Whirlpool | GOA 6423/WH | Instruction for Use | Whirlpool GOA 6423/WH User guide

Whirlpool GOA 6423/WH User guide
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ
ՑՈՒՑՈՒՄՆԵՐ
Ներբեռնեք հրահանգների ամբողջական ձեռնարկը http://
docs.whirlpool.eu կայքից կամ զանգահարեք
երաշխիքի գրքույկում տրված հեռախոսահամարով
Նախքան սարքի օգտագործումը, ընթերցեք այս
հրահանգները: Պահեք դրանք ձեռքի տակ` հետագայում
անդրադառնալու համար:
Այս ցուցումներն ու սարքավորումները պարունակում են
կարևոր անվտանգության նախազգուշացումներ, որոնք
պետք է դիտարկել ցանկացած ժամանակ: Արտադրողը
որևէ պատասխանատվություն չի կրում այս
անվտանգության ցուցումներին չհետևելու, սարքերի ոչ
պատշաճ օգտագործման և վերահսկողության համակարգի
սխալ տեղադրման համար:
Այս հրահանգները գործում են, եթե սարքի վրա առկա է
երկրի խորհրդանիշը: Եթե առկա չէ սարքի վրա,
անհրաժեշտ է հաշվի առնել տեխնիկական հրահանգները,
որը կտրամադրի երկրի օգտագործման պայմանների
համաձայն սարքի ձևափոխման վերաբերյալ անհրաժեշտ
հրահանգները:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Գազով պատրաստման սարքի
կիրառման արդյունքում, վերջինիս տեղադրված սենյակում
առաջանում է ջերմություն, խոնավություն և այրված
ապրանքներ: Համոզվեք, որ խոհանոցի օդափոխությունը
պատշաճ իրականացվում է հատկապես , երբ սարքը
օգտագործման գործընթացում է: Օդափոխման բնական
անցքերը բացեք կամ մեխանիկական օդափոխման սարք
տեղադրեք (արտանետման մեխանիկական անցք): Սարքի
երկարատև, ինտենսիվ օգտագործումը կարող է լրացուցիչ
օդափոխման անհրաժեշտություն առաջացնել, օրինակ՝
պատուհանի բացում, կամ ավելի արդյունավետ
օդափոխում՝ ավելացնելով առկա մեխանիկական
օդափոխումը:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Սարքավորումը և դրա
պարագաները տաքանում են օգտագործման ժամանակ:
Պետք է անել այնպես, որպեսզի խուսափեք տաքացած
մասերին դիպչելուց: 8 տարեկանից փոքր երեխաներին
չպետք է թույլ տալ մոտենալ առանց հսկողության:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Եթե սալօջախի մակերեսը
ճաքած է, ապա մի օգտագործեք սարքավորումը, քանի որ
կա էլեկտրահարվելու վտանգ:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Հրդեհի վտանգ. Չի կարելի
առարկաներ դնել պատրաստման համար նախատեսված
մակերեսներին:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Պատրաստման գործընթացը պետք է
վերահսկել: Կարճաժամկետ պատրաստման գործընթացը
պետք է անընդհատ վերահսկել:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Յուղով և ձեթով պատրաստման
գործընթացն առանց հսկողության թողնելը կարող է
վտանգավոր լինել, քանի որ կա հրդեհի վտանգ: ԵՐԲԵՔ
չփորձեք մարել կրակը ջրով, այլ` անջատեք
սարքավորումը, իսկ հետո ծածկեք կրակը օր.` կափարիչով
կամ կրակի համար նախատեսված ծածկոցով:
HY
ԿԱՐԵՎՈՐ Է ԿԱՐԴԱԼ ԵՎ ԴԻՏԱՐԿԵԼ
Չի կարելի սալօջախն օգտագործել, որպես
աշխատանքային մակերես կամ հենարան: Հագուստը կամ
այլ դյուրավառ նյութերը հեռու պահեք սարքավորումից
մինչև դրա բոլոր բաղադրիչներն ամբողջությամբ սառչեն
- կա հրդեհի վտանգ:
Եթե պատշաճ կերպով չհետևեք սույն ձեռնարկի
հրահանգներին, կարող է հրդեհ կամ պայթյուն առաջանալ՝
պատճառելով գույքային վնաս կամ վնասվածք:
Շատ փոքր երեխաներին (0-3 տարեկան) պետք է հեռու
պահել սարքավորումից: Փոքր երեխաներին (3-8
տարեկան) պետք է հեռու պահել սարքավորումից և
շարունակաբար վերահսկել: 8 տարեկան և ավելի
երեխաները, ինչպես նաև այն անձիք ովքեր ունեն թույլ
ֆիզիկական, զգայական և մտավոր կարողություններ և
սարքերի վերաբերյալ փորձի և գիտելիքի պակաս, կարող
են առնչվել այդ սարքերի հետ, եթե նրանց տրվել է դրանց
օգտագործման համար անհրաժեշտ անվտանգության
ցուցումներ, ինչպես նաև գիտակցում են թե ինչպիսի
վտանգ են դրանք պարունակում: Երեխաները չպետք է
խաղան սարքերի հետ: Դրանց մաքրումը և պահպանումը
չպետք է իրականացվի երեխաների կողմից առանց
խորհրդատվության:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Սալիկի ապակու կոտրվելու դեպքում
անհրաժեշտ է անմիջապես անջատել բոլոր այրիչները և
էլեկտրական տաքացման տարրերը և սարքավորումն
անջատել էլեկտրամատակարարումից. - չի կարելի դիպչել
սարքավորման մակերեսին. -չի կարելի օգտագործել
սարքավորումը.
