող խոնավության
քանակը հիմնականում կախված է գործվածքի
տեսակից, ընտրած ծրագրից և քամելու
արագությունից:
Մնացորդային խոնավության նվազագույն
պարունակությանը հնարավոր է հասնել
Էներգաարդյունավետության պիտակով
նշված ծրագիրը և քամելու առավելագույն
արագությունը ընտրելու միջոցով: Այս ծրագիրը
առանձին կցվող «Ծրագրերի աղյուսակում»
նշված է որպես «Տեղեկատու ծրագիր՝
Էներգաարդյունավետության պիտակի
համար»: Ստորև կարող եք գտնել մնացորդային
խոնավության պարունակության վերաբերյալ
տվյալները (տոկոսներով)՝ կախված քամելու/
չորացնելու արդյունավետության կարգից:
Քամելու/
Մնացորդային
չորացնելու արդյու
խոնավության
նավետության
պարունակությունը (%)
կարգ
A (=
ամենաարդյունավետ)
45-ից քիչ
B
45-ից շատ, սակայն 54-ից
քիչ
C
54-ից շատ, սակայն 63-ից
քիչ
D
63-ից շատ, սակայն 72-ից
քիչ
E
72-ից շատ, սակայն 81-ից
քիչ
ԻՆՉՊԵՍ ՎԵՐԱԲԵՐՎԵԼ ՄԵՔԵՆԱՅԻՆ
ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ (նկար 30)
1. Անջատեք լվացքի մեքենան հոսանքի
վարդակից:
2. Փակեք ծորակը:
3. Հեռացրեք ջրամատակարարման և
արտամղման ճկախողովակները:
4. Դատարկեք ջուրը ճկախողովակներից
և մեքենայից (տես «Զտիչի մաքրում/
Մնացորդային ջրի հեռացում» բաժինը):
Սպասեք մինչև ջուրը սառի, որպեսզի
չվնասվեք:
5. Մեքենայի տեղափոխումը հեշտացնելու համար
մի փոքր ձեռքով դուրս հանեք առջևի ստորին
հատվածում գտնվող բռնակը (եթե առկա է
տվյալ մոդելի վրա) և ոտքով դուրս հանեք
մինչև վերջ: Վերջում նորից հետ հրեք բռնակը
իր տեղը:
6. Կրկին ամրացրեք տեղափոխման լծակը:
7. Լվացքի մեքենան պետք է տեղափոխվի ուղիղ
դիրքով:
ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ. Մեքենան
չմիացնեք բռնակը դուրս հանած վիճակով:
HY 10
ԱՆՍԱՐՔՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ
Ձեր լվացքի մեքենան ունի անվտանգության ավտոմատացված գործառույթներ, որոնք հայտնաբերում
և ախտորոշում են խնդիրները դեռ վաղ շրջանում և թույլ են տալիս ձեզ համապատասխանորեն
արձագանքել: Խնդիրները հաճախ այնքան աննշան են, որ դրանք հնարավոր է լինում վերացնել
ընդամենը մի քանի րոպեի ընթացքում:
Խնդիր
Պատճառներ, լուծումներ, խորհուրդներ
Լվացքի մեքենան
չի միանում, դրա
ցուցիչները չեն վառվում
• Խրոցը վարդակի մեջ պատշաճ կերպով մտցված չէ:
• Վարդակը կամ ապահովիչը անսարք է (փորձելու համար
օգտագործեք սեղանի լամպ կամ մեկ այլ նմանատիպ սարք):
• Մինչև ծրագրի սկիզբը կամ ծրագրի ավարտից հետո լվացքի
մեքենան ավտոմատ կերպով անջատվել է՝ էներգիա խնայելու
համար: Լվացքի մեքենան միացնելու համար նախ ծրագրերի
փոխանջատիչը բերեք «Անջատած/O» դիրքի, ապա դրա
օգնությամբ ընտրեք անհրաժեշտ ծրագիրը:
«Մեկնարկ(Դադար)»
կոճակը սեղմելուց հետո
սարքը չի միանում
• Կափարիչը լավ փակված չէ:
• «Արգելափակում երեխաներից» գործառույթը
ակտիվացվել է
(եթե առկա է ձեր մոդելի վրա): Կոճակները ապակողպելու համար
միաժամանակ սեղմեք և առնվազն 3 վայրկյան սեղմած պահեք
ջերմաստիճանի և քամելու արագության կոճակները: Ցուցասարքից
կանհետանա բանալու նշանը և կարող եք միացնել ծրագիրը:
Սարքի աշխատանքը
• Ակտիվացվել է «Պարզաջրման ռեժիմի կանգնեցում» ֆունկցիան
դադարեցվում է
(եթե առկա է ձեր մոդելի վրա). Կասեցրեք «Պարզաջրում չանել»
գործարկման ընթացքում
ֆունկցիան՝ սեղմելով «Մեկնարկ(Դադար)» կոճակը կամ
և «Մեկնարկ(Դադար)»
միացնելով «Չորացում» ծրագիրը:
ցուցիչի լույսը թարթում է • Ծրագիրը փոխվել է. Նորից ընտրեք ձեր ուզած ծրագիրը և սեղմեք
«Մեկնարկ(Դադար)» կոճակը:
• Ծրագիրը ընդհատվել է, որի արդյունքում բացվել է կափարիչը.