Ապակե կափարիչը կարող է կոտրվել, եթե այն
գերտաքանա: Անջատեք բոլոր այրիչները և էլեկտրական
սալիկներ, նախքան կափարիչը փակելը: Չի կարելի
կափարիչը փակել, եթե այրիչը միացած է:
ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. այս սարքավորումը նախատեսված չէ
արտաքին անջատման սարքով շահագործելու համար,
ինչպիսիք են` ժամանակաչափը կամ հեռակառավարվող
համակարգը:
Այս սարքավորումը նախատեսված է կենցաղում և
նմանատիպ միջավայրերում օգտագործելու համար,
ինչպիսիք են` խանութներում, գրասենյակներում և այլ
աշխատանքային միջավայրերում աշխատակազմի համար
նախատեսված խոհանոցային տարածքներում,
գյուղատնտեսական տներում, հյուրանոցների, մոթելների և
այլ բնակելի միջավայրերի հաճախորդների կողմից:
Այլ օգտագործում չի թույլատրվում (օր.` տաքացնել
սենյակները):
Այս սարքավորումը նախատեսված չէ մասնագիտական
օգտագործման համար: Չի կարելի սարքն օգտագործել
դրսում:
Օգտագործեք այնպիսի կաթսաներ և թավաներ, որոնց
հատակի լայնությունը համապատասխանում է այրիչին կամ
մի փոքր է մեծ (տես հատուկ աղյուսակը): Ստուգեք,
որպեսզի վանդակաճաղերի վրա դրված կաթսաները
սալօջախի եզրերից դուրս չլինեն:
Ցանցերի սխալ օգտագործումը կարող է վնաս հասցնել
սալօջախին: չի կարելի ցանցի վերին մասը դեպի ներքև
դննել կամ դրանք սահեցնել սալօջախի վրայով:
Մի թողեք որպեսզի այրիչի կրակը տարածվի թավայի եզրերով:
Չի կարելի օգտագործել. Թուջե թավաներ, պղնձե քարերից կամ թրծաքարից
թավաներ և կաթսաներ: Ջերմային դիֆուզորներ, ինչպիսիք են մետաղական ցանցը
կամ դրա ցանկացած այլ տեսակ: Երկու այրիչներ միաժամանակ` մեկ անոթի համար
(օր.` ձկան կաթսա):
Հնարավոր է գազի մատկարարման հետ կապված որոշ պայմաններ այրիչի բռնկումը
դժվարացնեն, այս դեպքում խորհուրդ է տրվում կրկնել գործողությունը` կոճակը
պտտելով ավելի թույլ կրակով:
Սալօջախի տեղադրման համար խնդրում ենք նայել դրա տեղադրման հրահանգները`
ճիշտ հեռավորությունը պահպանելու համար:
Ցանցերի վրա առկա պաշտպանիչ ռետինե ոտքիկները լուրջ վտանգ են
ներկայացնում երեխաների համար: Ցանցերը հանելուց հետո խնդրում ենք ստուգել,
որպեսզի բոլոր ոտիկները ճիշտ տեղադրված լինեն:
ՏԵՂԱԴՐՈՒՄ
Սարքավորումը պետք է տեղադրեն երկու կամ ավելի
անձիք. կա վնասվածք ստանալու հավանականություն.
Փաթեթավորումից հանելու և տեղադրելու համար
օգտագործեք պաշտպանիչ ձեռնոցներ. կա կտրվածք
ստանալու հավանականություն:
Տեղադրումը` ներառյալ ջրամատակարարումը
(առկայության դեպքում), էլեկտրամիացումները և
վերանորոգման աշխատանքները պետք է իրականացվեն
որակավորված տեխնիկի կողմից: Չի կարելի վերանորոգել
կամ փոխել սարքի որևէ մաս, եթե տվյալ արտադրանքի
ձեռնարկում նշված չէ: Երեխաներին պետք է հեռու պահել
տեղադրման վայրից: Սարքավորումը փաթեթավորումից
հանելուց հետո պետք է համոզվել, որ այն չի վնասվել
տեղափոխման ժամանակ: Խնդիրների դեպքում կապ
հաստատեք մատակարարի կամ Ձեր մոտակա Վաճառված
Ապրանքների Սպասարկման Ծառայության հետ:
Տեղադրելուց հետո, փաթեթավորման նյութերը (պլաստմաս,
փրփրապլաստմասե մասեր և այլն) պետք է պահել,
որպեսզի դրանք հասանելի չլինեն երեխաներին. Կա
շնչահեղձ լինելու հավանականություն: Սարքավորումը
չպետք է միացված լինի հոսանքին նախքան տեղադրելը.
կա էլեկտրահարվելու հավանականաություն: Տեղադրման
ընթացքում համոզվեք որ սարքավորումը չի վնասել
հոսանքի մալուխը. կա էլեկտրահարվելու
հավանականաություն: Ակտիվացրեք սարքավորումը միայն,
երբ տեղադրումն ավարտել եք:
Էլեկտրական և գազի միացումները պետք է
համապատասխանեն տեղական կանոնադրությանը:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Սարքի և վերջինիս տեղադրման
մեթոդի ձևափոխումը կարևոր է բոլոր հավելյալ
երկրներում տվյալ սարքի անվտանգ և ճիշտ օգտագործման
համար:
Օգտագործեք հրահանգներում նշված գազի ճնշման
համար նախատեսված ճնշման կարգավորիչներ:
Սենյակը պետք է զինված լինի օդի արտանետման
համակարգով, որը դուրս է մղում կիզումից առաջացած
ծուխը:
Սենյակում պետք է պատշաճ օդի շրջանառություն
իրականացվի, քանի որ այրման նորմալ իրականացման
համար օդ է անհրաժեշտ: Օդի հոսքը պետք է 2 մ3/ժ-ից
քիչ գործող հոսանքի մեկ կՎ-ի համար:
Օդի շրջանառության համակարգը կարող է օդ կլանել
անմիջապես դրսից 100 սմ2 ներքին խոչվող հատվածով
խողովակի միջոցով: բացվածքը չպետք է խոցելի լինի
ցանկացած տեսակի խցանման դեպքում:
Համակարգը կարող է նաև անուղղակի կերպով
տրամադրել կիզման համար անհրաժեշտ օդը, օրինակ՝
հարևան սենյակներից, որտեղ տեղադրված է օդի
շրջանառության խողովակներ, ինչպես նկարագրված է
վերևում: Սակայն, դրանք չպետք է լինեն կոմունալ
սենյակներ, ննջասենյակներ կամ հրդեհի վտանգ
պարունակող սենյակներ:
Հեղուկը գազը ընկղմվում է հատակին, քանի որ այն
օդից ծանր է: Այդիսկ պատճառով, ՀԳ ցիլինդրներ
պարունակող սենյակները պետք է ունենան օդանցքներ,
որոնք դուրս կմղեն գազը արտահոսքի դեպքում:
Արդյունքում, ՀԳ ցիլինդրները, որոնք մասնակի կամ
ամբողջովին լցված են, չպետք է տեղադրվեն կամ պահվեն
սենյակներում կամ պահեստներում, որոնք ներքնահարկում
են գտնվում (նկուղ և այլն): Խորհուրդ է տրվում պահել
միայն սենյակում օգտագործվող ցիլինդրը, որը տեղադրված
կլինի այնպես, որ արտաքին աղբյուրներից առաջացող
ջերմությունը չազդի վերջինս վրա (վառարաններ,
բուխարիներ,գազօջախներ և այլն) , որը կարող է ցիլինդրի
ջերմությունը 50°C-ից բարձրացնել:
Կատարեք խցիկի կտրումը նախքան սարքավորումը
կահույքի մեջ տեղադրելը և հեռացրեք փայտի տաշեղները
և թեփը:
Եթե սարքավորումը տեղադրված չէ ջեռոցի վերևում,
ապա անհրաժեշտ է բաժանարար պանել (ներառված չէ)
տեղադրել խցիկի մեջ` սարքավորման տակ:
Եթե դժվարանաք այրիչների պտուտակները փոխել, կապ հաստատեք Վաճառված
Ապրանքների Սպասարկման Կենտրոնի հետ անսարքության դեպքում այրիչի ծորակի
փոխարինման համար:
Օդափոխման և ջերմության տարածման համար օգտագործվող անցքերը երբեք
չպետք է փակել:
ԳԱԶԻ ՄԻԱՑՈՒՄ
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Նախքան տեղադրումը ,
համոզվեք, որ տեղական բաշխման պայմանները
(գազի բնույթը և գազի ճնշումը) և սարքի
կարգավորումները համապատասխանում են:
Ստուգեք, որպեսզի գազի մատակարարման ճնշումը
համապատասխանի Աղյուսակ 1-ում նշված արժեքներին
(«Այրիչի և ծորակի մասնագրեր»):
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Սույն սարքի կարգավորման
պայմանները նշված են պիտակի վրա (կամ տվյալների
վահանակի):
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Այս սարքը միացված չէ այրման
ապրանքների արտանետման սարքավորմանը: Այն պետք է
տեղադրվի և միացվի տեղադրման գործող կանոնակարգերի
համաձայն: Հատուկ ուշադրություն պետք է դարձնել
օդափոխմանը առնչվող համապատասխան պահանջներին:
Եթե սարքը միացված է հեղուկ գազին, կարգավորիչ
պտուտակը պետք է ամրացնել հնարավորինս ամուր:
ԿԱՐԵՎՈՐ. Երբ գազի ցիլինդրը ընդունվում է, գազի
ցիլինդրը կամ գազի կոնտեյները պատշաճ պետք է
տեղադրվեն (ուղղահայաց ուղղվածություն):
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Այս գործընթացը պետք է
իրականացվի որակավորված տեխնիկի կողմից:
Միայն ճկուն և կարծր մետաղյա խողովակ օգտագործեք
գազի միացման համար:
Միացում կոշտ խողովակով (պողպատ կամ պղինձ):
Գազի համակարգին միացումը պետք է իրականացվի
այնպես, որպեսզի սարքին որևէ լարվածություն չլինի:
Սարքավորման մատակարարման գոտում կա կարգավորիչ
L-ձևի խողովակ-կցամաս եւ հարմարեցված է պլոմբով`
արտահոսքը կանխելու համար: Մեկուսիչը պետք է միշտ
փոխել խողովակի կցամասի պտտելուց հետո ( մեկուսիչը
տրամադրվում է սարքի հետ): Գազի մատակարարման
խողովակի կցամասը ակոսավոր 1/2 գազի ցիլինդրային այլ
դետալի մեջ մտնող տեսակի կցորդիչ է:
Չժանգոտվող ճկուն պողպատե խողովակի միացում
պարուրակային կցորդիչին: Գազի մատակարարման
խողովակամասը կցված է 1/2 գազի գլանաձև որձ
կցորդիչին: Այս խողովակները այնպես պետք է տեղադրվեն,
որ երբեք չգերազանցեն 2000 մմ-ը՝ ամբողջովին ձգելու
դեպքում: Երբ արդեն միացումը արված է, համոզվեք, որ
ճկուն մետաղական խողովակը չի դիպչում որևէ շարժվող
մասերի և սեղմված չէ: Օգտագործեք միայն այնպիսի
խողովակներ և մեկուսիչներ, որոնք համապատասխանում
են Ազգայինգործող կանոնակարգերին:
ԿԱՐԵՎՈՐ. Եթե չժանգոտող պողպատե խողովակ է
օգտագործվում, այն պետք է այնպես տեղադրվի, որ
կահույքի որևէ շարժական մասի չդիպչի (օրինակ՝
դարակին): Այն պետք է անցնի առանց խցանումների
տարածքով, որտեղ հնարավոր կլինի ստուգել այն ամբողջ
երկայնքով:
Սարքը պետք է միացվի գազի հիմնական
մատակարարման կետին կամ գազի ցիլինդրին գործող