Փակեք կափարիչը և վերագործարկեք ծրագիրը՝ սեղմելով
«Մեկնարկ(Դադար)» կոճակը:
• Ակտիվացվել է սարքի անվտանգության համակարգը (տես
«Խափանման ցուցիչների նկարագրություն» բաժինը):
• Ջրի ծորակը բաց չէ կամ ջրամատակարարման ճկախողովակի վրա
ծալված տեղեր կան («Ջրի ծորակը փակ է» ցուցիչը վառվում է):
Լվացամիջոցի
բաժնորոշիչում լվացքից
հետո ավելցուկային
մաս է մնում
լվացամիջոցներից/
հավելանյութերից հետո
• Լվացամիջոցի բաժնորոշիչը լավ չի տեղադրված կամ այն խցանված
է (տես «Խնամք և տեխսպասարկում» բաժինը):
• Ջրամատակարարման ճկախողովակի զտիչը խցանված է (տես
«Խնամք և տեխսպասարկում»:)
Սարքը թափահարվում
է քամելու ցիկլի
ընթացքում
• Լվացքի մեքենան համահարթ չէ: Ոտիկները հավասարապես չեն
կարգավորված (տես «Տեղադրում» բաժինը):
• Տեղափոխման լծակը չի հեռացվել: Մինչ մեքենան
օգտագործելը՝ տեղափոխման լծակը պետք է անպայման
հեռացնել:
Քամելու արդյունքներն
անբավարար են
• Իրերի անհավասարակշիռ բեռնման պատճառով քամումն
ընդհատվել է՝ լվացքի մեքենան չվնասելու նպատակով (տես
«Անհավասարակշիռ քամում» բաժինը):
• Չափազանց շատ քանակությամբ փրփուրի գոյացումը կանխել
է քամումը: Ընտրեք և միացրեք «Պարզաջրում և քամում»
ծրագիրը: Խուսափեք սահմանված քանակից շատ լվացամիջոց
օգտագործելուց (տես «Լվացամիջոցներ և հավելանյութեր»
բաժինը):
• «Քամում» կոճակի օգնությամբ ընտրվել է քամելու ցածր
արագություն:
HY 11
Խնդիր
Պատճառներ, լուծումներ, խորհուրդներ
Իրերի անհավասարակշիռ բեռնման պատճառով քամումը դադարեցվել
է՝ լվացքի մեքենան չվնասելու նպատակով: Այդ իսկ պատճառով իրերը
խոնավ են մնացել:
Ծրագրերի գոտում
Անհավասարակշիռ բեռնումը կարող է տեղի ունենալ մեքենան կիսատ
թարթում է «Քամում/
բեռնելու (երբ լվացքը բաղկացած ընդամենը մի քանի խոշոր կամ ջուր
Ջրահեռացում» ցուցիչը,
կլանող իրերից, օրինակ՝ սրբիչներից) կամ խոշոր/ծանր իրեր բեռնելու
էկրանին թարթում է
դեպքում:
քամելու արագության
• Հնարավորության դեպքում խուսափեք մեքենան կիսատ բեռնելուց:
ցուցիչը կամ ծրագրի
ավարտից հետո թարթում • Խոշոր կամ ծանր իրեր լվանալիս խորհուրդ է տրվում լվացքի մեջ
ավելացնել նաև տարբեր չափերի այլ իրեր:
է քամելու արագության
Եթե ցանկանում եք քամել խոնավ իրերը, ավելացրեք տարբեր
ցուցիչը (մոդելից
չափերի այլ իրեր, ապա ընտրեք և միացրեք «Պարզաջրում և քամում»
կախված): Իրերը շատ
ծրագիրը:
խոնավ են մնում:
«Անհավասարակշիռ
քամում»
Ծրագրի տևողությունը
«ծրագրերի
աղյուսակում»
կամ էկրանի վրա