Ազգային կանոնակարգերի համաձայն: Նախքան միացումը,
համոզվեք, որ սարքը համատեղելի է գազի
մատակարարման հետ, որը ուզում եք օգտագործել: Եթե դա
այդպես չէ, ապա հետևեք «Այլ տեսակի գազ
կարգավորում» պարբերությունում նշված հրահանգներին:
Գազի մատակարարմանը միանալուց հետո, օճառային
ջրով ստուգեք արտահոսքը: Վառեք այրիչները և պտտեք
կոճակները առավելագույն 1* դիրքից նվազագույն 2*
դիրքին՝ կրակի կայունության ստուգման համար:
ԱՅԼ ՏԵՍԱԿԻ ԳԱԶԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ
Սարքավորումը գազի այլ տեսակի հարմարեցնելու
համար, քան այն նախատեսված է, (նշված է տեխնիկական
տվյալների տախտակին), հետևեք տեղադրման գծագրերից
հետո նշված քայլերին:
ԷԼԵԿՏՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ
ԿԱՐԵՎՈՐ. Լարմանը և հոսանքի կլանմանը
համապատասխան տվյալները նշված են ցուցանիշների
վահանակին:
Հոսանքի մալուխը պետք է բավականաչափ երկար լինի
սարքին միացնելու համար: Չի կարելի քաշել հոսանք
մատակարարող մալուխը:
Անհրաժեշտ է սարքավորումն անջատել հոսանքի
աղբյուրից` հանելով խրոցակը, կամ բազմաբևեռ անջատիչի
միջոցով, որը տեղադրված է վարդակի վերին մասում`
էլեկտրագծերի անցկացման կանոնների համաձայն, ինչպես
նաև սարքավորումը պետք է հողանցվի` համաձայն
ազգային անվտանգության ստանդարտների:
Չի կարելի օգտագործել երկարացման լարեր,
բազմաթիվ վարդակներ կամ ադապտերներ: Էլեկտրական
բաղադրիչները չպետք է հասանելի լինեն օգտագործողին
տեղադրելուց հետո: Չի կարելի օգտագործել
սարքավորումը, երբ Ձեր ձեռքերը թաց են կամ ոտաբոբիկ
եք: Չի կարելի սարքավորումը շահագործել, եթե դրա
մալուխը կամ խրոցակը վնասված են, պատշաճ կերպով չի
աշխատում, վնասված է կամ ընկել է:
Եթե էլեկտրամատակարարման լարը վնասված է, ապա
այն պետք է փոխարինել նմանատիպ լարով`արտադրողի
կամ որակավորված անձանց կողմից` վտանգից խուսափելու
համար - կա էլեկտրահարվելու վտանգ:
ՄԱՔՐՈՒՄԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Ստուգեք` արդյոք
սարքավորումն անջատված է հոսանքի մատակարարումից,
նախքան սպասարկման որևէ գործողություն
իրականացնելը. Երբեք չօգտագործել գոլորշիով մաքրող
սարքեր - կա էլեկտրահարվելու հավանականություն:
Չի կարելի օգտագործել հղկող կամ քայքայիչ նյութեր,
քլորի հիմքով մաքրիչներ կամ հղկող մանրաթելեր:
ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԵՌԱՑՈՒՄ
Փաթեթավորման նյութը 100%-ով վերամշակման ենթակա է և նշված է այդ
նշանով
.
Փաթեթավորման տարբեր մասերը պետք է հեռացնել պատշաճ կերպով և աղբի
հեռացման տեղի իրավական կանոններին համապատասխան:
ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՀԵՌԱՑՈՒՄ
Այս սարքավորումն արտադրված է վերամշակվող կամ վերաօգտագործվող
նյութերից: Դրա հեռացումն անհրաժեշտ է կատարել տեղի աղբահանման
կանոններին համապատասխան: Կենցաղային էլեկտրատեխնիկաների
վերանորոգման և վերամշակման վերաբերյալ ինֆորմացիա ստանալու համար
անհրաժեշտ է կապ հաստատել Ձեր համապատասխան տեղամասի կենցաղային
աղբի հավաքման ծառայության հետ կամ դիմել այն խանութը որտեղից գնել
եք սարքավորումը: Այս սարքավորումը նշված է ըստ Եվրոպական հրահանգի
2012/19/ԵՄ, Էլեկտրական և Էլեկտրոնային Սարքավորումներ:
Համոզվելով, որ արտադրանքի հեռացումը կատարվել է ճիշտ կերպով, դրանով
օգնած կլինեք կանխելու պոտենցիալ բացասական հետևանքները շրջակա
միջավայրի և մարդու առողջության վրա:
Արտադրանքի վրա կամ դրա փաստաթղթերում նշված նշանը ցույց է տալիս,
որ այն չպետք է մշակվի որպես կենցաղային աղբ այլ պետք է տեղափոխել
համապատասխան կենտրոն, որտեղ կատարվում է էլեկտրական և էլեկտրոնային
սարքերի վերամշակում.
ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
Օգտագործել պատրաստման գոտուն համապատասխան լայնության կաթսաներ և
թավաներ:
Օգտագործել միայն հարթ հատակով կաթսաներ և թավաներ:
Եթե հնարավոր է, ապա պատրաստման ընթացքում կաթսայի կափարիչները պահել
դրանց վրա:
Օգտագործել ճնշումային կաթսա, ավելի շատ էներգիա և ժամանակ խնայելու
համար:
Դնել կաթսան պատրաստման գոտու մեջտեղի մասում, ինչպես նշված է սալօջախի
վրա:
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ
Այս սարքավորումը համապատասխանում է Եվրոպական կանոնակարգի հ.
66/2014 էկոդիզայնի պահանջներին` սահմանված համաձայն Եվրոպական
Ստանդարտի ԵՆ EN 30-2-1:
ԻՆԺԵԿՏՈՐԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿ
Օգտագործվող
գազի տեսակ
Այրիչի տեսակ
Ծայրափողակ
Նոմինալ
Ջերմային
Հոսքի
Արագություն
Նոմինալ
Սպառում
Նվազեցված
Տաքություն
Հզորություն
կՎտ
կՎտ
ԿԱՏԵԳՈՐԻԱ II2H3+
Գազի Ճնշում
մբար
նվազագ
ույն
նոմի
նալ
առավելագ
ուն
ԲՆԱԿԱՆ ԳԱԶ
(Մեթան)
G20
Արագ
Կիսաարագ
Օղակաձև
97 A
78 A
136 B
1,75
1,00
3,50
167 լ/ժ
95 լ/ժ
333 լ/ժ
0,35
0,30
2,20
17
20
25
ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ
ՆԱՎԹԱՅԻՆ ԳԱԶ
(Բութան)
G30
Արագ
Կիսաարագ
Օղակաձև
66
50
93
1,75
1,00
3,50
127 գ/ժ
73 գ/ժ
254 գ/ժ
0,35
0,30
1,90
20
28-30
35
ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ
ՆԱՎԹԱՅԻՆ ԳԱԶ
(Պրոպան)
G31
Արագ
Կիսաարագ
Օղակաձև
66
50
93
1,75
1,00
3,50
125 գ/ժ
71 գ/ժ
250 գ/ժ
0,35
0,30
1,90
25
37
45
Օգտագործվող
գազի տեսակ
Մոդելի կոնֆիգուրացիան
4 ԱՅՐԻՉ
Նոմինալ ջերմային
հոսքի արագությունը
(կՎտ)
Ընդհանուր
նոմինալ
սպառումը
Օդի պահանջը (մ³ ) 1 մ³ գազի
այրման համար
G20
20 ﬕլիբար
2 SR - 1 AUX - 1DC
8,00
762 լ/ժ
9,52
G30
28-30 ﬕլիբար
2 SR - 1 AUX - 1DC
8,00
582 գ/ժ
30,94
G31
37 ﬕլիբար
2 SR - 1 AUX - 1DC
8,00
571 գ/ժ
23,80
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ 220–240 Վ ~ 50-60 Հց - 0,6 Վտ
HY
ՏԵՂԱԴՐՈՒՄ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱԴՐՈՂԻ ՀԱՄԱՐ
• Ապրանքի գործածման, պատրաստման և տեղակայման համար օգտագործե՛ք պաշտպանիչ ձեռնոցներ։
• Այս եփող մակերեսը կարող է ներկառուցվել 20 - 60 մմ հաստությամբ աշխատանքային մակերեսում։
• Եթե վառարանի տակ գազօրախ չկա, տեղադրեք այնպիսի բաժանիչի վահանակ, որի մակերեսն առնվազն հավասար կլինի աշխատանքային մակերեսին։ Այս վահանակը
անհրաժեշտ է տեղադրել աշխատանքային մակերեսի վերին մակերեսից առավելագույնս 150 մմ ներքև, սակայն, ոչ մի դեպքում ավելի քան 20 մմ վեր գազօջախի
ստորին հատվածից։ Այն դեպքում, երբ դուք մտադիր եք գազօջախի տակ տեղակայել ջեռոց, ապա համոզվե՛ք, որ այն հագեցած է հովացման համակարգով։ Եփող
մակերեսի տակ այլ ապրանքանիշի վառարան տեղադրելու դեպքում, այս արտադրողը ոչ մի պատասխանատվություն չի կրում։
ՉԱՓԵՐ ԵՎ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՊԱՀՊԱՆԵԼ
590 mm
510 mm
min. 38 mm
max. 42 mm
A
560 + 20 mm
750mm
Min. 70 mm
50mm
min. 480 mm
max. 492 mm
R = Min. 6.5 mm
Max. 8 mm
B
100mm
ՆՇՈՒՄ՝ Եթե պատի կաբինետների միջեւ «A» հեռավորությունը լինի 600 մմ-ից մինչեւ 730 մմ, բարձրությունը `" B "պետք է լինի առնվազն 530 մմ:
եթե պատի կաբինետների միջեւ «A» հեռավորությունը մեծ է քան օձի լայնությունը, «B» բարձրությունը պետք է լինի նվազագույնը 400 մմ: Աթոռի
վերեւում տեղադրելու դեպքում խնդրում ենք վերաբերում է կափարիչի հրահանգներին ճիշտ հեռավորությանը:
ՏԵՂԱԴՐՈՒՄ
Արտաքին մակերեսը մաքրելուց հետո տրամադրված ամրացնող օղակն անհրաժեշտ է միացնել եփող
մակերեսին, ինչպես ներկայացված է պատկերում:
Տեղադրե՛ք եփող մակերեսը սալիկապատ սեղանիկի մեջ արված բացվածքի մեջ, որն արվել է հրահանգների ձեռնարկում նշված
չափերին համապատասխան:
ՆՇՈՒՄ. հոսանքի մալուխը պետք է լինի բավականաչափ երկար, որպեսզի հնարավոր լինի դրա ուղղահայաց
դուրսբերումը:
Եփող մակերեսը պաշտպանելու համար անհրաժեշտ է օգտագործել մատակարարված եղջյուրները (A): Տեղադրե՛ք ամրակները սլաքով ցույց տրված համապատասխան
բացվածքներում և ամրացրե՛ք դրանք իրենց պտուտակներով՝ ըստ աշխատանքային մակերեսի հաստության (տես հետևյալ պատկերները)։
20 mm
40 mm
20
30 mm
40
60 mm
30
ԳԱԶԻ ՄԻԱՑՈՒՄ
• Կապակցեք միացնող (A)* կամ (B)* արմունկը, որը տրամադրված է գազօջախի հիմնական գազաներարկման խողովակի հետ, և
միջադրե՛ք տափօղակը (C), տրամադրված է, համաձայն EN 549-ի։
*Օգտագործեք միացնող (A) արմունկը Ֆրանսիայում շահագործելիս և (B) արմունկը այլ նպատակակետերի համար։
• Գազամատակարարմանը միացնելուց հետո, կնքված հատվածները ստուգեք սապնաջրով։ Այս փուլում, վառե՛ք այրիչները և պտտե՛ք
կոճակները
առավելագույն դիրքից նվազագույն դիրք՝
60
A
C
կրակի կայունությունը ստուգելու համար։
C
ԿԱՐԵՎՈՐ՝ Նախքան միացնելը, հեռացնել ապահովության խցանը գազօջախի գազամուղի միացման անցքից:
B
C
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
1
БШчбШжШнкШйЬч
1
ԔՂԬՁՁ԰Ջ
ПбШнЫШжШмчвр
4
3
ЉвфШШчШЪШмчвр
ЉвфШШчШЪШмчвр
ПйШжШиюШмчвр
2
5
ПбШнЫШжШмчврвЩунШж
ЎанЬшхШеочтШнШж
НШжепчШн
ϼШчичжчШж
ϻуШхЬгШЪпщмнЩШшхШеы
лШцШжШчШчпщлю
ЮгЬжцчШжШнЩушШжШупщл
ЃпщмгжчШж
АхШЭШЪпщмнЩШшжШеыжШл