(առկայության դեպքում)
նշված արժեքից շատ
ավելի երկար կամ կարճ է
Սա նորմալ երևույթ է, որը պայմանավորված է լվացքի մեքենայի
վերակարգավորմամբ՝ ծրագրի կատարման ժամանակի վրա
ազդող տարբեր գործոնները (օրինակ՝ ավելորդ փրփուրի
գոյացումը, անհավասարակշիռ բեռնումը՝ լվացքում ծանր իրերի
առկայության պատճառով, ջրի տաքացման ժամանակի ավելացումը՝
մատակարարվող ջրի չափազանց ցածր ջերմաստիճանի պատճառով
և այլն) հաշվի առնելու նպատակով: Բացի այդ, լվացքի մեքենայի
սենսորային համակարգը նույնպես կարգավորում է ծրագրի
տևողությունը՝ կախված մեքենայի բեռնվածության չափից:
Նման գործոնների ազդեցության տակ ծրագրի տևողությունը
վերահաշվարկվում է և, անհրաժեշտության դեպքում, շտկվում: Նման
վերահաշվարկների ընթացքում էկրանի վրա, առկայության
դեպքում, ցուցադրվում է անիմացիա: Մեքենան կիսատ բեռնելու
դեպքում «ծրագրերի աղյուսակում» նշված ծրագրի տևողությունը
կարող է նվազել մինչև 50%-ով:
Խափանման ցուցիչների նկարագրությունը
Խափանման
ցուցիչը վառվում
է
Ցուցիչը վառվում է
ցուցասարքի վրա
(առկայության
դեպքում)
Նկարագրություն – Պատճառներ –
Լուծումներ
«bdd»
(եթե ձեր մեքենան
ցուցասարք չունի.
ծրագրերի գոտու բոլոր
լույսերը վառվում են)
Սարքը կանգ է առնում աշխատանքի ընթացքում:
«Թմբուկի փականները բաց են» (սա նշանակում է,
որ թմբուկի փականները լավ չեն փակվել): Սեղմեք
«Վերակայում» կոճակը առնվազն 3 վայրկյան և
սպասեք մինչև ցուցասարքին կերևա «Դռնակը
բաց է» հաղորդագրությունը: Բացեք կափարիչը
և փակեք թմբուկի փականները, ապա նորից
ընտրեք ձեր ուզած ծրագիրը և միացրեք մեքենան:
Խնդիրը կրկնվելու դեպքում տեղեկացրեք մեր
հետվաճառքային սպասարկման կենտրոնին:
«F02»-ից «F35»
(բացի «F09»-ից)
«Էլեկտրական մոդուլի խափանում»:
Ընտրեք «Չորացում» ծրագիրը ու միացրեք կամ
առնվազն 3 վայրկյանի չափ սեղմեք «Վերակայում»
կոճակը:
«F09»
«Ջրի մակարդակը չափազանց բարձր է» (ծրագիրը
չեղարկելուց կամ սխալ շահագործումից հետո):
Անջատեք սարքը, ապա նորից միացրեք, ընտրեք
«Չորացում» ծրագիրը և միացրեք 15 վայրկյանի
ընթացքում:
«Սպասարկում»
HY 12
Խափանման ցուցիչների նկարագրությունը
Խափանման
ցուցիչը վառվում
է
Ցուցիչը վառվում է
ցուցասարքի վրա
(առկայության
դեպքում)
«FA»
«Անսարքություն՝ կապված հիդրոմեկուսացման
հետ»
Անջատեք սարքը, անջատեք այն
էլեկտրասնուցման վարդակից և փակեք ջրի
ծորակը: Զգուշությամբ առաջ թեքեք այն,
որպեսզի կուտակված ջուրը դուրս թափվի ստորին
հատվածից: Ապա.