нхШЭЬшхШелШцШжШчШчпщл
ЉвфШШчШЪШмчврвжШчЪШхпчврЩунШж
ЉвфШШчШЪШмчврвжШчЪШхпчврЩунШж
9
8
7
6
ϿчжьйШжШмчврвжШчЪШхпчврЩунШж
ԱՄԵՆՕՐՅԱ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ
ԻՆՉՊԵՍ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԵՓՈՂ ՄԱԿԵՐԵՍԸ
Թույլ մի տվե՛ք այրիչի կրակը տարածվի թավայի եզրից այն կողմ։
ԿԱՐԵՎՈՐ՝ եփող մակերեսն օգտագործելիս, եփող մակերեսի ամբողջ
տարածքը կարող է տաքանալ։
• Այրիչներից մեկը վառելու համար, պտտե՛ք համապատասխան կոճակը
ժամացույցի սլաքին հակառակ մինչև առավելագույն կրակի կարգավորումը։
• Սեղմե՛ք կոճակը կառավարման վահանակի դեմ՝ այրիչը վառելու համար։
• Այրիչը վառվելուց հետո, պահե՛ք կոճակը սեղմած վիճակում մոտ 5–10
վայրկյան՝ թույլ տալու սարքի պատշաճ շահագործումը։
• Այրիչի անվտանգության սարքը անջատում է դեպի այրիչ ներարկվող գազի
մատակարարումը, եթե կրակն անջատվում է պատահաբար (պայմանավորված՝
հանկարծակի միջանցիկ քամու առաջացմամբ, գազի մատակարարման
ընդհատումով, թափվող եռացող հեղուկով, և այլն)։
• Պետք չէ կոճակը սեղմած պահել ավելի քան 15 վայրկյան։ Եթե, այդքան
ժամանակից հետո, այրիչը չի վառվում, ապա սպասե՛ք առնվազն մեկ րոպե
նախքան փորձելը այն նորից վառել։
• ՆՇՈՒՄ՝ եթե մատակարարվող գազի հատուկ տեղային պայմանները
դժվարացնում են այրիչի վառելը, ապա նպատակահարմար է կրկնել
գործողությունը, կոճակը պտտելով թույլ կրակ կարգավորման
ուղղությամբ։
Կոճակը թողնելիս այրիչը կարող է անջատվել։ Սա նշանակում է, որ
անվտանգության սարքը բավականին չի տաքացել։ Այս դեպքում, կրկնե՛ք վերը
նկարագրված գործողությունները։
ԱՅՐԻՉՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
Այս եփող մակերեսը ունի տարբեր տրամագծերի այիչներ։ Այրիչի ավելի լավ
աշխատանքի համար, խնդրում ենք հետևել հետևյալ կանոններին։
• Օգտագործե՛ք կաթսաներ և թավաներ, որոնց հատակային մասի լայնությունը
նույնն է, ինչպես այրիչներինը կամ փոքր ինչ լայն (տե՛ս աջ կողմի աղյուսակը)։
• օգտագործել միայն տափակ հատակ ունեցող կաթսաներ և թավաներ:
• Օգտագործե՛ք ճիշտ քանակության ջուր սնունդը պատրաստելու համար և պահե՛ք
կաթսան փակ։
• համոզվե՛ք, որ ճաղերի վրա դրված կաթսաները դուրս չեն գալիս եփող մակերեսի
եզրից։
• Ուռուցիկ հատակով թավաների դեպքում, օգտագործե՛ք օժանդակող ցանց (չի
տրամադրվում), որն անհրաժեշտ է տեղադրել միայն բազմօղակ այրիչի վրա։
• Խուսափեք պատահական բախման հետ ամանների, խորովել կամ այլ կերակուր
պարագաներ:
• Մի թողեք դատարկ griddle է վառարանով է ավելի քան հինգ րոպե:
ԿԱՐԵՎՈՐ՝ ցանցերի ոչ պատշաճ օգտագործումը կարող է վնասել եփող
մակերեսը: մի տեղադրե՛ք ցանցերը գլխիվայր կամ սահեցրե՛ք եփող
մակերեսի երկայնքով։
Այրիչ
Կաթսա Ø
Օղակաձև
24-ից 26 սմ
Կիսաարագ
16-ից 22 սմ
Օժանդակ
8-ից 14 սմ
Մի օգտագործե՛ք՝
• Չուգունե թավաներ, «ollar stones» - սննդի պատրաստման հնագույն
համակարգ, թրծակավից կաթսաներ և թավաներ։
• ջերմացրիչներ, ինչպիսք են մետաղական ցանցը, կամ այլ տեսակները:
• երկու այրիչները միաժամանակ մեկ տարայի համար (օրինակ՝ ձուկն ամբողջական
եփելու համար օվալաձև երկարավուն թավա):
Տաք եփող մակերեսի վրա թափված հեղուկները կարող են վնաս հասցնել ապակուն։
ՀԱՐՄԱՐԵՑՈՒՄ` ԸՍՏ ԳԱԶԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ
Այս գործողությունը պետք է կատարվի որակավորված մասնագետի կողմից:
Եթե սարքը նախատեսված է տեղեկացնող պիտակի վրա նշված գազի տեսակից
տարբերվող մեկ այլ գազի տեսակով աշխատելու համար, ապա անհրաժեշտ է
փոխել եփող մակերեսը:
Հանե՛ք տեղեկացնող պիտակը և պահե՛ք այն հրահանգների ձեռնարկի հետ միասին:
Օգտագործե՛ք հրահանգների ձեռնարկում նշված գազի ճնշման համար
համապատասխան ճնշման կարգավորիչներ:
• գազի փականները պետք է փոխվեն հետվաճառքի սպասարկման կամ
որակավորված մասնագետի կողմից:
• սարքի հետ չտրամադրված փականներն անհրաժեշտ է պատվիրել հետվաճառքի
սպասարկման սրահից:
• սահմանե՛ք խցանների նվազագույն կարգավորումը:
Նշում` երբ օգտագործվում է (G30/G31) հեղուկ գազ, ապա նվազագույն
գազի կարգավորման պտուտակը պետք է ձգվի մինչև վերջ։
ԿԱՐԵՎՈՐ՝ եթե դժվարանում եք պտտել գազայրիչների բռնակները, ապա
խնդրում ենք դիմել Հետ-վաճառքային ծառայություն այրիչի ծորակը
փոխարինելու նպատակով, եթե հայտնաբերվել է անսարքություն։
ԿԱՐԵՎՈՐ՝ գազի բալոնի օգտագործման դեպքում, գազի բալոնը կամ
գազալցված տարան պետք է կարգավորվի պատշաճ կերպով (ուղղահայաց
տեղակայում)։
ՆԵՐԱՐԿԻՉՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆՈՒՄ (տե՛ս ներարկիչների վերաբերյալ
աղյուսակը Հրահանգում)
• Հանե՛ք ցանցերը (A).
• Հանե՛ք այրիչները (B):
• Կիրառելով պատշաճ չափի պնդօղակի բանալի, հետ պտտե՛ք փոխարինվող
ներարկիչի (C) պտուտակը։
• Փոխարինե՛ք նոր տեսաի գազին հարմար ներարկիչով։
• Կրկին տեղավորե՛ք ներարկիչը իր տեղում (D)։
• Եթե ունեք բազմաշերտ/բազմագագաթ այրիչ, ապա ներարկիչը փոխարինելու
համար օտագործե՛ք կողային պտուտակաբանալի (E):
Նախքան եփող մակերեսի տեղադրումը, հիշե՛ք ամրացնել գազի տրամաչափարկման
(կալիբրովկա) պիտակը, որը մատակարարվում է ներարկիչների հետ միասին,
այնպես որ այն ծածկի գազի տրամաչափարկման վերաբերյալ գոյություն ունեցող
տեղեկատվությունը։
ԾՈՐԱԿՆԵՐԻ ԳԱԶԻ ՀՈՍՔԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ
ՃՇԳՐՏՈՒՄ
Նվազագույն կարգավորման ճշգրիտ կատարումն ապահովելու համար, հանե՛ք
բռնակը և գործե՛ք հետևյալ կերպ՝
• ձգե՛ք պտուտակը կրակի բարձրությունը իջեցնելու համար (-);
• թուլացրե՛ք պտուտակը կրակի բարձրությունը ավելացնելու համար (+);
Ճշգրտումը անհրաժեշտ է կատարել նվազագույն գազի կարգավորման դիրքում
գտնվող ծորակի օգնությամբ (թույլ կրակ) :
• այրիչներում հիմնական օդի ճշգրտում չի պահանջվում։
HY
WOK ADAPTER
(ներառված չէ, այս պարագաները կարելի է ձեռք բերել Առեւտրի
վաճառքից առանձին):
• այս փուլում, վառե՛ք այրիչները և պտտե՛ք կոճակները առավելագույն դիրքից
նվազագույն դիրք՝ կրակի կայունությունը ստուգելու համար։
Կարգավորման ավարտից հետո, նորից հերմետիկ փակե՛ք օգտագործելով դրոշմող
մոմանյութ կամ համարժեք նյութ։
ՊԱՀՊԱՆՈՒՄ ԵՎ ՄԱՔՐՈՒՄ
Անջատեք սարքավորումն էլեկտրամատակարարումից:
ԵՓՈՂ ՄԱԿԵՐԵՍԻ ՄԱՔՐՈՒՄ
• Էմալապատ և ապակե բոլոր մասերը անհրաժեշտ է մաքրել գոլ ջրով և չեզոք
լուծույթով։
• Կավային ջրի կամ ագրեսիվ ներգործության մաքրող նյութերի հետ երկարատև
շփումը կարող է ներկել, հետքեր թողնել չժանգոտող պողպատյա մակերեսների
վրա։ Ցանկացած թափված սնունդ (ջուր, սոուս, սուրճ և այլն) պետք է մաքրվեն,
նախքան դրանց չորանալը:
• Մաքրե՛ք գոլ ջրով և չեզոք մաքրող նյութերով, և ապա, չորացրե՛ք փափուկ
կտորով կամ նուրբ կաշվեկտորով։ Հեռացրե՛ք կուտակված կեղտը չժանգոտող
պողպատյա մակերեսների համար նախատեսված հատուկ մաքրոց միջոցներով։
ՆՇՈՒՄ՝: Մաքրել չժանգոտվող պողպատը միայն փափուկ կտորով կամ
սպունգով.