• Նորից միացրեք սարքը էլեկտրասնուցման
աղբյուրին:
• Միացրեք ջրի ծորակը (եթե ջուրն անմիջապես
մտնում է սարքի մեջ, սակայն սարքը միացրած
չէր, ուրեմն անսարքություն կա: Փակեք ծորակը և
դիմեք հետվաճառքային սպասարկման կենտրոն):
• Կրկին ընտրեք և միացրեք ձեր ուզած ծրագիրը:
«Խափանում
օտար մարմնի
պատճառով»
«Ավելորդ փրփուր»
Սա նշանակում է, որ ավելորդ փրփուր է առաջացել,
ինչը խանգարում է մեքենայի աշխատանքին:
• Ընտրեք «Պարզաջրում և քամում» ծրագիրը և
միացրեք:
• Ապա նորից ընտրեք ու միացրեք ձեր ուզած
ծրագիրը՝ այս անգամ ավելի քիչ լվացամիջոց
լցնելով:
Խնդիրը կրկնվելու դեպքում անջատեք սարքը
սնուցման վարդակից, փակեք ջրի ծորակը և դիմեք
մեր հետվաճառքային սպասարկման կենտրոնին
__
Սա նշանակում է, որ ջուր չի մտնում սարքի
մեջ կամ բավարար քանակությամբ չի մտնում:
Թարթում է «Մեկնարկ (Դադար)» ցուցիչը:
Ստուգեք հետևյալը.
• Ջրի ծորակը ամբողջությամբ բաց է և ջրի ճնշումը
բավարար է:
• Ջրի ընդունող ճկախողովակը ծալված տեղեր
չունի:
• Ջրամատակարարման ճկախողովակի
ցանցավոր զտիչը խցանված չէ (տես «Խնամք և
տեխսպասարկում»:)
• Ջրի ճկախողովակը սառցակալած չէ:
• Ջրամատակարարման ճկախողովակի
պաշտպանիչ կափույրի վերահսկման
պատուհանը կարմիր չէ (եթե ձեր սարքի
ճկախողովակը համապատասխանում է նկար
23-ում պատկերվածին. տես նախորդ բաժինը՝
«Խնամք և տեխսպասարկում»): Փոխարինեք
ճկախողովակը նորով, որը կարող եք գտնել մեր
հետվաճառքային սպասարկման կենտրոնում կամ
ձեր վաճառողի մոտ:
Խնդիրը վերացնելուց հետո միացրեք ծրագիրը՝
սեղմելով «Մեկնարկ (Դադար)» կոճակը:
Խնդիրը նորից կրկնվելու դեպքում դիմեք մեր
հետվաճառքային սպասարկման կենտրոնին:
«Սպասարկում»
«Ջրի ծորակը
փակ է»
Նկարագրություն – Պատճառներ –
Լուծումներ
HY 13
Խափանման
ցուցիչը
վառվում է
«Մաքրեք
պոմպը»
Ցուցիչը վառվում է
ցուցասարքի վրա
(առկայության
դեպքում)
__
Նկարագրություն – Պատճառներ –
Լուծումներ
Սա նշանակում է, որ պոմպը չի կարողանում
քաշել արտամղվող ջուրը: Սարքի աշխատանքը
դադարեցվում է որոշակի փուլում: Անջատեք սարքը
սնուցման վարդակից և ստուգեք հետևյալը.
• Ջրի արտամղման ճկախողովակը ծալված տեղեր
չունի:
• Զտիչը կամ պոմպը խցանված չէ (տես «Զտիչի
մաքրում/Մնացորդային ջրի հեռացում»
բաժինը: Մինչ սարքի մնացորդային ջուրը
դատարկելը՝ համոզվեք, որ ջուրը սառել է):
• Ջրի արտամղման ճկախողովակը սառցակալած
չէ:
Խնդիրը վերացնելուց հետո միացրեք «Չորացում»
ծրագիրը կամ առնվազն 3 վայրկյանի չափ
սեղմեք «Վերակայում» կոճակը, որից հետո
վերագործարկեք ձեր ուզած ծրագիրը:
Խնդիրը նորից կրկնվելու դեպքում դիմեք մեր
հետվաճառքային սպասարկման կենտրոնին:
Եթե ձեր մեքենան ցուցասարք չունի, ստուգեք՝ նախկինում նկարագրված իրավիճակներից
որ մեկը կարող է խափանման պատճառը հանդիսանալ և հետևեք համապատասխան
ցուցումներին:
G - 02/2016
HY 14
18
(
)
26
21
27
22
19
28
23
20
B
A
29
24
30
25
Was this manual useful for you? yes no
Thank you for your participation!

* Your assessment is very important for improving the work of artificial intelligence, which forms the content of this project

Download PDF

advertising