• Չօգտագործել հղկանյութային խառնուրդներով կամ քայքայիչ արտադրանքներ,
քլորի հիմքով մաքրող միջոցներ կամ թավայի մետաղական մաքրիչներ:
• Չօգտագործել գոլորշով մաքրիչներ:
• Չօգտագործել դյուրավառ արտադրանքներ:
• Չթողնել թթու կամ ալկալային նյութեր, ինչպիսիք են քացախը, մանանեխը, աղը,
շաքարը կամ կիտրոնի հյութը ջեռոցի վրա:
ՋԵՌՈՑԻ ՄԱՍԵՐԻ ՄԱՔՐՈՒՄ
• Մաքրե՛ք ապակին և էմալապատ մասերը միայն փափուկ կտորով կամ սպունգով։
• Ցանցերը, այրիչի կապարիչները և այրիչները կարող եք հանել մաքրելու համար։
• Մաքրե՛ք դրանք ձեռքով գոլ ջրով և չքերող ախտահանող նյութով, հեռացնելով
սննդի մնացորդները և ստուգելով, թե արդյոք այրիչի անցքերը խցանված չեն։
• Պարզաջրե՛ք և չորացրե՛ք։
• Այրիչները և այրիչների խոյակները հետ տեղադրել ճիշտ՝ իրենց համապատսխան
բնիկներում:
• Երբ հանում եք ցանցերը, համոզվեք, որ տարայի տեղադրման տարածքը
համապատասխանում է այրիչին:
• Էլեկտրական բոցավառման մոմերով և անվտանգության սարքով հագեցած
մոդելները պահանջում են խրոցի վերջնամասի մանրակրկիտ մաքրում՝
ճշգրիտ շահագործում ապահովելու համար։ Այս իրերը ստուգե՛ք հաճախ, և
անհրաժեշտության դեպքում, դրանք մաքրե՛ք նուրբ կտորով։ Ցանկացած եփված
սնունդ պետք է հեռացնել ատամնափորիչով կամ ասեղի օգնությամբ։
ՆՇՈՒՄ՝ էլեկտրական բոցավառման միացուցչի վնասվելուց
խուսափելու համար, մի օգտագործե՛ք այն, երբ այրիչները իրենց
տեղում չեն։
ԱՆՍԱՐՔՈՒԹՅՈՒՆ
Եթե եփող մակերեսը չի գործում ինչպես հարկն է, ապա նախքան Հետ-վաճառքային
ծառայություն զանգահարելը, դիտե՛ք «Խնդիրների լուծման ուղեցույցը», խնդիրը
լուծելու նպատակով։
1. Այրիչը չի վառվում կամ կրակը համաչափ չէ։
Ստուգե՛ք:
• Գազի կամ էլեկտրականության մատակարումները չեն անջատվում և
հատկապես, գազի մատակարարման ծորակը բաց է,
• Գազի բալոնը (հեղուկ գազ) դատարկ չէ։
• այրիչի անցքերը խցանված չեն խրոցի վերջնամաը կեղտոտ չէ,
• Խրոցի ծայրը կեղտոտ չէ։
• Այրիչի բոլոր մասերը ճիշտ են տեղադրվել։
• Եփող մակերեսի մոտ չկա միջանցիկ քամի։
2. Կրակը կայուն չի վառվում։
Ստուգե՛ք:
• Այրիչը վառելիս, կոճակը բավականին երկար եք սեղմել ակտիվացնելով
պաշտպանիչ սարքը։
• Ջերմաէլեկտրական փոխարկիչի մոտ այրիչի անցքերը խցանված չեն։
• այրիչի անցքերը խցանված չեն խրոցի վերջնամաը կեղտոտ չէ,
• Նվազագույն գազի կարգավորումը ճիշտ է (տե՛ս համապատասխան
պարբերությունը)։
3. Տարաները կայուն չեն։
Ստուգե՛ք:
• Տարայի հատակը կատարյալ հարթ է։
• Տարան տեղադրված է այրիչի կենտրոնում։
• ցանցերը չեն փոխանակվել կամ տեղադրվել սխալ։
Եթե վերոնշյալ ստուգումներից հետո, անսարքությունը դեռ շարունակվում է, ապա
կապ հաստատե՛ք մոտակա Հետ-վաճառքային ծառայություն։
ՎԱՃԱՌՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Ավելի համապարփակ օգնություն և աջակցություն ստանալու համար գրանցեք Ձեր
ապրանքը www‌.‌whirlpool‌.‌eu/‌register հղումով:
ՆԱԽՔԱՆ ՎԱՃԱՌՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԶԱՆԳԱՀԱՐԵԼԸ:
1. Տեսեք` արդյոք կարող եք ինքներդ լուծել խնդիրը` օգտվելով Անսարքությունների
ուղեցույցում տրված առաջարկներից:
2. Անջատեք սարքավորումը և կրկին միացրեք, տեսնելու արդյոք խնդիրը վերացել
է
ԵԹԵ ՎԵՐԸ ՆՇՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻՑ ՀԵՏՈ ԽՆԴԻՐԸ ԴԵՌ ԱՌԿԱ Է,
ԱՊԱ ԿԱՊ ՀԱՍՏԱՏԵՔ ՁԵՐ ՄՈՏԱԿԱ ՎԱՃԱՌՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԵՏ.
Աջակցություն ստանալու համար, զանգահարեք երաշխիքի գրքույկում նշված
համարով կամ հետևեք վեբ կայքում տրված ցուցումներին www‌.‌whirlpool‌.‌eu..
Վաճառված ապրանքների սպասարկման կենտրոնի հետ կապ հաստատելիս` միշտ
նշեք.
• խնդրի կարճ նկարագրությունը,
• սարքավորման տեսակը և ճշգրիտ մոդելը,
Type: XXX
Mod.: XXX
XXXXXXXXXXXXXXXXXXXX
Made in X
XXXXXXXXXXXXXXX
XXXXXXXXXXXXXXXXXXXXXX
01
XXXX XXX XXXXX
XX XXXX XXXXX
XXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXX
• ծառայության համարը (այն համարը որը գրված է Ծառայություն բառից հետո`
տեխնիկական տվյալների սանդղակի վրա): Ծառայության համարը նաև նշված է
երաշխիքային գրքույկի վրա,
• Ձեր ամբողջական հասցեն,
• Ձեր հեռախոսի համարը:
Եթե վերանորոգման անհրաժեշտություն կա, ապա կապ հաստատեք լիազորված
վաճառված ապրանքների սպասարկման կենտրոնի հետ (երաշխավորելու այն,
որ պետք է օգտագործվեն օրիգինալ կցամասերը և վերանորոգումը ճիշտ է
իրականացված):
400011349634
Was this manual useful for you? yes no
Thank you for your participation!

* Your assessment is very important for improving the work of artificial intelligence, which forms the content of this project

Download PDF

advertising